Բազելը (գերմ.՝ Basel, ֆր.՝ Bâle), քաղաք Շվեյցարիայում։

Քաղաք
Բազել
Basel, Bâle
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Առաջին հիշատակում374
Մակերես22.75 կմ²
ԲԾՄ260 մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն167․365 մարդ (2008)
Խտություն7,357 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ061
Փոստային ինդեքս4000
Փոստային դասիչ4000[1], 4001[1], 4002[1], 4005[1], 4009[1], 4010[1], 4018[1], 4019[1], 4020[1], 4030[1], 4031[1], 4040[1], 4051[1], 4052[1], 4053[1], 4054[1], 4055[1], 4056[1], 4057[1], 4058[1], 4059[1], 4070[1], 4075[1] և 4091[1]
Ավտոմոբիլային կոդBS
Պաշտոնական կայքbasel.ch
Բազել (Շվեյցարիա)##
Բազել (Շվեյցարիա)

Տարածք խմբագրել

Բազել քաղաքի մակերեսը կազմում է 22.75 կմ²։ Քաղաքը Շվեյցարիայի տարածքում թվով երրորդն է։ Ունի ծովի մակերևույթից 260 մ բարձրություն։ Բազելը այժմ զբոսաշրջության մեծ կենտրոններից է։ Ամռանը այստեղ գալիս են հարևան տարբեր երկրներից այդ թվում հարևան Գերմանիայից, այստեղ են գալիս նաև Ֆրանսիայից ու Իտալիայից։ Ձմռանը քաղաքում զարգանում է լեռնադահուկային սպորտը։

Բնակչություն խմբագրել

Բազելի բնակչության ամենամեծ մասը կազմում են տեղաբնիկները սակայն կան նաև Գերմանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից այստեղ մնացած և տեղաբնիկների հետ սերված եվրոպացիներ։ Ամբողջ Բազել քաղաքի բնակչությունը կազմում է 167,365 մարդ (ըստ 2008 թվականի մարդահամարի)։ Բնակչության միջին խտությունը կազմում է 7,357 մարդ/կմ²։

Բնակչության կազմը, մարդ[2]
1980 1990 2000 2010 2015
182 143 178 428 166 558 163 216 169 916

Պաշտոնական լեզուն համարվում է գերմաներեն լեզվի շվեյցարական բարբառը։ 2000 թվականի մարդահամարի արդյունքում. գերմաներենը համարում էին մայրենի լեզու բնակչության 77,8 %-ը (129 592 մարդ), իտալերենը՝ 5,4 % (9 049 մարդ), ֆրանսերենը՝ 2,6 % (4 280 մարդ), ռոմանշերենը՝ 202 մարդ։

Կրոն

2000 թվականի տվյալներով 41 916 քաղաքացի (25,2 %) դավանում են կաթոլիկ եկեղեցուն, 39 180 մարդ (23,5 %) բողոքական են, 4 567 մարդ (2,74 %) այլ քրիստոնեական դավանանքի։ Քաղաքում կան նաև շուրջ 12 368 մուսուլմաններ (7,43 %), 1 325 հրեաներ (0,80 %), 947 հնդիկներ, 746 բուդիստներ և 485 մարդ՝ այլ դավանանքների։ Աթեիստներ են 52 321 քաղաքացիներ (31,41 %), իսկ 8 780 մարդ (5,27 %) չի պատասխանել հարցումներին[3]։

Կլիմա խմբագրել

Բազելի կլիման, Շվեյցարիա[4] + Բազելի տեղումների քանակ , Շվեյցարիա[5]
Ամիս Հունվ Փետր Մարտ Ապր Մայիս Հուն Հուլ Օգոս Սեպտ հոկ Նոյ Դեկ Տարի
Գրանցված առավելագույն ջերմաստիճան (°C) 15,0 18,0 25,0 28,0 32,0 35,0 39,0 38,0 31,0 29,0 20,0 17,0 39,0
Առավելագույն միջին ջերմաստիճան (°C) 4,0 6,0 10,0 14,0 18,0 22,0 24,0 24,0 20,0 15,0 8,0 5,0 15,0
Արձանագրված մինիմալ ջերմաստիճան (°C) -3,0 -1,5 2,0 4,0 8,0 11,0 13,0 13,0 10,0 7,0 2,0 -2,0 5,3
Արձանագրված Նվազագույն ջերմաստիճան (°C) -20,0 -29,0[7] -16,0 -6,0 0,0 1,0 6,0 3,0 0,0 -6,0 -11,0 -17,0 -29,0
Ամսական միջին տեղումներ (մմ) 51,0 49,0 51,0 64,0 84,0 87,0 79,0 87,0 62,0 51,0 59,0 54,0 778,0

Պատկերասրահ խմբագրել

Պատմություն խմբագրել

 
 
Базель, 1493 год

740 թվականին Բազելը դարձավ եպիսկոպոսի նստավայրը։ 1226 թվականին Հռենոսի վրա կառուցվեց առաջին կամուրրջը։ Քաղաքի մեծ մասը 1356 թվականին կործանվեց երկրաշարժից; 1459 թվականի նոյեմբերի 12 -ին Հռոմի պապ Պիոս II-ի հրամանով Բազելում հիմնադրվեց առաջին համալսարանը Շվեյցարիայում՝ Բազելի համալսարանը։ 1501 թվականին քաղաքը մտավ Շվեյցարական միության կազմի մեջ։ 1622 թվականին հիմնադրվեց համալսարանական գրադարանը, որն այժմ ամենամեծն է Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 https://www.post.ch/en/pages/plz-suche
  2. [Cantons and Cities of Swiss Confederation]
  3. «STAT-TAB Datenwürfel für Thema 40.3 - 2000 (German)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին.
  4. (Ֆրանսերեն) Կաղապար:Lien brisé].
  5. (Ֆրանսերեն) [1].
  6. Weather Underground (ed.). «History:Weather Underground for Basel,Switzerland» (անգլերեն). Վերցված է 17-06-2010-ին..
  7. Weather Underground (ed.). «History:Weather Underground for Basel,Switzerland» (անգլերեն). Վերցված է 17-06-2010-ին..
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208