Մեծ սաղավարտի մրցաշար (անգլ.՝ Grand Slam tournaments), թենիսի ամենամյա մրցաշար, որոնք հերթականությամբ անցկացվում են տարվա չորս եղանակներին։

Մրցաշարերում անցկացվում են հինգ հիմնական տարբեր կատեգորիաների մրցումներ։

  • Տղամարդկանց մենախաղեր
  • Կանանց մենախաղեր
  • Տղամարդկանց զուգախաղեր
  • Կանանց զուգախաղեր
  • Խառը զուգախաղեր

Մեծ սաղավարտ մրցաշարի հիմնական չորս մրցաշարերն են

Ներկայումս Ավստրալիայի բաց առաջնությունը և ԱՄՆ-ի բաց առաջնությունը անցկացվում են կոշտ խաղահրապարակներում (կորտերում), Ֆրանսիայի բաց առաջնությունն անցկացվում է կավե խաղահրապարակներում, Ուիմբլդոնի մրցաշարն անցկացվում է խոտածածկ խաղահրապարակներում։

Պատմություն խմբագրել

«Մեծ սաղավարտ» տերմինն առաջացել է թղթախաղում եղած բրիջ տերմինից (անգլ. bridge)։ Տերմինն առաջացել է 1933 թվականին, երբ ավստրալիացի Ջեկ Կրոուֆորդը հաղթել է առաջին երեք մրցաշարերում և հասել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ Ջոն Կիրան, որն այդ ժամանակ աշխատում էր Նյու Յորք Թայմս թերթում որպես սպորտային մեկնաբան և թղթախաղի վարպետ էր, թերթի իր սյունակում մրցաշարերը համեմատել է բրիջի հետ. «Եթե Կրոուֆորդը այսօր կարողանա հաղթել նաև այս մրցաշարը, ապա դա կլինի ավելի քան կորտում հաղթել Մեծ սաղավարտ»։ Կրոուֆորդը այնուամենայնիվ պարտվում է սակայն տերմինը այդպես էլ մնում է։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի 1938 թվականի, երբ Դոնալդ Բաջը հաղթել է բոլոր չորս մրցաշարերում, ամերիկացի գրող Էլիսոն Դանցինգը գրել է. «Ինչպես թղթախաղի՝ բրիջի վարպետ Բաջը «Մեծ սաղավարտ» նվաճեց մեկ օրացուցային տարում հաղթելով այդ մրցաշարերում»։

«Մեծ սաղավարտ» տիտղոսը պատկանում է այն թենիսիստ/թենիսիստուհուն, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում կկարողանա հաղթել բոլոր վերոնշյալ մրցաշարերում։ «Ոսկե Մեծ սաղավարտի» տիտղոսակիր է այն թենիսիտ/թենիսիստուհին, որը կկարողանա նվաճել բոլոր չորս «Մեծ սաղավարտի» տիտղոսները և Օլիմպիական ոսկե մեդալը։

Մեկ օրացուցային տարում «Մեծ սաղավարտ»ի տիտղոսակիրներ խմբագրել

Տղամարդիկ մենախաղեր

1938 թվական, ամերիկացի Դոնալդ Բաջ։

1962 և 1969 թվականներ, ավստրալիացի Ռոդ Լեյվեր։

Կանայք մենախաղեր

1953 թվական, ամերիկուհի Մոնիկա Քոնոլի։

1970 թվական, ավստրալուհի Մարգարիտ Սմիտ Կորտ։

1988 թվական գերմանուհի Շտեֆֆի Գրաֆ, ինչպես նաև Գրաֆը 1988 թվականին դարձավ Սեուլի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, այսպիսով արժանանալով նաև «Ոսկե Մեծ սաղավարտի» տիտղոսի։

Պատանեկան մրցաշարերում մեկ օրացուցային տարում «Մեծ սաղավարտ»ի տիտղոսի արժանացել է միայն շվեդ Ստեֆան Էդբերգը 1983 թվականին։

Տղամարդկանց զուգախաղերի «Մեծ սաղավարտ»ի տիտղոսակիրներ խմբագրել

1951 թվական, Ֆրենկ Սեջման/Կեն Մակգրեգոր (Ավստրալիա)

Կանանց զուգախաղերի «Մեծ սաղավարտ»ի տիտղոսակիրներ խմբագրել

1961 թվականին բրազիլուհի Մարինա Բուենո Քրիստին Տուրմեն Ջեյնսի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկուհի Դարլեն Հարդի հետ։

1984 թվականինն Մարտինա Նավրատիլովա/Պեմ Շրայվեր զույգը։

1998 թվակլանին, շվեյցարուհի Մարտինա Հինգիսը խորվաթ Միրայան Լուչիչ Բարոնիի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում չեխ Յանա Նովոտնայի հետ։

Խառը զուգախաղերի «Մեծ սաղավարտ»ի տիտղոսակիրներ խմբագրել

1963 թվական, Մարգարիտ Սմիտ Կորտ և Կեն Ֆլեչեր (Ավստրալիա)։

1965 թվական, Մարգարիտ Սմիտ Կորտը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է ավստրալիացի Ջոն Նկումբայի հետ, Ռոլան Գարոսում ու Ուիմբլդոնում Կեն Ֆլեչերի, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունում ավստրալիացի Ֆրեդոմ Ստոլոնի հետ։

1967 թվական, ավստրալիացիներ Օուրեն Դևիդսոնը Լեսլի Թյորներ Բոուրի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկացի Բիլի Ջին Քինգի հետ։

Կա նաև «Կարիերայի Մեծ սաղավարտ» տիտղոս հասկացությունը, որը շնորհվում է այն մարզիկին, որը իր կարիերայի տարբեր տարիներին կնվաճի չորս «Մեծ սաղավարտ» մրցաշարերի տիտղոսները։

«Կարիերայի Մեծ սաղավարտ» տիտղոսակիրներ խմբագրել

Տղամարդկանց մենախաղեր

# Թենիսիստ Տարիք Ավստրալիայի բաց առաջնություն Ռոլան Գարոս Ուիմբլդոնի մրցաշար ԱՄՆ բաց առաջնություն
1   Միացյալ ԹագավորությունՖրեդ Փերի 26 1934 1935 1934 1933
2   Դոն Բաջ 23 1938 1938 1937 1937
3   ԱվստրալիաՌոդ Լեյվեր 24 1960 1962 1961 1962
4   ԱվստրալիաՌոյ Էմերսոն 27 1961 1963 1964 1961
5   Անդրե Աղասի 29 1995 1999 1992 1994
6   ՇվեյցարիաՌոջեր Ֆեդերեր 27 2004 2009 2003 2004
7   ԻսպանիաՌաֆայել Նադալ 24 2009 2005 2008 2010

Կանանց մենախաղեր

# Թենիսիստ Տարիք Ավստրալիայի բաց առաջնություն Ռոլան Գարոս Ուիմբլդոնի մրցաշար ԱՄՆ բաց առաջնություն
1   Մարեն Քոնոլի 18 1953 1953 1952 1951
2   Դորիս Հարթ 28 1949 1950 1951 1954
3   Շիրլի Ֆրի Իլվին 29 1957 1951 1956 1956
4   ԱվստրալիաՄարգարիտ Սմիտ Կորտ 20 1960 1962 1963 1962
5   Բիլի Ջին Քինգ 28 1968 1972 1966 1967
6   Քրիս Էվերտ 28 1982 1974 1974 1975
7   Մարտինա Նավրատիլովա 26 1981 1982 1978 1983
8   ԳերմանիաՇտեֆֆի Գրաֆ 19 1988 1987 1988 1988
9   Սերենա Ուիլյամս 21 2003 2002 2002 1999
10   Մարիա Շարապովա 25 2008 2012 2004 2006
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սաղավարտ (թենիս)» հոդվածին։