Աննա Հակոբյան

լրագրող, Նիկոլ Փաշինյանի կինը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աննա Հակոբյան (փետրվարի 1, 1978(1978-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր[1], «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի[2] կինը, «Էրատո» ջոկատի հրամանատար[3][4]։

Աննա Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1978(1978-02-01) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀայկական ժամանակ
ԱմուսինՆիկոլ Փաշինյան
Կայքannahakobyan.am
Ստորագրություն
Изображение автографа
 Anna Hakobyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ[5]։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում[6]։

Լրագրողական գործունեություն խմբագրել

2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող[6]։ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները[7], իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[6]։

Թավշյա հեղափոխություն, 2018 խմբագրել

Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ[8][9][10]։

«Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» հիմնադրամների ղեկավար խմբագրել

2018 թվականին Աննա Հակոբյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» («City of smile») բարեգործական հիմնադրամները[11][12]։

«Իմ քայլը» հիմնադրամ խմբագրել

«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար[6][13]։

«Ժպիտների Քաղաք» հիմնադրամ խմբագրել

«Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը[6][14]։

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնություն խմբագրել

Աննա Հակոբյանը հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» (Women for Peace) նախաձեռնության հեղինակը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատումը[6][15]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի կեսերին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ստեղծում է կանանց ջոկատ, որպեսզի մեկնի հայ-ադրբեջանական շփման գիծ և մասնակցի մարտական գործողություններին։ Նոյեմբերի 6-ին նա իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ 10-օրյա մարզումներից հետո պատրաստ են մարտական առաջադրանք կատարելու[3]։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը ստորագրվեց պատերազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը՝ Աննա Հակոբյանը դեռևս նոյեմբերի 13-ին իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ իր ստեղծած «Էրատո» կանանց ջոկատի հետ դեռևս գնտվում է Արցախում և շարունակում է պահել իրեն վստահված մարտական դիրքը[4]։ Այդ հրապարակման մեջ նա նաև ասել է․

  Այս ընթացքում ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ, հետաքրքրվում են, թե որտեղ եմ։ Ուզում եմ ասել, որ ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որն այս ընթացքում վստահված է եղել մեզ։ Մենք այստեղ կանգնած ենք և վստահված է վերահսկել նաև այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների խմբերի սողոսկում դեպի մեր տարածք։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը[4]։
- Աննա Հակոբյան
 

Համաձայն մի շարք լրատվամիջոցների հրապարակումների և տարածված տեսանյութերի՝ Աննա Հակոբյանն իր ջոկատի հետ միասին իրականում չի եղել հայ-ադրբեջանական շփման գծում, այլ գտնվելիս է եղել Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում։ Այդ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ջոկատի անդամները շարքով դուրս գալիս հյուրանոցից և այնուհետև նույն կերպ վերադառնում[16][17][18]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին)։ Որդին 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ[19]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Media. am (2018 թ․ մարտի 21), Գրադարանում. Աննա Հակոբյան, Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին
  2. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  3. 3,0 3,1 «Հայոց թագուհի Էրատոյի անունը կրող մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կարարման». Աննա Հակոբյան։
  4. 4,0 4,1 4,2 «Աննա Հակոբյանն իր հավաքագրած «Էրատո» ջոկատի հետ շարունակում է պահել իրենց վստահված դիրքը», (արխիվացված
  5. «Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Աննա - ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ». www.annahakobyan.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  7. «Մեր մասին - «Հայկական Ժամանակ»». www.armtimes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան». «Հայկական Ժամանակ». 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Փաշինյանի կինը ուղիղ հինգ ժամ տեղեկություն չունի ամուսնու գտնվելու վայրի մասին». Ազատություն Ռադիոկայան. 2018 թ․ ապրիլի 22. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Աննա Հակոբյանը՝ Զարուհի Փոստանջյանին ելույթի հնարավորություն չտալու մասին». 168.am. 2018 թ․ ապրիլի 22. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Աննա Հակոբյանը ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամը». panorama.am. 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  12. «Հիմնադրամներ - ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ». www.annahakobyan.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  13. «Աննա Հակոբյանի ուղերձը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  14. «Մեր Մասին - City Of Smile Foundation». www.cityofsmile.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  15. «ժամանակ». www.jamanak.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. ««Էրատտո»-ականների համար սահմանը եղել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցը․ ինչպես են նրանք շարքով դուրս գալիս և հետ գալիս հյուրանոց» Արխիվացված 2021-03-21 Wayback Machine։
  17. ««Էրատտո»-ականների համար սահմանը եղել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցը․ ինչպես են նրանք շարքով դուրս գալիս և հետ գալիս հյուրանոց», (արխիվացված
  18. ««Էրատտո»-ականների համար սահմանը եղել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցը․ ինչպես են նրանք շարքով դուրս գալիս և հետ գալիս հյուրանոց»։
  19. «Վարչապետ Փաշինյանի որդին առանց վիճակահանության մասնակցելու զորակոչվեց Արցախ». ArtsakhPress. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել