Xmarks, ծրագիր, որը նախատեսված է բրաուզերների միջև գաղտնաբառերի համաժամեցման համար։ Այն հավելվածի կարգավիճակով հասանելի է եղել՝ Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox և Apple Safari։ Xmarks-ը հիմնադրվել է 2006 թվականին Միտչ Կապուրի կողմից[1] և ձեռք է բերվել 2010 թվականին դեկտեմբերին`LastPass-ի կողմից[2]։

Xmarks
Տեսակծրագիր
Նախագծումը՝Mitch Kapor?
Գրված է՝C++
Լույս տեսավ՝2006
Արտոնագիրfreeware
Կայքxmarks.com

2012 թվականի մայիսի տվյալներով, xmarks.com դոմեյնը փակվեց Հնդկաստանի Կառավարության կողիմից անհայտ պայմաններով։ 2018 թվականի ապրիլին LastPass ընկերությունը հայտարարեց, որ Xmarks սերվերը կփակվի 2018 թվականի մայիսի 1-ին և նշեց, որ ցանկանում է շեշտը դնել իր հիմնական արտադրանքի վրա՝ LastPass-ի։ 2018 թվականի մայիսի 1-ին Xmarks-ի կայքը անջատվեց, իսկ հավելվածը հեռացվեց խանութից։

ՆկարագիրԽմբագրել

Xmarks-ը հավելված է բրաուզերի համար, որը համաժամեցնում է էջանիշները, պատմությունները, գաղտնաբաեռերը բրաուզերների միջև[3]։ Աշխատում է Mozilla Firefox, Internet Explorer, Google Chrome և Apple Safari[4]։ Այն դարձավ Firefox-ի ամենահայտնի հավելվածը, մեկ շաբաթում ներբեռնումների քանակը կազմում էր 150 հազար և գրեթե 5 միլլինոն ներբեռնումներ ողջ 2009 թվականի ապրիլին[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Mitch Kapor on Foxmarks»։ Mozillalinks.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին 
  2. «LastPass Acquires Xmarks!»։ Xmarks Official Blog։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին 
  3. «Xmarks download page for all supported browsers»։ Download.xmarks.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին 
  4. «Xmarks for Firefox, now with History Sync»։ Blog.xmarks.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին 
  5. «Xmarks (formerly Foxmarks) stats on addons.mozilla.org»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-28-ին։ Վերցված է 2012-06-18 

Արտաքին հղումներԽմբագրել