«XXI դարի 21 դասերը» (‏‏,21 מחשבות על המאה ה-21 եբրայերենից՝ «21 միտք 21-րդ դարի մասին»), իսրայելցի պրոֆեսոր, ռազմական պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի երրորդ գիրքը։

XXI դարի 21 դասերը
եբրայերեն՝ 21 מחשבות על המאה ה-21
ՀեղինակՅուվալ Նոյ Հարարի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Թեմապատմություն
Բնօրինակ լեզուեբրայերեն
ՆախորդՀոմո դեուս: Վաղվա համառոտ պատմությունը
Երկիր Իսրայել
Հրատարակման տարեթիվ2018
OCLC1047736857

Նկարագրություն

խմբագրել

«Sapiens․ Մարդկության համառոտ պատմությունը» (2011) գրքում դիտարկելով հեռավոր անցյալը, իսկ «Homo Deus․ Վաղվա համառոտ պատմությունը» (2016) գրքում՝ հեռավոր ապագան, իր երրորդ գրքում գիտնականն անդրադարձել է ներկային։ Էսսեների ընդարձակ ժողովածուում, որոնցից շատերը հիմնված են նախկինում հրտարակված հոդվածների վրա[1], նա փորձել է հասկանալ տեխնոլոգիական, քաղաքական, սոցիալական և էքզիստենցիալ խնդիրները, որոնց բախվել է մարդկությունը 21-րդ դարում։

Ստեղծագործությունը պարունակում է 21 էսսե, որոնք միավորված են 5 մասում՝ տեխնոլոգիական մարտահրավեր, քաղաքական մարտահրավեր, հուսահատություն և հույս, ճշմարտություն, մտածողության ճկունություն։

Կարծիքներ

խմբագրել

Գիրքը զանգվածային լրատվամիջոցների կողմից լայն ուշադրության է արժանացել «Նյու Յորք Թայմս», «The Economist», «Financial Times», «The Guardian», «New Statesman», «Թայմս» և այլ թերթերում հրատարակված հոդվածների և դիտարկումների շնորհիվ։

Նյու Յորք Թայմս թերթում Բիլ Գեյթսը գիրքն անվանել է «հետաքրքրաշարժ», իսկ գրքի հեղինակին՝ «այնպիսի խթանող, որ նույնիսկ, երբ ես համաձայն չէի նրա հետ, ցանկանում էի շարունակել կարդալ և մտածել»։ Ըստ Գեյթսի՝ Հարարիին «քննադատական գլոբալ խոսակցություն է սկսել 21-րդ դարի խնդիրների լուծման շուրջ»[2]։ «Financial Times»-ից Ջոն Թորնհիլի կարծիքով շատ ընթերցողներ նոր գրքում կզգան նախորդ երկու գրքերից վերամշակված գաղափարներ[3]։ «The Guardian»-ից Հելեն Լյուիսի ակնարկը զուսպ է, չնայած նա հիանում է աշխատանքի պատվախնդրությամբ և ընդգրկունությամբ[1]։

Բացասական գրախոսականների թվում է հայտնվել բրիտանական «New Statesman»-ից Գևին Ջեկոբսոնը։ Նա գիրքը նկարագրել է որպես խոստումներով հագեցած ուսումնասիրություն, որը որևէ բովանդակային ուղեցույց տալու համար չափազանց անորոշ է կամ չափազանց դատարկ[4]։ «The Times»-ում Ջերարդ Դե Գրոոտը գրել է. ««Sapiens»-ի հեղինակը լավ է բացահայտել առաջիկա ճգնաժամերը, սակայն նրա օշարակատիպ պարզությունները պատասխան չեն տալիս»[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Lewis, Helen (15 августа 2018). «21 Lessons for the 21st Century by Yuval Noah Harari review – a guru for our times?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Gates, Bill (2018 թ․ սեպտեմբերի 4). «What Are the Biggest Problems Facing Us in the 21st Century?» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. Thornhill, John (10 августа 2018). «Are humans too flawed to survive the 21st century?» (անգլերեն). Financial Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Jakobson, Gavin (2018 թ․ օգոստոսի 22). «Yuval Noah Harari's 21 Lessons for the 21st Century is a banal and risible self-help book» (անգլերեն). The New Statesman. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. DeGroot, Gerard (2018 թ․ օգոստոսի 11). «Review: 21 Lessons for the 21st Century by Yuval Noah Harari — nuclear war? Let's meditate instead» (անգլերեն). The Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել