«Wonder», կանադացի երգիչ Շոն Մենդեսի սպասվելիք չորրորդ ստուդիական ալբոմ, որը պետք է թողարկվի 2020 թվականի դեկտեմբերի 4-ին Island Records լեյբլի միջոցով[1]։

Wonder
Շոն Մենդեսի ստուդիական ալբոմ
ԹողարկվածԴեկտեմբերի 4, 2020 (2020-12-04)
Ձայնագրված2020
Ժանրփոփ
Տևողություն2398 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլIsland
Շոն Մենդեսի ալբոմների ժամանակագրություն
Shawn Mendes
(2018)
Wonder
(2020)
Սինգլներ Wonder  ալբոմից
  1. «Wonder»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 2, 2020
  2. «Monster»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 20, 2020

Նախապատմություն և գովազդ

խմբագրել

2020 թվականի օգոստոսի Շոն Մենդեսը «wonder» բառով դաջվածք է արել իր աջ ձեռքի վրա, ինչից հետո պարզվել է, որ այն դառնալու երգչի սպասվելիք ստուդիական ալբոմի և դրա գլխավոր սինգլի անվանումը[2]։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Մենդեսն սոցիալական ցանցերում «WHAT IS #WONDER» գրվածքով հայտարարել է նախագծի մասին[3]։ Ժամեր անց նա հայտարարել է ալբոմի և գլխավոր սինգլի անվանումը, թողարկման ամսաթվերը[4][5], ինչպես նաև թողարկել է «Intro»-ն՝ ալբոմի առաջին թրեքը[6]։ Ալբոմի նախապատվերները թողարկվել են սթրիմինգային ծառայությունների վրա սեպտեմբերի 30-ին։

Իր հայտարարության մեջ Մենդեսն ասել է «Wonder» ալբոմի մասին․ «Դա իրոք նման է այն բանին, որ իմ մի մասը գրվել է թղթի վրա և երգ է դարձել։ Ես փորձում էի լինել նույնքան իրական և ազնիվ, որքան միշտ։ Սա մի աշխարհ է, ճանապարհորդություն է, երազանք է և ալբոմ, որը ես ուզում էի անել իսկապես երկար ժամանակ։ Այն ինձ շատ է դուր գալիս։ Շնորհակալություն, որ այսքան տարի ինձ հետ եք եղել։ Ես ձեզ բոլորիդ սիրում եմ[7]»։

Ալբոմը գովազդելու համար 2020 թվականի նոյեմբերի 23-ին Նեթֆլիքս հարթակում լույս է տեսնելու Գրանթ Սինգերի նկարահանած «Շոն Մենդես։ Զարմանքով» (անգլ.՝ Shawn Mendes: In Wonder) ֆիլմը, որը պատմելու է Մենդեսի կյանքի վերջին մի քանի տարիները, այդ թվում նաև նրա 2019 թվականին տեղի ունեցած համանուն շրջագայությունը և «Wonder» ալբոմի ստեղծման ընթացքը։ Մենդեսը դարձել է ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որն արժանացել է 2020 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի հատուկ ընտրությանը[8]։

Սինգլներ

խմբագրել

«Wonder» երգը թողարկվել է որպես նույնանուն ալբոմի գլխավոր սինգլ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[9]։ Երգի և ուղեկցող երաժշտական տեսահոլովակի համար թիզերները թողարկվել են հայտարարության հետ միասին[4][6]։

Երգացանկ

խմբագրել
«Wonder» ալբոմի երգացանկ
# Անվանում Տևողություն
1. «Intro»   1:02
2. «Wonder»   2:52
3. «Higher»   2:40
4. «24 Hours»   2:30
5. «Teach Me How to Love»   3:22
6. «Call My Friends»   2:51
7. «Dream»   3:34
8. «Song for No One»   3:11
9. «Monster» (Ջասթին Բիբերի հետ միասին) 2:58
10. «305»   3:09
11. «Always Been You»   2:47
12. «Piece of You»   2:55
13. «Look Up at the Stars»   3:31
14. «Can't Imagine»   2:29
39:51

Թողարկման պատմություն

խմբագրել
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան․
Տարբեր Դեկտեմբերի 4, 2020 Island
Ամբողջ աշխարհ
  • Կասետա
  • CD
  • LP
Virgin EMI [10]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Blistein, Jon (2020 թ․ սեպտեմբերի 30). «Shawn Mendes Details New Album 'Wonder'». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Fuentes, Tamara (2020 թ․ սեպտեմբերի 29). «Shawn Mendes's New Album Details Might Have Been Leaked». Seventeen. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Kennedy, John R (2020 թ․ սեպտեմբերի 30). «Shawn Mendes Shares 'Wonder' Release». IHeartRadio Canada. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Langford, Jackson (2020 թ․ հոկտեմբերի 1). «Shawn Mendes announces new album 'Wonder'». NME. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. Curto, Justin (2020 թ․ սեպտեմբերի 30). «Shawn Mendes Announces New Album, and You Know Camila Cabello Is Involved». Vulture. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Mamo, Heran (2020 թ․ սեպտեմբերի 30). «Shawn Mendes Teases New 'Wonder' Single & Album With Trailer: Watch». Billboard. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Blistein, Jon (2020 թ․ սեպտեմբերի 30). «Shawn Mendes Details New Album 'Wonder'». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. https://www.billboard.com/articles/columns/pop/9464771/shawn-mendes-in-wonder-netflix-documentary
  9. Countryman, Eli (2020 թ․ սեպտեմբերի 30). «Shawn Mendes Reveals New Album Title, Release Date». Variety. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «The Official Store of Shawn Mendes». Shawn Mendes Official Store. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.