We Dem Boyz
«We Dem Boyz», ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի փետրվարի 11-ին որպես նրա «Blacc Hollywood» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Վիզ Խալիֆայի և Detail-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
«We Dem Boyz» | |||||
---|---|---|---|---|---|
Վիզ Խալիֆայի սինգլը | |||||
«Blacc Hollywood» ալբոմից | |||||
Թողարկված | Փետրվարի 11, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2013 | ||||
Ժանր | Հիփ հոփ | ||||
Տևողություն | 3։46 | ||||
Լեյբլ | Rostrum Records, Atlantic Records | ||||
Պրոդյուսեր | Detail | ||||
Վիզ Խալիֆայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Նախապատմություն խմբագրել
2014 թվականի փետրվարի 6-ին Վիզ Խալիֆան համացանցում տեղադրում է երգից 15 վայրկյան և նշում է, որ այն ամբողջովին կթողարկվի մի քանի օրից[1][2]։ Փետրվարի 10-ին կայանում է երգի պրեմիերան[3], իսկ հաջորդ օրը այն թողարկվում է որպես Վիզի «Blacc Hollywood» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[4]։ Վիզ Խալիֆան մեկնաբանելով այն մասին, թե ինչու է երգը թողարկել որպես սինգլ, նշում է․ «We Dem Boyz»-ը որպես առաջին սինգլ ինձ դուր է գալիս իր էներգիայի պատճառով։ Այն հասնում է շատ այլ լսարանների քան պարզապես ռեփ լսարանին»[5]։ Երգում ռեփերը մոտավորապես 70 անգամ կրկնում է «hol' up» բառը[6]։
Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2014 թվականի հուլիսի 3-ին[7]։ Ռեմիքսում իրենց մասնակցությունն են ունեցել ամերիկացի ռեփերներ Ռիք Ռոսը, Սքուլբոյ Քյուն և Նեսը։
Տեսահոլովակ խմբագրել
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2014 թվականի մարտի 11-ին Ատլանտայում, Ջորջիա[8]։ Այն թողարկվել է մեկ ամսին անց՝ ապրիլի 14-ին, 2014։ Տեսահոլովակի մի քանի կադրում երևում են ռեփերներ B.o.B-ը, Ty Dolla Sign-ը, Յանգ Թագը, Չևի Վուդսը, Big K.R.I.T.-ը և Rich Homie Quan-ը[8][8]։ Երգի տեսահոլովակը առաջադրվել է «Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ» մրցանակին MTV Video Music Awards 2014-ում, սակայն չի հաղթել[9]։
Երգացանկ խմբագրել
- Թվային ներբեռնում
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «We Dem Boyz» | Վիզ Խալիֆա, Detail | Detail | 3։46 |
Հիթ շքերթներ խմբագրել
Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Բելգիա (Ultratip Flanders) | 27 |
Բելգիա (Ultratop Urban Flanders) | 22 |
Ֆրանսիա (SNEP) | 63 |
Գերմանիա (Deutsche Black Charts) | 10 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 193 |
Մեծ Բրիտանիա (UK R&B Chart) | 26 |
ԱՄՆ (Billboard Hot 100) | 43 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 10 |
ԱՄՆ (Billboard Rhythmic) | 20 |
Թողարկման պատմություն խմբագրել
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | Փետրվարի 11, 2014[4] | Թվային ներբեռնում | Rostrum Records, Atlantic Records |
Փետրվարի 13, 2014[10] | Mainstream urban radio | ||
Հունիսի 3, 2014[11] | Rhythmic contemporary radio | ||
Միացյալ Թագավորություն | Հուլիսի 28, 2014[12] | Urban contemporary radio |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «New Music: Wiz Khalifa – 'We Dem Boyz' [Snippet]». Rap-Up.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Stacy-Ann Ellis (2014 թ․ փետրվարի 6). «Listen: Wiz Khalifa Shares A Snippet Of New Single 'We Dem Boyz'». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ John Kennedy (2014 թ․ փետրվարի 10). «Wiz Khalifa To Drop Full 'We Dem Boyz' Single Today Via Shazam». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 4,0 4,1 «iTunes – Music – We Dem Boyz – Single by Wiz Khalifa». Itunes.apple.com. 2014 թ․ փետրվարի 11. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Chris Payne. «Wiz Khalifa Talks 'Blacc Hollywood' & Hanging with Miley Cyrus: Watch». Billboard. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Wiz Khalifa - We Dem Boyz Lyrics». MetroLyrics. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Wiz Khalifa f. Rick Ross, ScHoolboy Q & Nas – We Dem Boyz (Remix)». HipHop DX. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Emmanuel C.M. (2014 թ․ մարտի 12). «Young Thug And RIch Homie Quan Are Putting Out A Joint Mixtape – XXL». Xxlmag.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «2014 MTV Video Music Awards Nominations: Get The Full List». MTV. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Frequency News». Frequency News. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Top 40/Rhythmic-Crossover Future Releases». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «BBC 1xtra Playlist». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.