Waiting for the Sun
Waiting for the Sun-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երրորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1968 թվականի հուլիսին, և դարձել է խմբի առաջին և միակ ալբոմը որը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Ամերիկայի չարթերում։ Ալբոմը նաև իր մեջ է ներառում խմբի երկրորդ հիթային սինգլ համարվող "Hello, I Love You" երգը։ Ալբոմը նաև զբաղեցրեց 16րդ հորիզոնականը Անգլիայում։ Բացառությամբ երկուսի ալբոմի մնացյալ բոլոր երգերը գրվել են այն ժամանակահատվածում երբ խումբը ձայնագրել է իրենց առաջին և երկրորդ ստուդիական ալբոմները։ Ալբոմի կենտրոնական երգը պետք է լիներ բավական երկար և թատերական "Celebration of the Lizard" երգը, սակայն այդ երգից միայն մի հատվածը ընդգրկվեց ալբոմի ցանկում՝ "Not to Touch the Earth"-ը։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 9 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։
Waiting for the Sun | ||||
---|---|---|---|---|
-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Հուլիս 3, 1968 | |||
Ձայնագրված | Փետրվար - Մայիս 1968 | |||
Ժանր | ռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք | |||
Տևողություն | 1979 s | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ռոթշիլդ | |||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Waiting for the Sun ալբոմից | ||||
|
Կառուցվածք
խմբագրելՄասնագիտական վարկանիշ | |
---|---|
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
Allmusic | [1] |
Rolling Stone | (տարբեր)[2] |
Slant Magazine | [3] |
"Celebration of the Lizard" երգը նախապես պետք է զբաղեցներ ալբոմի ամբողջ առաջին կողմը, բայց խումբը երբեք չկարողացավ ձայնագրելերգի համար այն ստուդիական տարբերակը որը նրանց պետք էր և նրանք ուզում էին։ (Հետագայում խումբը այն ձայնագրում է այն իրենց առաջին համերգային ալբոմում՝ Absolutely Live-ում)։
Խմբի որոշ երկրպագուներ այն կարծիքն են հայտնել որ երբ "Celebration of the Lizard" երգի ձայնագրությունը հետաձգվեց, խմբի ավելի վաղ շրջանի երկու ստեղծագործություններ "Hello, I Love You" և "Summer's Almost Gone" երգերը վերանայվեցին և վերաձայնագրվեցին արպեսզի լրացնեն պակասը։ Այս երկու երգերի դեմո տեսակները ձայնագրվել են խմբի 1965 թվականին լույս տեսած առաջին դեմո ալբոմում։ Waiting for the Sun-ը դարձավ խմբի ամենակարճ ալբոմը։
Ալբոմի 40-ամյակին նվիրված վերաողարկման ժամանակ "Celebration of the Lizard" երգը որը ենթավերնագրված էր "An Experiment/Work in Progress" անունով, և "Not to Touch the Earth" երգի սկզբնական երկու տարբերակները ընդգրկվեցին որպես հավելյալ երգեր։
Waiting for the Sun-ը հաճախ է քննադատության ենթարկվել իր փափուկ հնչողության համար, և համարվում է որ հենց այդ հնչողության պատճառով խումբը փոխեց իրենց նախկին հնչողությունը որի շնորհիվ դարձել էր ճանաչված։ Չնայած սրան ալբոմը ներառում է խմբի որոշ դասական դարձած ստեղծագործություններ ինչպիսիք են "Hello, I Love You", "Five to One", "Spanish Caravan", "Not to Touch the Earth" և հակասական, պատերազմի դեմ գրված "The Unknown Soldier" երգերը։
Ալբոմի համանուն անունով՝ "Waiting for the Sun" դուրս է մնացել ալբոմից սակայն հետո այն ձայնագրվել է 1970 թվականին թողարկված Morrison Hotel ալբոմում։
Ալբոմի ձայնագրման ժամանակ Ռեյ Մանզարեկը փոխեց իր Vox Continental գործիքը Gibson G-101ճով, որը և հետագայում նա նվագում էր խմբի համերգային կատարումների ժամանակ։
Խմբի կիթառիստ Ռոբի Կրիեգերը ալբոմում ցույց է տալիս ֆլամենգո ժանրում իր վարպետությունը "Spanish Caravan" երգում։
Երգացանկ
խմբագրելԲոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից։
1 կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Hello, I Love You» | 2:14 | |||||||
2. | «Love Street» | 2:53 | |||||||
3. | «Not to Touch the Earth» | 3:56 | |||||||
4. | «Summer's Almost Gone» | 3:22 | |||||||
5. | «Wintertime Love» | 1:54 | |||||||
6. | «The Unknown Soldier» | 3:23 |
2 կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Spanish Caravan» | 3:03 | |||||||
2. | «My Wild Love» | 3:01 | |||||||
3. | «We Could Be So Good Together» | 2:26 | |||||||
4. | «Yes, the River Knows» | 2:36 | |||||||
5. | «Five to One» | 4:26 |
Անձնակազմ
խմբագրել- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
խմբագրելՏարի | Չարթ | Հորիզոնական |
---|---|---|
1968 | Ամերիկա | 1 |
Վաճառքներ
խմբագրելԵրկիր | Սերտեֆիկացիա | Վաճառք |
---|---|---|
Կանադա | Պլատինե | 100,000 |
Գերմանիա | Ոսկե | 250,000 |
Մեծ Բրիտանիա | Ոսկե | 100,000 |
Ֆրանսիա | 2× Ոսկե | 200,000 |
ԱՄՆ | Պլատինե | 1,000,000 |
Աղբյուրներ
խմբագրել- ↑ http://www.allmusic.com/album/waiting-for-the-sun-mw0000193597
- ↑ Miller, Jim (1968 թ․ սեպտեմբերի 28). «Waiting for the Sun». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Slant Magazine review