Hello, I Love You-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է[1]։ Երգը ընդգրկվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում 1968 թվականին։ Այն լույս է տեսել որպես սինգլ նույն թվականին և վաճառվել է 1,000,000 օրինակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը տեղի չարթերում։ Երգը առաջին հորիզոնական է զբաղեցրել նաև Կանադայում[2]։ Երգը դարձավ խմբի հիթը Մեծ Բրիտանիայում զբաղեցնելով այնտեղ 15-րդ հորիզոնականը։

«Hello, I Love You»
The Doorsսինգլը
«Waiting for the Sun» ալբոմից
«Բ» կողմLove Street
ԹողարկվածՀունիս, 1968
ՖորմատCD, 7" վինիլ
ՁայնագրվածՓետրվար, Մայիս 1968
Ժանրպսիխոդելիկ ռոք, պսիխոդելիկ պոպ
ԵրգահանՋոն Դենսմոր, Ռոբի Կրիգեր, Ռեյ Մանզարեկ և Ջիմ Մորիսոն
Տևողություն2:13
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«The Unknown Soldier»
(1968)
«Hello, I Love You»
(1968)
«Touch Me»
(1968)

Երգն այն դեմո երգերից է, որը խումբը կատարել է Aura Records գործընկերության համար 1965 թվականին։

Երբեմն երգի վերնագիրը նշվում է այսպես "Hello, I Love You (Won't You Tell Me Your Name?)" կամ էլ այսպես "Hello, I Love You Won't You Tell Me Your Name?"։ Վերնագիրը որը տպված է, կախված է նրանից, թե ինչքան վաղուցվա է ստեղծագործության թողարկումը։

Գրագողության կասկածներ

խմբագրել

Ինչպես նշում է խմբի կիթառահար Ռոբի Կրիեգերը, բացառված է այն, որ երգի կառուցվածքը գողացվել է Ռեյ Դեյվիսից, որը նույն տիպի կիթառային ռիֆ է նվագում The Kinks-ի "All Day and All of the Night" երգում։ Փոխարենը նա նշել է, որ երգը ներշնչված է եղել Cream խմբի "Sunshine of Your Love" երգից։ Խմբի և Ջիմ Մորիսոնի մասին կենսագրական գրքում՝ No One Here Gets Out Alive նշված է, որ Մեծ Բրիտանիայում երգի հետ կապված բոլոր հաջողությունները դատարանի վճիռով վերագրվում են Ռեյ Դեյվիսին։

Իրական կյանքի ազդեցությունները

խմբագրել

Երգի վերջին քառյակը գրվել է Ջիմ Մորիսոնի կողմից ալբոմի ձայնագրումից մի քանի տարի առաջ, և այդ տողերը հավանաբար Վենետիկյան ծովափում ապրող մի աֆրոամերիկացի աղջկա մասին է, որի հանդեպ նա անտարբեր չի եղել։

"Sidewalk crouches at her feet
Like a dog that begs for something sweet.
Do you hope to make her see you, fool?
Do you hope to pluck this dusky jewel?"

Անձնակազմ

խմբագրել
  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր

խմբագրել
Չարթեր (1967) Ամենաբարձր հորիզոնական
Կանադա 1
Ամերիկա Billboard Hot 100[3] 1

Վաճառքներ

խմբագրել
տարածք սերտիֆիկացում վաճառք/բեռնում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ոսկե 1,000,000

Ծանոթագրություններ

խմբագրել