V կայսրություն (ֆիլմ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«V կայսրություն» (ռուս.՝ «Ампир V»), ռեժիսոր Վիկտոր Գինզբուրգի[1][2] նախատեսվող ռուսական Ֆենտեզի ֆիլմ, Վիկտոր Պելևինի «Empire V» վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերերում՝ Պավել Տաբակով[3] և Միրոն Ֆեոդորով[4]։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան պլանավորված է 2021 թվականի սկզբին։
Երկիր | Ռուսաստան Գերմանիա ԱՄՆ |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, վեպի էկրանավորում և վամպիրների մասին ֆիլմ |
Հիմք | Empire V |
Թվական | 2021 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Գինզբուրգ |
Պրոդյուսեր | Վիկտոր Գինզբուրգ և Իվան Զասուրսկի |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Պելևին և Վիկտոր Գինզբուրգ |
Դերակատարներ | Պավել Տաբակով և Օքսիմիրոն |
Օպերատոր | Ալեքսեյ Ռոդիոնով |
Տևողություն | 140 րոպե |
Բյուջե | 460 000 000 ₽ |
IMDb | ID 5183894 |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՀրապարակված համառոտագրի համաձայն՝ վամպիր Ռամայի վերածված երիտասարդ Ռոման Շտորկինը բացահայտում է էլիտայի դավադրությունը. վամպիրները ղեկավարում են մարդկությունը՝ նրանից քամելով ուրախությունը, երազներն ու փողը։ Դառնալով վամպիրների բարձրագույն կաստայի մի մասը՝ հերոսը ոչ մի կերպ չի կարողանում խզել կապը մարդկանց հետ. չէ՞ որ նույնիսկ V կայսրությունում սիրո պատճառով հնարավոր է կորցնել գլուխը[5]։ Ֆիլմի պրոդյուսեր Իվան Զասուրսկու կարծիքով՝ «V կայսրությունը» հեղափոխական հայացք է սպառողական հասարակությանը, փողով գեղեցկությանը և կյանքի փոխարեն փողին[6]։
Դերերում
խմբագրել- Պավել Տաբակով - Ռամա
- Միրոն Ֆեոդորով - Միտրա
- Վերա Ալենտովա - Իշտար
- Մարինա Զուդինա - Ռամայի մայրը
- Վլադիմիր Դոլինսկի - Էնլիլ
- Բրոնիսլավ Վինոգրոդսկի - Լոկի
- Անդրեյ Սմիռնով - Օզիրիս
- Իգոր Ժիժիկին - Բալդր
- Մաքսիմ Դրոզդ - Եհովա
- Իգոր Գորդին - Գրիգորի
- Վիկտոր Վերժբիցկի - Վաալ
- Վլադիմիր Եպիֆանցև - կամեո
Արտադրություն
խմբագրելՆկարահանումները սկսվել են 2017 թվականի սեպտեմբերին[7]։
Bablos
խմբագրել2018 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ ֆիլմի հեղինակները մտադիր են անցկացնել «Bablos» կոչվող կրիպտոարժույթի[8] ICO՝ նկարահանումներն ավարտելու համար պակասող գումարը հավաքելու նպատակով[9]։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարվեց ICO-ի հաջող ավարտի մասին[10]։ Հավաքագրվել էր 32175 ETH, որը ICO-ն ավարտելու պահին հավասար էր 3506801 եվրոյի[10]։ «Bablos» տոկենները ներառված են INDX բորսայում[11] և ներառվում են EXMO բորսայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Самые ожидаемые российские фильмы — 2018
- ↑ «Год сиквелов и триквелов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Ампир V, 2018
- ↑ «Оксимирон сыграет главного злодея в экранизации «Empire V»». Афиша Daily. 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Bablos.com - ICO-КАМПАНИЯ ЭКРАНИЗАЦИИ РОМАНА В. ПЕЛЕВИНА «EMPIRE V»» (անգլերեն). bablos.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Реальное кино за виртуальный Bablos». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Усков, Олег (2017 թ․ սեպտեմբերի 18). «Начались съемки фильма Empire V по роману Виктора Пелевина». Российская газета. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Продюсеры «Empire V» запустили криптовалюту Bablos» (ռուսերեն). Афиша Daily. 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Георгий Харюнин (2018 թ․ սեպտեմբերի 5). «Создатели фильма «Ампир V» выпустили криптовалюту Bablos» (ռուսերեն). filmpro.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 10,0 10,1 ICO-кампания фильма «Ампир V» успешно завершена. Hard Cap достигнут за несколько дней до окончания сроков проведения ICO Արխիվացված 2018-12-04 Wayback Machine. // «Частный корреспондент», 30 ноября 2018.
- ↑ «Новый инструмент BABLOS.SER на INDX.ru». news.wmtransfer.com. 11 декабря 2018.