VEF, լատիշերեն հապավված Valsts elektrotehniskā fabrika (պետական էլեկտրատեխնիկական ֆաբրիկա), էլեկտրական և էլեկտրոնային արտադրանք թողարկող խոշոր արդյունաբերական ձեռնարկություն Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում։ Հիմնադրվել է 1919 թվականին։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը թողարկել է ապրանքների լայն տեսականի, ներառյալ աշխարհի ամենափոքր ֆոտոխցիկը՝ Minox Riga[1]։ Պատերազմից հետո դարձել է հաղորդակցական (կոմունիկացիոն) տեխնոլոգիաների խոշորագույն արտադրողը Խորհրդային Միությունում և Լատվիական ԽՍՀ-ի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունը[2]։

VEF
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1919
ՎայրՌիգա, Լատվիա
Երկիր Լատվիա
ԱրդյունաբերությունԷլեկտրոնիկա
Մայր ընկերությունRadiotehnika RRR?
Կայքvef.lv(լատիշերեն) և vef.lv/ru/glavnaya(ռուս.)
 VEF Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

VEF-ը հիմնադրվել է 1919 թվականի ապրիլին՝ որպես փոստ-հեռագրային վարչության վերանորոգման արհեստանոց։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը արտադրական շինությունները պատկանել են 1887 թվականին հիմնադրված UNION ֆաբրիկային[2]։ Ընկերությունը VEF է անվանակոչվել 1932 թվականին[3]։

Հեռախոսներ սկսել է արտադրել 1922 թվականից, ռադիոընդունիչներ՝ 1924-ից[2], ավտոմատ հեռախոսակայաններ՝ 1928 թվականից։ Ռիգայի և լատվիական այլ քաղաքների հեռախոսային կայաններում աշխատել են հենց այս ձեռնարկության՝ մինչև 1940 թվականը թողարկած սարքավորումները[3]։ 1930-ական թվականներին այստեղ յուրաքանչյուր ամիս արտադրվել են 500 հեռախոս ու 400 հեռախոսակայան[2]։ Արդեն իսկ 1930-ական թվականներից ֆաբրիկան թողարկել է շուկայական պահանջարկ ունեցող էլեկտրոնիկայի լայն տեսականի՝ կապի սարքավորումներ, հեռախոսներ, էլեկտրալամպեր, լուսանկարչական սարքեր, արդուկներ, լապտերներ, ռադիոընդունիչներ, ինչպես նաև՝ լուսանկարչական թուղթ, բանվորական սեղաններ, փոքր խմբաքանակներով՝ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, մինչև անգամ՝ մարզական ու մարտական ինքնաթիռներ[2][4]։

Խորհրդային իշխանության տարիներին մեծ պահանջարկ էին վայելում հատկապես ձեռքի, դյուրակիր VEF-202, «Սպիդոլա» մակնիշների ռադիոընդունիչները, ձայնագրիչները...

1999 թվականին ֆաբրիկան սեփականաշնորհվել է և վերակազմավորվել[2]։

Արտադրատեսակներ

խմբագրել
 
VEF Minox գերփոքր ֆոտոխցիկը

Ֆոտոխցիկներ

խմբագրել
  • Minox
 
Նշանավոր 1960 Spīdola-ն՝ խորհրդային առաջին դյուրակիր, կարճալիք ռադիոընդունիչը

Ռադիոընդունիչներ

խմբագրել
  • VEF Spidola
  • Vega VEF
  • VEF Latvia

Եվ շատ ուրիշներ...

Հեռախոսներ

խմբագրել
  • VEF-TA-ն՝ իր բազմաթիվ տարբերակներով
 
VEF-MIKRO 1024 համակարգիչ

Համակարգիչներ

խմբագրել
  • VEF ORMIKA
  • VEF-1022
  • VEF-MIKRO 1024
  • VEF-MIKRO 1025
 
VEF-MIKRO 6025 ստեղնաշար

Համակարգչային կցվող սարքեր

խմբագրել
  •  
    5.25" Floppy Disks Reader Mikro 5625
    Keyboard Mikro 6025
  • 5.25" Floppy Disks Reader Mikro 5625
 
VEF I-12 օդանավ

Օդանավեր

խմբագրել
  • VEF Irbītis I-11
  • VEF Irbītis I-12
  • VEF Irbītis I-14
  • VEF Irbītis I-15
  • VEF Irbītis I-16
  • VEF Irbītis I-17
  • VEF Irbītis I-18
  • VEF Irbītis I-19
  • VEF JDA-10M

Մոտոցիկլետ

խմբագրել
  • Pandera
 
VEF-MIKRO 1025 համակարգիչ

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «VEF» հոդվածին։