U-KISS (հանգըլ՝ 유키스, ճապ.՝ ユーキス) - հարավկորեական խումբ, որը ստեղծել է NH Media-ն 2008 թվականին։ U-KISS-ը վերծանվում է՝ Համատարած (Ubiquitous) կորեական (Korean) միջազգային (International) կուռք, առաջնակարգ (Super) աստղ (Star)։ Խմբի կազմում մտնում են՝ Սու Հյոնը, Կիս Ոփը, Իլայը, Քևինը, Հունը և AJ-ին (այս երկուսը խմբին են միացել 2011 թվականին), նոր անդամը Ջունը խմբին է միացել Դոն Հոյի հեռանալուց հետո, 2014 թվականին։ Իրենց դեբյուտային երգը եղել է « Not Young» (2008), NEW GENERATION ալբոմից։ Նրանք իրենց առաջին ամբողջական «Only One» ալբոմը թողարկել են 2010 թվականի փետրվարի 3-ին։ 2011 թվականի սեպտեմբերին U-Kiss թողարկել է իրենց երկրորդ ամբողջական «Neverland» ալբոմը։ Նրանց դեբյուտը Ճապոնիայում եղել է 2011 թվականին «Tick Tack» երգով։ Երկրորդ երգը «Forbidden Love», և իրենց ամբողջական «A Shared Dream» (2012) ալբոմը։ Իրենց դեբյուտի պահից, խումբը թողարկել է երեք ամբողջական ալբոմ, 10 մինի ալբոմ և տարբեր երգեր։ Խումբը նաև մասնակցել է մի շարք ռեալիթի-շոուների և ֆիլմերի։

'U-KISS'
U-Kiss from acrofan.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն유키스
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ճապոնիա Ճապոնիա
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2008ներկա ժամանակ
ԼեյբլNH Media (Հարավային Կորեա)
Avex Trax (Ճապոնիա)
ԿայքՊաշտոնական կորեական կայք,
Պաշտոնական ճապոնական կայք
Անդամներ
Սու Հյոն
Կիս Ոփ
AJ
Իլայ
Նախկին անդամներ
Ալեքսանդր
Կի Բոմ
Դոն Հո
U-KISS Վիքիպահեստում

Կյանք և կարիերաԽմբագրել

2008 թվական։ Ձևավորում և դեբյուտ

U-KISS առաջին անգամ ձևավորվել է, որպես տղամարդկանց խումբ, կազմված 6 անդամներից, 2008 թվականին։ Կիմ Կի Բումը և Քևին Վուն եղել են Xing տղամարդկանց խմբի անդամ, բայց հեռացել են խմբից 2007 թվականի սկզբին։ Մնացած 4 անդամները ընտրվել են NH Media լսումների միջոցով։ U-KISS Ճապոնիայում դեբյուտ է արել 2008 թվականի օգոստոսի 15-ին Power of Atamix 08-ում։ Հարավային Կորեայում խումբը դեբյուտ է արել 2008 թվականի օգոստոսի 28-ին և թողարկել է առաջին «New Generation» մինի ալբոմը, 2008 թվականի սեպտեմբերի 3-ին (N-Generation)’’, ինչպես նաև կենդանի ելույթ են ունեցել իրենց առաջին «Not Young» երգով Mnet-ի ժամանակ։ Նույնիսկ եթե նրանք նորեկներ են այդ բնագավառում, U-KISS-ը համարվում էր ճապոնա-կորեական համատեղ նախագիծ։ Հայտնի Yoshimoto Group կազմակերպությունը Ճապոնիայում ներդրել է 150 վոն, որպեսզի U-KISS-ը զարգանա, որպես միջազգային խումբ։ Դրա պատճառ է հանդիսանում խմբի որակը, որպես բազմալեզվանի. Ալեքսանդրը կարող է խոսել յոթ լեզուներով, որոնցից են՝ իսպաներենը, պորտուգալերենը, կանտոներենը, ճապոներենը, չինարենը, կորեերենը և անգլերենը, Իլայը ազատ խոսում է անգլերեն, կորեերեն և չինարեն, մակնե (խմբի ամենափոքր անդամը) Դոն Հոն կարող է խոսել կորեերենով և չինարենով, Քևինը անգլերենով, Կի Բոմը կարող է խոսել ճապոներենով։

2009-2010 թվականներ։ Only One, տարբեր հաղորդումներ և առաջին մեծ համերգ

U-KISS թողարկել է իր երկրորդ «Bring It Back 2 Old School» մինի ալբոմը 2009 թվականին, «I Like You» գլխավոր երգով, որը դարձրել է նրանց հայտնի Թայլանդում։ Երրորդ մինի ալբոմով, որը կոչվում էր «ContiUkiss», խմբին է միացել Լի Կիս Ոփը, որպես խմբի յոթերորդ անդամ։ Գլխավոր «Man Man Ha Ni» երգը թողարկվել է անձնակազմում կատարված փոփոխություններից հետո։ Չորրորդ «Break Time» մինի ալբոմը թողարկվել է 2010 թվականին, «Shut Up!» գլխավոր երգով։ Խմբի առաջին ամբողջական «Only One» ալբոմը թողարկվել է 2010 թվականի փետրվարի 3-ին, իսկ «Bingeul Bingeul» երգը զբաղեցրել է առաջատար տեղերը Ֆիլիպիններում։ Ալբոմը նաև գլխավորել է Hanteo Charts-ը, Hot Tracks-ը, Syn-nara Records-ը և Evan Records-ը մեկ օրում։ Հետագայում U-KISS-ը խաղացել է Մալազիայում, Մոնղոլիայում և Ճապոնիայում ալբոմին աջակցելու համար։ Իրենց առաջին մեծ համերգը Ֆիլիպիններում անվանել են U-KISS First Kiss Tour Մանիլայում։ Բացի երաժշտական կարիերայից, U-KISS-ը նկարահանվել է տարբեր իրենց մասին պատմող հաղորդումներում. «All About U-KISS», «UKISS Vampire» и «Chef Kiss», ինչպես նաև անդամները մասնակցել են այլ հաղորդումների։ Քևին Վուն և Ալեքսանդր Լի Էյսիբոն ելույթ են ունեցել «Pops in Seoul», Arirang ռադիոյում, որպես հյուրեր «All About You» ծրագրի ժամանակ և մասնակցել են Brave Brother — Finally երգին։ Կիմ Իլայը եղել է հաղորդավար MBC Fusion շոույի ժամանակ։ Նոր անդամը՝ Լի Կիս Ոփը մասնակցել է տարբեր հաղորդումների, ինչպիսիք են՝ Uljjang Shidae 2 (Pretty Boys and Girls Season 2)։ Շին Դոն Հոն նույնպես մասնակցել է շոուների (The Invincible Baseball Team, Idol Maknae Rebellion) և նկարահանվել է ֆիլմերում (My Black Mini Dress) : Կի Բումը Իլայի հետ միասին նկարահանվել են թայլանդական Autumn’s Destiny դրամայում, որտեղ իրենց ձայները կրկնօրինակել են, քանի որ նրանք չէին կարողանում խոսել թայլանդերեն։

2011-2012 թվականներ։ Կարիերա Ճապոնիայում, Neverland, Тур և DoraDora

NH Media հայտարարել է, որ U-KISS-ը պլանավորոըշւմ է դեբյուտ ԱՄՆ-ում։ Խումբը ձայնագրել է ավելի քան 100 երգ իրենց ԱՄՆ-ի դեբյուտային ալբոմի համար, բայցայն չեղարկվել է, կապված մի քանի անդամների պայմանագրերի դադարեցմամբ։ Ալեքսանրը և Կի Բումը լքել են խումբը 2011 թվականին, նրանց տեղը վերցրել են նախկին «Paran» խմբի անդամ Կիմ Ջաե Սեոփին (AJ) և երգիչ Յեո Հուն Մինին (Հուն) : Նոր U-KISS-ը վերադարձել է բեմ մարտի 30-ին իրենց հինգերորդ «Bran New Kiss» մինի ալբոմով, և նոր «0330» երգով։ U-KISS- ը թողարկել է իրենց երկրորդ «Neverland» ամբողջական ալբոմը սեպտեմբերին «Neverland» և «Someday» երգերի հետ միասին։ U-KISS- ը նաև թողարկել է վավերագրական DVD «U-KISS-ի օրերը Ճապոնիայում» : 2011 թվականի հունիսի 8-ից խումբը մնացել է Ճապոնիայում 3 ամիս, որպեսզի պատրաստվեն իրենց պաշտոնական դեբյուտին Ճապոնիայում և Avex Japan-ի ժամանակ կայանալիք ելույթին։ Թողարկման հենց առաջին օրը, «First Kiss» ալբոմը զբաղեցրել է երկրորդ տեղը ամենօրյա Oricon չարթում։ Նրանք նաև թողարկել են «Bran New Kiss-ի» ճապոնական տարբերակը 2011 թվականի օգոստոսի 24-ին։ Խումբը նաև թողարկել է իրենց առաջին ճապոնական «Tick Tack» ալբոմը։ Նրանք նաև թողարկել են իրենց երկրորդ ճապոնական «Forbidden Love» ալբոմը, իրենց առաջին ճապոնական ամբողջական «A Shared Dream» ալբոմի հետ միասին։ 2012 թվականին նրանք մասնակցել են «Music Bank» համերգին, որը կայացել է Փարիզում։ Խումբը դարձել է առաջին քեյ փոփ խումբը, որը ելույթ է ունեցել Կոլումբիայում համապատասխան 2012’s Los 40 Principales տոնակատարությամբ միջազգային աստղ Շակիրայի հետ միասին։ Խումբը անցկացրել է շոուքեյս U-KISS 1st Japan Live Tour 2012 անվանումով մարտին, որը անցկացվել է Zepp դահլիճներում, ամբողջ Ճապոնիայով։ Շրջագայությունը տևել է 2012 թվականի մարտի 2-ից մինչ 2012 թվականի մարտի 25-ը։ Այդ տարի U-KISS-ը ընտրվել են, որպես Number 1 Hallyu group to watch out Ճապոնիայում, այն ժամանակ, երբ Քևինը ընտրվել է, որպես Luckiest Hallyu Star of 2012: Նրանք թողարկել են իրենց վեցերորդ «Dora Dora» մինի ալբոմը Հարավային Կորեայում 2012 թվականի ապրիլի 25-ին։ 2012 թվականի մայիսին «Dora Dora-ն» ստացել է առաջին տեղը գերմանական չարթում ասիական երաժշտության բաժնում։ Խումբը նաև թողարկում է իր յոթերորդ մինի կամ հատուկ «The Special to Kissme» ալբոմը հունիսի 5-ին։ Երկրորդ «Te Amo» երգը թողարկվել է 2012 թվականի հունիսի 1-ին, երաժշտական տարբեր կայքերում, և միանգամից զբաղեցրեց չորրորդ տեղը «Soribada» կայքում։ Խումբը թողարկել է նաև իր երրորդ ճապոներեն «Dear my friend» երգը 2012 թվականի։ Այն օգտագործվել է, որպես երաժշտական թեմա ճապոնական «Stormy Night» (Secret Friends) անիմեում։ Բացի ալբոմների թողարկումից, խումբը նաև ելույթ է ունեցել Girls Generationի և SHINeeի հետ K-POP Nation Concert in Macao 2012-ի ժամանակ։ Խմբի անդամ AJ-ին ընդունվել է Կոլումիայի համալսարան ԱՄՆ 2011 թվականին, 1 % լավագույն աշակերտների հետ միասին։2012 թվականի հուլիսի 29-ին հայտարարվել է, որ AJ-ին կվերցնի 5 ամիս դադար և U-KISS-ի հետ կսկսի ելույթ ունենալ օգոստոսից, որպեսզի կենտրոնանա ուսման վրա։ AJ-ին վերադարձել է 2013 թվականի սկզբին, մինչ այդ U-KISS-ը վերադարձել էր սեպտեմբերին 6 անդամներով։ Մինչ AJ-ի ժամանակավոր հեռանալը, խումբը ներկա է գտնվել A-Nation opening ceremony at the Tokyo National Stadium: 2012 թվականի օգոստոսի 9-ին նրանք, ինչպես և սպասվում էր, ներկայացնում են Կորեան Asia Progress M-ի ժամանակ, A-Nation գործունեության մասը, խոշոր երաժշտական փառատոնին, որը կայանում էր Ճապոնիայում։ Խումբ նաև 2012 թվականի օգոստոսի 26-ին ելույթ է ունեցել Hamasaki Ayumi-ի, M-Flo-ի և Big Bang-ի հետ Ajinomoto Stadium-ում։ Իրենց ճապոնական շրջագայության վերջին փուլում Budokan-ում U-KISS-ը հավաքել է տաս հազարանոց լսարան, այն ամենամեծն է ներկա օրերին։ Մինչդեռ, խումբը թողարկել է իր չորրորդդ ճապոնական «One of You» երգը 2012 թվականի սեպտեմբերի 5-ին։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը զբաղեցրել է առաջին տեղը ամենօրյա Tower Records չարթում։ Սեպտեմբերի 20-ին խումբը թողարկել է իր յոթերորդ «Stop Girl» մինի ալբոմը, և պլանավորում է այն վաճառել 10 երկրներում, որոնցից են Թայլանդը, Ֆիլիպինները, ԱՄՆն և Չինաստանը։ U-KISS-ը ստացել է հատուկ մրցանակ Hallyu ալիք գործում իրենց ներդրման համար։ Խումբը մասնակցել է տոնական Arirang TV իրադարձությանը, իրենց ձեռք բերած ավելի քան 100 միլիոն հաճախորդների համար։ Տոնակատարության ժամանակ U-KISS-ը ստացել է «Special Hallyu Achievement Award» մրցանակը Մշակույթի, սպորտի, և զբոսաշրջության նախարարության նախարարի կողմից։ U-KISS-ը թողարկել է իր հինգերորդ ճապոնական «Distance» երգը 2012 թվականի դեկտեմբերի 12-ին։

2013- ներկա ժամանակ։ Չորրորդ այցելությունը Մանիլա և «Collage»

U-KISS մասնակցել է Dream KPOP Fantasy Concert-ին, որը անցկացվել է Մանիլայում (Ֆիլիպիններ) 2013 թվականի հունվարի 19-ին։ AJ, ով նախկինում սովորում էր, վերադարձել է U-KISS փետրվարի 16-ին Valentines Day Event-ին մասնակցելու համար։ U-KISS-ը թողարկել է իր երրորդ ամբողջական «Collage» ալբոմը AJ -ի հետ միասին, մարտի 7-ին, այն ժամանակ, որ «Standing Still» երգը, որի պրոդյուսերն էր Ռյան Հունգը թողարկվել է մարտի 6-ին։ Նաև ալբոմում կա Քևինի «My Reason» միանձնյա երգը, Իլայ- AJ «Party All The Time» դուետը, և Սուհյոն- Հուն «More Painful than Pain» դուետը։ «Standing Still» երգը առաջին անգամ կատարել են Show Champion ժամանակ մարտի 6-ին, թողարկումից մի օր առաջ։ Ալբոմի թողարկման հետ մեկտեղ, U-KISS-ը պլանավորում է Zepp շրջագայություն «U-KISS Zepp Tour 2013» անվանմամբ ամռանը։ Հոկտեմբերի խմբի մակնե Դոն Հոն լքում է խումբը, առողջական խնդիրների պատճառով։

ՄասնակիցներԽմբագրել

Խմբի կազմը ներկա պահին

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան օր Կարգավիճակը խմբում
Սուհյոն(Soohyun)수현 Շին Սու Հյոն 신수현 11.03.1989 Լիդեր, գլխավոր վոկալիստ
Կի Սոփ(Kiseop)기섭 Լի Կի Սոփ 이기섭 17.01.1991 Գլխավոր պարող, վոկալիստ, խմբի դեմք
Իլայ(Eli)일라이 Կիմ Կյոն Ջե 김경재 13.03.1991 Ռեփեր
Հուն(Hoon)훈 Յեո Հուն Մին 여훈민 16.08.1991 Վոկալիստ
Քևին(Kevin)케빈 Վու Քևին 우성현) 25.11.1991 Վոկալիստ
Ջուն(Joon)준 Լի Յուն Յեն 이준영 22.01.1997 Վոկալիստ, ռեփեր, մակնե

Նախկին անդամներ

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան օր Կարգավիճակը խմբում
Ալեքսանդր(Alexander)알렉산더 Ալեքսանդր Լի Հուսե Բիո 알렉산더이유세비오 29.07.1989 Ռեփեր
Կի Բոմ(Kibum)기범 Կիմ Կի Բոմ 김기범 29.12.1990 Վոկալիստ
AJ에이제이 Կին Յե Սոպ 김재섭 04.06.1991 Ռեփեր
Դոն Հո(Dongho)동호 Շին Դոն Հո신동호 29.06.1994 Ռեփեր, մակնե

ԲարեգործությունԽմբագրել

2011 թվականի հունիսի 7- ին U-KISS, այլ քեյ փոփ խմբերի հետ միասին, ինչպիսիք են 2NE1-ը, MBLAQ-ը, 4Minute-ը, FT Island-ը և BEAST-ը, անկացրել են հատուկ շոու Seoul-Osaka Music of Hearts անվանումով, որպեսզի հավաքեն միջոցներ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ տուժածների համար։ Բացի այդ, խումբը դարձել է առաջինը, ովքեր անցկացրել են երկրպագուների հանդիպում Կամբոջայում 2012 թվականի հունիսի 18-ին Share The Love Charity Concert անվանումով։ Հանդիպումը անցկացվել է դպրոցում։ Խումբը վերցրել է իր հետ բեյսբոլի գնդակներ, և այլ հարմարանքներ բեյսբոլի համար, և բաժանել են երեխաներին։ Շոուն հովանավորել են կամբոջական հայտնի մարդիկ և այն այցելել է նաև Կամբոջայի վարչապետը։ 2013 թվականի փետրվարի 1-ին Սուհյոնը և Քևինը անցկացրել են բարեգործական ակցիա Ջակարտայի համար ուժեղ ջրհեղեղից հետո։

ՍկավառակագրությունԽմբագրել

Կորեական սկավառակագրությունԽմբագրել

Ամբողջական ալբոմներ

  • 2010- Only One
  • 2011- Neverland
  • 2013- Collage

Մինի ալբոմներ

  • 2009- Conti Ukiss
  • 2010- Break Time
  • 2011- Bran New Kiss
  • 2012- DoraDora
  • 2012- The Special To KISS Me
  • 2012- Stop Girl
  • 2013- Moments
  • 2014- Only You
  • 2014- Mono Scandal
  • 2015- Always

Սինգլներ

  • 2008- New Generation
  • 2008- As Long As You Love Me
  • 2009- Bring It Back 2 Old School
  • 2010- Without You
  • 2010- What
  • 2011- Someday
  • 2011- Someday — New Ver
  • 2011- Lifetime (For KISS Me)
  • 2012- Amazing
  • 2012- Te Amo
  • 2012- Cinderella
  • 2012- Gangsta Boy
  • 2013- Mysterious Lady

Սաունդթրեկներ

  • 2010- Hero Challenge (շոույի համար)
  • 2010- I Can Do — Call of the Country — Part.2 ( F.Cuz-ի հետ միասին)
  • 2011- Real School — Part.1
  • 2011- Breaking Apart — Mr. Idol
  • 2012- Remember — Syndrome — Part.1
  • 2012- Hero — Part.2

Համատեղ աշխատանք

  • 2009- Passionate ( Brave Brothers-ի հետ միասին)
  • 2011- Իլայ — I Want (Ace-ի հետ միասին)
  • 2011- Դոն Հո — Manual of Love (Նո Գի Թեի հետ միասին)

Միանձնյա ծրագրեր և ենթածրագրեր

  • 2012- Սուհյոն — Snowman
  • 2013- uBEAT — Should Have Treated You Better
  • 2014- Սուհյոն — Like a fool

Ճապոնակակն սկավառակագրությունԽմբագրել

Ամբողջական ալբոմներ

  • 2010- First KISS
  • 2012- A Shared Dream
  • 2013- Neverland
  • 2013- Inside Of Me
  • 2014- Memories

Մինի ալբոմներ

  • 2011- Bran New Kiss

Սինգլներ

  • 2011- Tick Tack
  • 2012- Forbidden Love
  • 2012- Dear My Friend
  • 2012- One Of You
  • 2012- Distance
  • 2013- Alone
  • 2013- Fall in Love / Shape of your heart
  • 2014- Break Up
  • 2014- Love On U

Համատեղ աշխատանք

  • 2011- Քևին, Իլայ — Together (Jamosa-յի հետ միասին)

ՏեսահոլովակներԽմբագրել

Կենդանի ելույթներ

  • 2011- U-KISS 1st Kiss Tour in Manila DVD(միայն Ֆիլիպիններ)
  • 2011- U-KISS First Kiss Live in Tokyo and Osaka DVD(միայն Ճապոնիա)
  • 2011- Seoul Train with U-KISS(միայն Ճապոնիա)

DVD

  • 2012- U-KISS Days in Japan (1-ին մաս)

ՖիլմագրությունԽմբագրել

Ռեալիթի շոուներ

  • 2008- You Know U-KISS
  • 2009- All About U-KISS
  • 2009- U-KISS Vampire
  • 2010- Chef Kiss
  • 2012- K-Pop Tasty Road (Eli with UKISS as guest)
  • 2012- Saturday Night Live Korea (Dongho)
  • 2013- U-KISSme?
  • 2013- Kanzume!! TV Magazine Show

Դրամաներ

  • 2010- Autumn Destiny (Թայլան)
  • 2011- Real School (Կորեա)
  • 2011- I Am Legend (կամեո)(Կորեա)
  • 2012- Holy Land (Կորեա)
  • 2012- The Strongest K-POP Survival (կամեո) (Կորեա)

Ֆիլմեր

  • 2010- Villain & Widow (Դոն Հո)
  • 2011- Mr. Idol (կամեո)
  • 2011- My Black Mini Dress (Դոն Հո)
  • 2012- Don’t Cry, Mommy (Դոն Հո)

Մյուզիքլներ

  • 2010- On Air Live (Քևին)
  • 2013- Summer Snow (Քևին և Սուհյոն)
  • 2015- On Air Live (Քևին և Ջուն)

ՀամերգներԽմբագրել

  • 2010- U-KISS First Kiss Tour in Manila
  • 2012- U-KISS 1st Japan Live Tour
  • 2012- U-KISS South American Tour
  • 2013- U-KISS Zepp Tour 2013

ՄրցանակներԽմբագրել

Տարի Միջոցառում Մրցանակ Արդյունք
2008 Asia Song Festival Asian Rookie Award Հաղթանակ
2008 Asia Song Festival Influential Asian Artist Հաղթանակ
2010 Golden Disk Awards Disk Bonsang Award Առաջադրված
2010 Golden Disk Awards Popularity Award Առաջադրված
2010 [V] Chinese TOP Awards Most Potential Overseas Artist Հաղթանակ
2011 SBS MTV Best Of The Best Best Male Music Video Հաղթանակ
2011 Korean Culture Entertainment Awards Best Male Idol Group Հաղթանակ
2011 Korean Video Daejun Awards Photogenic Artist Of The Year Հաղթանակ
2012 Seoul Music Awards Disk Bonsang Award Առաջադրված
2012 Seoul Music Awards Popularity Award Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ↑ KoreanMovie.com. U-Kiss | Korean Pop Singer – U-Kiss(유키스), korean star Koreanmovie.com.
  2. ↑ 유키스, 12월14일 일본 앨범 발표..'공식 데뷔 Naver News.
  3. ↑ Events Mikie Holiday.
  4. ↑ Bring It Back 2 Old School (Mini Album) by U-Kiss on Soribada. Soribada (February 3, 2009).
  5. ↑ 만만하니 유키스 만만하니 Man Man Ha Ni Newsen.com (November 5, 2009).

Արտաքին հղումներԽմբագրել