Torre Cepsa (իսպ.՝ Torre Cepsa, վերանվանվել է 2014 թվականի հունիսին, նախկինում՝ Torre Bankia), երկնաքեր Իսպանիայի Մադրիդ քաղաքի Կուատրո Տոռես տարածքում։ 248․3 մետր բարձրությամբ և 45 հարկերով[1] երկնաքերը Կուատրո Տոռես տարածքում չորս շենքերից երկրորդ ամենաբարձրն է՝ մեկ մետրով գերազանցելով Torre de Cristal-ին։ Աշտարակը երկրորդ ամենաբարձր կառույցն է Իսպանիայում և հինգերորդ ամենաբարձրը Եվրոպական Միությունում։

Քեպսայի աշտարակ
Torre Cepsa
Տեղագրություն Իսպանիա Մադրիդ
Կառուցման ժամանակ 2004 թվական
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 45

Նախագծված է Լորդ Ֆոստերի կողմից, սկզբում հայտնի էր որպես Տորրե Ռեպսոլ և պետք է ծառայեր որպես Repsol YPF նավթագազային ընկերության գլխավոր գրասենյակ։ Աշտարակի կառուցման ժամանակ Ռեպսոլը փոխեց իր որոշումն ու Caja Madrid-ի ֆինանսական կառույցը 2007 թվականի օգոստոսին գնեց այն 815 միլիոն եվրոյով[2]։

2016 թվականին այն 490 մլն եվրոյով ձեռք է բերել Ամանսիո Օրտեգան՝ Inditex-ի՝ համաշխարհային նորաձևության խմբի հիմնադիրն ու Zara-յի գլխավոր սեփականատերը։

Այն կառուցվել է Դրագադոս և Ֆոմենտո դե Կոնստրուցիոնես ի Կոնտրատաս ձեռնարկությունների կողմից[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oliver, Miguel (2013 թ․ հուլիսի 30). «El techo de España... por un metro» [Spain's roof... by just one meter]. ABC.es (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  2. Expansión.com: Caja Madrid purchase Torre Caja Madrid Արխիվացված 2007-09-27 Wayback Machine. (Spanish)
  3. Structurae database

Արտաքին հղումներ խմբագրել