The Queen Is Dead, բրիտանական The Smiths ինդի-փոփ խմբի երրորդ ստուդիական ալբոմը` թողարկված Մեծ Բրիտանիայում 1986 թվականի հունիսի 16-ին Rough Trade Records լեյբլի կողմից և նույն տարվա հունիսի 23-ին ԱՄՆ-ում Sire Records լեյբլի կողմից։

The Queen Is Dead
The Smiths
Թողարկված1986 թվականի հունիսի 16
Ձայնագրված1985 թվականի վերջ
Ժանր
Տևողություն37:07
Լեզուանգլերեն
ԼեյբլRough Trade Records
Պրոդյուսեր

Մորիսի

Ջոնի Մար
The Smiths-ի ալբոմների ժամանակագրություն
Meat Is Murder

(1985)

The Queen Is Dead

(1986)

Strangeways, Here We Come

(1987)

Ալբոմի մասին

խմբագրել

Սկավառակը հասել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականին և մնացել նույն հորիզոնականում 22 շաբաթ շարունակ. հասել է մինչև 28-րդ հորիզոնական Կանադայում և 70-րդ հորիզոնական ամերիկյան Billboard 200-ում։ 90-ականների վերջին ալբոմը ստացել է ոսկե հավաստագրում ԱՄՆ-ում և վաճառվում է մինչև օրս[1]։ Rolling Stone ամսագիրը ներառել է ալբոմը իր «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ»-ի մեջ[2]։ Այնտեղ ալբոմը զբաղեցնում էր 214-րդ հորիզոնականը։ New Musical Express-ը 2006 թվականին անվանել է ալբոմը երկրորդ հորիզոնականում է դասել բրիտանական լավագույն ալբոմների ցանկում, իսկ 2013 թվականին դասել է այն առաջին տեղում բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում[3]։ Q ամսագիրը երրորդ հորիզոնականում է դասել ալբոմը 80-ական թվականների լավագույն ալբոմների ցանկում։ Շապիկի վրա, որի հեղինակը Մորիսին է, պատկերված է Ալեն Դելոնը 1964 թվականին լույս տեսած L'Insoumis ֆիլմից։

Երգացանկ

խմբագրել

Մորիսիի բոլոր երգերի բառերն ու երաժշտությունը` բացի «Take Me Back to Dear Old Blighty»-ից, գրել են Էյ Ջեյ Միլսը, Ֆրեդ Գոդֆրին և Բենեթ Սկոթը։

Բոլոր երգերի հեղինակն է Էյ Ջեյ Միլս, Ֆրեդ Գոդֆրի և Բենեթ Սկոթ. 

# Անվանում Տևողություն
1. «The Queen Is Dead»   6:24
2. «Frankly, Mr. Shankly»   2:17
3. «I Know It's Over»   5:48
4. «Never Had No One Ever»   3:36
5. «Cemetry Gates»   2:39
6. «Bigmouth Strikes Again»   3:12
7. «The Boy with the Thorn in His Side»   3:15
8. «Vicar in a Tutu»   2:21
9. «There Is a Light That Never Goes Out»   4:02
10. «Some Girls Are Bigger Than Others»   3:14

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jon Savage (2010 թ․ դեկտեմբերի 15). «Jon Savage on song: The Smiths' The Queen Is Dead is an anthem for our times». Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «NME's best British album of all time revealed». New Musical Express. 2006 թ․ հունվարի 26.
  3. 216 The Queen Is Dead: Rolling Stone Արխիվացված 2007-02-04 Wayback Machine. 1 ноября 2003. Проверено 21 декабря 2011.

Արտաքին հղումներ

խմբագրել