The Beatles-ի հուշարձան (Եկատերինբուրգ)

The Beatles խմբի հուշարձան (ռուս.՝ Памятник группе «The Beatles»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է անգլիական The Beatles քառյակին։ Տեղադրվել է 2009 թվականի մայիսի 23-ին։ Սա լիվերպուլյան հանրահայտ քառյակի առաջին հուշարձանն է Ռուսաստանում և երրորդը նախկին Խորհրդային Միության տարածքում։ Առաջինը բացվել է ուկրաինական Դոնեցկ քաղաքում, իսկ երկրորդը` ղազախական Ալմաթիում[1]։

The Beatles խմբի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2009
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Ներկա վիճակԿանգուն
 The Beatles Monument (Yekaterinburg) Վիքիպահեստում

Վայր խմբագրել

Եկատերինբուրգի հուշարձանը տեղադրվել է Գորկու փողոց, 8 հասցեում գտնվող շենքի մոտ, Իսետ գետի ափին, Մալիշևի փողոցի կամրջի հարևանությամբ։ Մոտակայքում է գտնվում Ստեղնաշարի հուշարձանը[1]։

Նկարագրություն խմբագրել

Թուջե հուշարձանը պատկերում է խմբի մասնակիցների ուրվագծերը աղյուսե պատի ֆոնին։ Ուրվագծերի չափսերը փոքր-ինչ գերազանցում են մարդու հասակը։ Հարևանությամբ` պատին գրված է The Beatles խմբի երգից մի հատված[1].

  The love you take is equal to the love you make։  

Պատմություն խմբագրել

Հուշարձանի ստեղծման համար քաղաքային բյուջեից գումար չի հատկացվել։ Ամբողջ գումարը ինքնուրույն հավաքել են նվիրյալները` Ուրալի «Բիթլզ ակումբի» անդամները։ Փողերը հավաքելու հետ կապված դժվարությունների պատճառով հուշարձանը չեն կարողացել բացել վեց տարի։ Միջոցներ հավաքագրելու համար նույնիսկ կազմակերպվել են երաժշտական մարաթոններ և աճուրդներ։ Ամբողջ նախագիծն իրականացնելու համար ընդհանուր առմամբ ծախսվել է 2,5 միլիոն ռուբլի։ Հուշարձանը ստեղծվել է Վադիմ Օկլադնիկովի մշակած «The Beatles-ը պատին» նախագծի հիման վրա։ Ըստ հուշարձանը ստեղծողների` Ուրալի «Բիթլզ ակումբի» մասնակիցների հուշարձանն ուրվագծային է ստեղծվել ոչ պատահականորեն։ 1960-1970-ական թվականների խորհրդային դեռահասների համար The Beatles խումբը եղել է անհասանելի երազ, ինչ-որ եթերային բան։ Ավելին, «Բիթլզի» երգերը լսելու համար խորհրդային տոտալիտար համակարգը պատժում էր նրանց[1]։

Այս հուշարձանը կատարված երազանքի յուրատեսակ խորհրդանիշ է։ 2007 թվականին լեգենդար երաժիշտների ուրվագիծը թուջից ձուլեցին Սվերդլովսկի մարզի հարավային Միխայլովսկ քաղաքում գտնվող մի գործարանում, որի տնօրենը ևս The Beatles-ի մեծ երկրպագու է։ Դրանից հետո Իսետի ափին հատուկ հուշարձանի համար կառուցվել է աղյուսե պատ, իսկ հուշարձանի դիմացի հարթակը սալապատվել է փայլուն գրանիտով[1]։

Բացում խմբագրել

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 23-ին։ Հուշարձանը ծածկող սավանը բացել են պատվավոր հյուրերը` Ջոն Լենոնի հիմնադրած Quarrymen խմբի անդամները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник «Битлз»».
  2. Памятник Битлз