Մալիշևի փողոց (Եկատերինբուրգ)
Մալիշևի փողոց (ռուս.՝ Улица Малышева, նախկինում՝ Մագիստրացկայա, Պոկրովսկու պողոտա), Եկատերինբուրգի հնագույն մայրուղիներից մեկը։ Արևմուտքում սկսվում է Ռեպինի փողոցից, անցնում է Եկատերինբուրգի հին հատվածով և ավարտվում արևելքում Նովգորոդցևի փողոցի համակցությամբ։ Ընդհանուր երկարությունը կազմում է 5770 մետր։ Նախկին անվանումը ստացել է 1755-1768 թվականներին կառուցված Աստվածածնի Սուրբ Հոգևոր եկեղեցու հետ կապված, իսկ 1919 թվականին այն կոչվել է հեղափոխական Իվան Մալիշևի պատվին։
Մալիշևի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կիրովսկի շրջան, Verch-Isetski district? և Leninski district? |
Երկարություն | 5770 մետր |
Անվանվել է | Իվան Մալիշև |
Հետաքրքիր է այն փաստը, որ հայտնի ուրալցի հեղափոխական Իվան Մալիշևի թաղման տեղում՝ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում խորհրդային տարիներին տեղադրվել է միայն փոքրիկ հուշատախտակ, այնտեղ նրա անունով այլ օբյեկտներ (փողոց, զբոսայգի, հուշարձան) չեն կոչվել, այն դեպքում, երբ Եկատերինբուրգում նրա անվան փողոցը կենտրոնականներից մեկն է, որտեղ գտնվում են նաև համանուն հրապարակը և հուշարձանը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Մալիշևի 46-ում եղել է Կոզել Պոկլևսկու տունը և քաղաքային Դուման, հետագայում՝ Քաղխորհուրդը և կուսակցության քաղկոմը, ներկայումս՝ գավառագիտական թանգարանը։
- Մալիշևի 21-ում գտնվում է «Ուրալմարզխորհժողկոմի» հանրակացարանը։
- Մեծ Զլատոուստ՝ վերականգնված է։
- Փոքր Զլատոուստ՝ կորած է։
- Քարե կամուրջ
- Մալիշևի 68ա-ում գտնվում է նախկին «Ամերիկյան հյուրանոցը», որտեղ հանգրվանել են Անտոն Չեխովը, Մենդելեևը, Կոնստանտին Բալմոնտը և ուրիշներ։ Այստեղ ներկայումս գեղարվեստի ուսումնարանն է։ Տեղադրված են հուշատախտակներ։
Նշանավոր բնակիչներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. — Екатеринбург: «Баско», 2005. — 256 с. — ISBN отсутствует.
- Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 2-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. — 25 000 экз.
- Рабинович Р. И., Меньшенина М.П., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 4-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1977. — 50 000 экз.
- Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4.
Պատկերասրահ
խմբագրել-
Զեմստվային դպրոցի շենքը, Մալիշևի 6 (ՄԺՕ № 6600001141)
-
Պատրիկ Գորդոնի կիսանդրին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бердников Н. Н. Город в двух измерениях. Свердловск, 1976. — С. 28.
- ↑ Владимир Шахрин: по местам детства и первой любви
- ↑ «Поличкин Александр Петрович - балетмейстер». Энциклопедия «Неизвестные бакинцы». Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.