The Apostasy (անգլերենից թարգմանած՝ հավատուրացություն), լեհական Behemoth բլեկ/դետ-մետաղ-խմբի ութերորդ ստուդիական ալբոմն է։ Դուրս է եկել 2007 թվականի հուլիսի 2-ին Եվրոպայում Regain Records լեյբլով և 2009 թվականի հուլիսի 17-ին ԱՄՆ-ում Century Media Records լեյբլով։ The Apostasy ալբոմը ձայնագրվել է Ռադիո-Գդանկս ստուդիայում 2006 թվականի մարտից մինչև 2007 թվական։ The Apostasy ալբոմը նորամտել է Billboard 200-ում 56-րդ տեղում։

The Apostasy
The Apostasy
Թողարկված

Եվրոպա` 2 հուլիսի 2007

ԱՄՆ` 17 հուլիսի 2009
ՁայնագրվածՆոյեմբեր, 2006 — Ապրիլ, 2007 Radio Gdańsk ստուդիայում
Ժանրբլեկ/դետ-մետաղ
Տևողություն39:50
Լեզուանգլերեն
Լեյբլ

Regain Records

Century Media Records
ՊրոդյուսերԱդամ Ներգալ Դարսկի, Արկադիուս Մալչևսկի

Ալբոմի ձայնագրումը խմբագրել

Նոր նյութի վրա սկսել են աշխատել Demigod ալբոմին աջակցելու նպատակավ կատարած հյուրախաղերից հետո և ձայնագրումը տևել է 3 ամիս անընդմեջ։ The Apostasy ալբոմը կրճատվել է Դանիել Բերգստրենդի կողմից Dug Out Studio-ում (Շվեդիա) 2007 թվականի մարտին։ Մաստերինգը ստեղծվել է Բյորնոմ Էնգելմանի կողմից Cutting Room Studios-ում 2007 թվականի մարտին Ստոքհոլմում։ Գործի մեծ մասն ընկել էր հարվածային նվագող Inferno-ի վրա, նա փորձել է նվագել նույն ստեղծագործությունը մի քանի անգամ, բայց ոչ մեկը չգոհացրեց նրան։ Հարվածայինների ձայնագրումը տևեց 10 օր, չհաշված ձայնի կարգավորման և համատասխան բարձրախոսների գտնման վրա ծախսած մեկ շաբաթը։ Դրանից հետո խումբն անցավ կիթառների ձայնագրմանը։ Ադամ «Nergal» Դարսկին մեկնաբանել է ալբոմը.

  Մենք ընդհանուր առմամբ վերջացրել ենք կիթառների ձայնագրումը։ Այն ծախսեց մի քիչ ավելի ժամանակ, քան մենք էինք նախատեսել, բայց մենք շատ պահանջկոտ ենք The Apostasy-ից նվագելու տեխնիկայի հարցում։ Մենք հպարտ ենք, որ արդեն ձայնագրել ենք և ձայնը ուղակի շքեղ է ստացվել։ Հիմա ես վերջնականապես որոշել եմ օգտագործել երեք ուժեղարար և երկուական կիթառ ամեն կողմում։ Այն թույլ է տալիս ձայնը դարձնել ավելի քաղցր և յուրահատուկ։  
  Մենք դեռ երբեք չենք աշխատել այսպես համախմբված։ Երեք ամիս առանց հանգստի մենք աշխատել ենք ձայնագրման վրա, պարապելով օրական 4-6 ժամ։ «Inferno»-ն հենց նոր ավարտել է հարվածայինների ձայնագրումը։ Պետք է նշեմ, որ նա իրեն ամբողջությամբ նվիրել է այդ գործին։ Նրա վրա է ընկել ֆիզիկական ծանր գործի մեծ մասը և հիմա նա գագաթնակետում է։  

The Apostasy-ի ձայնագրմանը «Inner Sanctum» երգի ժամանակ մասնակցել են նաև Ուորել Դեյնը և Լեշեկ Մոժդժերը։

Ալբոմի ոճը խմբագրել

Ի տարբերություն Behemoth-ի այլ ալբոմների՝ այստեղ օգտագործվում է դաշնամուր և հոգևոր հատվածներ։ Փողերի եռյակ, տրոմբոններ, շչակներ, որոնք օգտագործվել են ալբոմի մի քանի երգերում։ Ալբոմը դուրս է եկել նաև վինիլային ֆորմատով՝ սահմանափակված 500 կրկնօրինակներով[1]։

Ալբոմի վերնագիրը խմբագրել

Ալբոմի վերնագիրը վերաբերվում է «դավաճանություն» տերմինին, խոսքը կրոնի դավաճանությանն է վերաբերվում։ Հավատուրացությունը իրենից ներկայացնում է ինքնակամ հրաժարում սեփական կրոնից կամ հոգևոր պարտականություններից կամ հիերարխիայի եկեղեցուն ենթարկվելը։ Ալբոմի համար շապիկ պատրաստել է Կշիշտով «Սադո» Սադկովսկին Մալբորկի ֆոտոսեսիայի ժամանակ։ Շապիկի վրա նկարված է հնդիկ աստվածուհի Կալին[2]։

Այլ փաստեր խմբագրել

«Prometherion» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։ Այդ երգի թեման ներշնչվել է Պերս Բիշի Շելլի «Prometheus Unbound» դրամայով։

ԱՄՆ-ում Ozzfest փառատոնի սահմաններում The Apostasy ալբոմը երգվել է այնպիսի արտիստների մասնակցությամբ, ինչպիսին են Lamb of God, Hatebreed, Static-X, Ozzy Osbourne, DevilDriver, Nile, և Lordi: Օգոստոսի 15-ին՝ համերգից առաջ, փառատոնի սահմաններում խմբի առաջնորդ «Ներգալը» սկսեց կիթառի դասեր տալ, ներկայացնելով հին և նոր երգերը, ներառյալ «Summoning of the Ancient Ones», «Conquer All» և «Demigod».

2008 թվականի հունվարի 11-ի խումբը հայտարարեց ձայնագրման պայմանագրի մասին Nuclear Blast Records и Metal Blade Records լեյբլով։ Նույն տարին էլ հայտարարեց նոր ստուդիային ալբոմի և DVD-ի վրա աշխատանք սկսելու մասին։

Հունվարի 28-ին և 29-ին տեղի ունեցավ «The Apostasy» ալբոմի «At The Left Hand Ov God» երգի տեսահոլովակի նկարահանումը։ Նույն տարվա ապրիլին Behemoth-ը Dimmu Borgir և Keep Of Kalessin խմբերի հետ համերգներով այցելեց ԱՄՆ-ի և Կանադայի 24 քաղաքներ, որին զուգահեռ ընթանում էր նաև ալբոմի ձայնագրումը, որը ամբողջ աշխարհով վաճառվեց 70 000 օրինակով։

2008 թվականի հունիսին Mystic-ի ջանքերով «The Apostasy»-ը DVD-ի հետ վերաարտադրվեցին, որը բաղկացած էր վիդեոյից, որը ներկայացնում էր ալբոմի ձայնագրման ընթացքը։ Նույն թվականի սեպտեմբերին «At The Left Hand Ov God» առաջադրվել է լեհական փառատոնում լավագույն ռեժիսուրա կատեգորիայում և ստացել է գրան-պրի լավագույն տեսահոլովակի համար։

Երգերի վերնագրերի բացատրությունները խմբագրել

  • «Հռոմ 64 °C.E.» — Հռոմի մեծ հրդեհը 64 °C.E. էր, որում Աստվածաշնչի Պետրոսը ենթադրվել էին մահացած։ Դա բացատրում է *«Slaying the Prophets ov Isa» երգի վերնագիրը։
  • «Slaying the Prophets ov Isa» — Իսան համարվում է արաբերենով Հիսուս։
  • «Prometherion» — Պրոմեթեյ (հունարեն լեզու։ Προμηθεύς) և Therion (հունարեն։ θηρίον; ).
  • «At the Left Hand ov God» դիմում է ձախ ձեռքի ճանապարհին.
  • «Kriegsphilosophie» համարվում է գերմանական հասկացողություն կամ «զինվորական փիլիսոփայություն»
  • «Pazuzu» —ասորական և բաբելոնական դիցաբանությունյան մեջ դևերի տիրակալի՝ Խանբի աստծո որդու մասին։ Պատկերվել է մարդկային մարմով, շան կամ առյուծի գլխով, առյուծի թաթերով և ոտքերին ճանկերով, երկու զույգ թևերով, խեցգետնի խայթոցով և օձանման պենիսով։ Հաճախ պատկերվել է աջ ձեռքը վերև բարձրացրած։
  • «Christgrinding Avenue» խոսում է Վիա Դոլորոզայի մասին և Հիսուսի խաչելության մասին.

Երգերի ցանկը խմբագրել

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Rome 64 C.E.»  Nergal 1:16
2. «Slaying the Prophets ov Isa»  NergalNergal 3:23
3. «Prometherion»  NergalNergal 3:03
4. «At the Left Hand ov God»  Nergal, Կշիշտով ԱզարևիչNergal 4:58
5. «Kriegsphilosophie»  NergalNergal 4:23
6. «Be Without Fear»  NergalNergal 3:17
7. «Arcana Hereticae»  Nergal, Կշիշտով ԱզարևիչNergal 2:58
8. «Libertheme»  NergalNergal 4:53
9. «Inner Sanctum»  NergalNergal 5:01
10. «Pazuzu»  NergalNergal 2:37
11. «Christgrinding Avenue»  NergalNergal 3:50

Բոնուսային DVD խմբագրել

  • «Making of the Apostasy» — 25:28

Դիրքը չարտերում խմբագրել

Ալբոմ — Billboard (Հյուսիսային Ամերիկա)

Տարի Չարտ դիրք
2007 Billboard Top 200 149
2007 Top Hard Rock Albums 24
2007 Top Heatseekers 2
Տարի Չարտ Դիրք
2007 Польша 9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BEHEMOTH: 'The Apostasy' Released On Limited-Edition Gatefold Vinyl». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «YouTube - Nergal of Behemoth - Interview PART 1 - MPJ». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.