«Teresa & Maria» (հայերեն՝ Թերեզա և Մարիա), ուկրաինացի երգչուհիներ Ալյոնա Ալյոնայի և Ջերի Հեյլի երգը։ Նրանք երգը բնորոշել են որպես հռոմեական կաթոլիկ սուրբ Մայր Թերեզայի և Մարիամ Աստվածածնի կողմից ներշնչված հույսի մասին երգ, որը գրվել է Ալյոնայի, Հեյլի, Անտոն Չիլիբին և Իվան Կլիմենկոյի կողմից։ Երգը թողարկվել է 2024 թվականի հունվարի 11-ին Enko Music-ի միջոցով։ Ջերին և Ալյոնան այս երգով ներկայացնելու են Ուկրաինան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

«Teresa & Maria (երգ)»
Ալյոնա Ալյոնա և Ջերի Հեյլի երգը
Լեզուուկրաիներեն և անգլերեն
Տևողություն2:59
ԼեյբլEnko
ՀեղինակԱլիոնա Սավրանենկո, Անտոն Չիլիբի, Իվան Կլիմենկո և Յանա Շեմայևա

Նախապատմություն խմբագրել

«Թերեզա և Մարիա» երգի հեղինակներն են Անտոն Չիլիբին և Իվան Կլիմենկոն, իսկ խոսքերը գրել են Ալիոնա Սավրանենկոն և Յանա Շեմաևան[1]։ Մինչ այս երգը, Շեմայևան նախկինում տարբեր հայտեր է ներկայացրել Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար՝ փորձելով ներկայացնել Ուկրաինան 2020 և 2023 թվականներին[2][3]։ Ըստ դուետի՝ երգը երգ է, որը փորձում է հույս ներշնչել՝ օգտագործելով հռոմեական կաթոլիկ սուրբ Մայր Թերեզայի և Հիսուսի մոր՝ Կույս Մարիամի կերպարները[4], թեև դուետը խոստովանել է, որ երգը չի պտտվում երկու կերպարների շուրջ, փոխարենը ցանկանում է դրանք օգտագործել «բարեգործության, սիրո և միավորման» սիմվոլիզմի համար[2]։ Այլ հարցազրույցներում նրանք նաև նկարագրել են երգը, որը տարածում է սեփական ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու հաղորդագրություն[5]։ Ի պատասխան քննադատություններին, որոնք ուղղված էին Մայր Թերեզային ուղղված քննադատություններին այն բանի համար, որ նրա կլինիկաները Հնդկաստանում բժշկական օգնություն չեն ցուցաբերում, Սավրանենկոն պաշտպանել է Մայր Թերեզային՝ հայտարարելով, որ «նա ցանկանում էր, որ մարդիկ ապրեն, այլ ոչ թե մահանան, այսքանը»[6]։

Երկու երգիչների խոսքով՝ իրենք համագործակցել են միմյանց երգելու ունակություններով հիացած լինելու պատճառով՝ ցանկանալով երկուսը համատեղել երգի մեջ[5]։ Հեյլը և Ալյոնան պաշտոնապես հայտարարվել են, որ կմասնակցեն Վիդբիր 2024-ին 2024 թվականի հունվարի 12-ին[7]։ Վիդբիր 2024-ում հաղթանակից հետո Հեյլը հայտարարել է, որ դուետը մտածում է փոխել իրենց ելույթը Եվրատեսիլ երգի մրցույթում[8]։

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ խմբագրել

Վիդբիր 2024 խմբագրել

Ուկրաինայի հեռարձակողը՝ Ուկրաինայի հանրային հեռարձակման ընկերությունը (Suspilne), պաշտոնապես հայտարարել է իրենց մասնակցության մասին Եվրատեսիլ 2024 երգի մրցույթին՝ 2023 թվականի հուլիսի 7-ին՝ կազմակերպելով 11 արտիստի մասնակցությամբ մրցույթ՝ «Վիդբիր 2024», որը տեղի է ունենցել 2024 թվականի փետրվարի 3-ին։ Այս ձևաչափով սա մրցույթի ութերորդ թողարկումն էր[9]։ Եզրափակչում հաղթող երգը ընտրվել է ժյուրիի և հեռուստաքվեարկության 50/50 ձայնով, յուրաքանչյուր խմբին հատկացվել է առավելագույնը 11 միավոր[10]։

Դուետը պաշտոնապես հայտարարվել է Վիդբիր 2024-ին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 12-ին[7]։ Եզրափակչի քվեարկության արդյունքների ամփոփման օրը հետաձգվել է մեկ օրով տեղափոխվելով փետրվարի 4-ին, երգը հաղթել է մրցույթում՝ վաստակելով 10 միավոր ժյուրիի կողմից և առավելագույնը 11 միավոր հեռուստաքվեարկությունից։ Հաղթանակի արդյունքում երգն իրավունք է ստացել ներկայացնելու Ուկրաինան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[11][12]։

Եվրատեսիլում խմբագրել

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում պարզ է դարձել որ Ուկրաինան ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[13]։

Չարթեր խմբագրել

Շաբաթական չարթեր խմբագրել

Չարթ (2024) Լավագույն

դիրք

Ուկրինա (FDR Top 40)[14] 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schulte-Wieschen, Claire (2024 թ․ փետրվարի 4). «Ukraine: Alyona Alyona & Jerry Heil to Eurovision 2024 with "Teresa & Maria"». Eurovision World (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  2. 2,0 2,1 Galushchenko, Katerina (2024 թ․ հունվարի 29). «Jerry Heil will fight for the right to represent Ukraine at Eurovision for the third time: what songs brought her failure and how "Teresa & Maria" sounds live». Obozrevatel (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  3. Smith, David (2022 թ․ դեկտեմբերի 14). «WHEN GOD SHUT THE DOOR" lyrics — Jerry Heil (Ukraine Vidbir 2023)». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  4. Shcherbak, Alla (2024 թ․ հունվարի 29). «Behind the controversy of 'Teresa & Maria' song: Insights from Jerry Heil and alyona alyona». The New Voice of Ukraine (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  5. 5,0 5,1 Adams, William Lee (2024 թ․ հունվարի 22). «Ukraine's alyona alyona and Jerry Heil: "Teresa & Maria" is a reminder that who we become is our responsibility». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  6. Vishnyakova, Karina (2024 թ․ հունվարի 19). «"Was a sadistic and a bitch": Jerry Heil and alyona alyona responded to the scandal over Mother Teresa in the Eurovision song». [bozrevatel (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  7. 7,0 7,1 Granger, Anthony (2024 թ․ հունվարի 7). «Ukraine: Vidbir 2024 Songs to be Released From January 12». Eurovoix. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  8. Kravchuk, Anna (2024 թ․ փետրվարի 6). «Jerry Heil and alyona alyona answered whether they will change the perfomance from the National Selection for Eurovision 2024 in Malmö: we had a different vision». Obozrevatel (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  9. Granger, Anthony (2023 թ․ օգոստոսի 28). «Ukraine: National Selection to Determine Eurovision 2024 Entry». Eurovoix. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  10. Lutsenko, Yevheniia (2024 թ․ փետրվարի 3). «Фінал нацвідбору на 'Євробачення-2024': де дивитися та як голосувати» [The final of Vidbir for Eurovision 2024: where to watch and how to vote]. Suspilne (ուկրաիներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  11. Veen, Renske ten (2024 թ․ փետրվարի 4). «Alyona Alyona & Jerry Heil will represent Ukraine at Eurovision 2024». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  12. Stephenson, James (2024 թ․ փետրվարի 3). «Ukraine: Vidbir 2024 Results Delayed». Eurovoix. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Eurovision 2024: Semi-Final Draw results». Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  14. ФДР. https://www.facebook.com/fdrmedia/posts/pfbid02dRRf1wvmu9Q6hvMRbkRvLHfAHekGo7pvgAZbKPnzVG2MEuuHf7kqHwbYJ2mD5ioFl. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |url-архіву= ignored (օգնություն); Unknown parameter |дата-архіву= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն); Unknown parameter |розміщення= ignored (օգնություն)