«Tear in My Heart», Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ Blurryface չորրորդ ստուդիական ալբոմի համար[3]։ Այն թողարկվել է 2015 թվականի ապրիլի 6-ին, իսկ ռադիոյում` նույն թվականի ապրիլի 14-ին[4]։

«Tear in My Heart»
Tear in My Heart
Twenty One Pilotsի երգը «Blurryface» ալբոմից
Թողարկված2015 թվականի ապրիլի 6
Ժանրփոփ ռոք[1], ինդի-փոփ[2]
Տևողություն3:08
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ՊրոդյուսերԹայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի
Blurryface ալբոմի երգացանկ
Fairly Local (2015) «Tear in My Heart» Lane Boy (2015)

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Tear in My Heart երգի երաժշտական տեսահոլովակը YouTube-ում ներբեռնվել է 2015 թվականի ապրիլի 6-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը դարձել է Մարկ Քլասֆելդը։ Բացի խմբի երկու անդամներից՝ տեսահոլովակում հայտնվել է Թայլեր Ջոզեֆի կինը՝ Ջեննան, որի հետ նա ամուսնացել էր նախորդ ամիս։

Tear in My Heart երգի երաժշտական տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են Ջոզեֆը և Ջոշ Դանը ելույթ ունենում Լոս Անջելեսի Չայնա Թաունում։ Մարդիկ սկզբում չեն նկատում նրանց, սակայն երբ Ջոզեֆը երգում է երգի առաջին երկու տողերը, մարդիկ կամաց-կամաց սկսում են նկատել։ Ջոզեֆին և Դանին շրջապատող շինությունները սկսում են քանդվել։ Այնուհետև Ջոզեֆը ամբոխի մեջ նկատում է իր կնոջը և սկսում հետևել նրան նրբանցքներով և ռեստորաններով։ Ջեննան երգում է. «երբեմն դու պետք է արյունահոսես և իմանաս, որ դու կենդանի ես և հոգի ունես, բայց դրա համար ինչ-որ մեկը պետք է գա ու ցույց տա քեզ» (sometimes you've got to bleed and know/that you're alive and have a soul, but it takes someone to come around/to show you how): Ջեննան սկսում է խեղդել և բռունցքներով ծեծել նրան։ Բայց երբ արդեն Ջոզեֆը սկսում է արյունահոսել, նա բարձրացնում է նրան և համբուրում։

Կենդանի ելույթներ խմբագրել

Twenty One Pilots-ը կատարել է DJ SoySauceTear in My Heart-ի ռեմիքսը Emotional Roadshow շրջագայության ժամանակ Օհայո նահանգում և դա շարունակվել է ամբողջ տուրի ժամանակ։

Երգացանկ խմբագրել

Digital download / stream
# Անվանում Տևողություն
1. «Tear in My Heart»   3:08

Կատարողներ խմբագրել

  • Թայլեր Ջոզեֆ՝ վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս կիթառ
  • Ջոշ Դան՝ թմբուկների հավաքածու

Հիթ շքերթ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթեր խմբագրել

Հիթ շքերթ (2015–16) Դիրք
Ավստրալիա (ARIA)[5] 60
  Canadian Hot 100[6] 88
  Japan Hot 100[7] 68
  Billboard Hot 100[8] 82
  Hot Rock Songs (Billboard)[9] 6
  Alternative Songs (Billboard)[10] 2

Տարվա վերջին հիթ շքերթ խմբագրել

Հիթ շքերթ (2015) Դիրք
US Hot Rock Songs (Billboard)[11] 14
US Alternative Songs (Billboard)[12] 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rock duo Twenty One Pilots takes on new, clear direction with 'Blurryface'». dailycal.org. 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. Curcic, André (2015 թ․ հունիսի 5). «Album Review: Twenty One Pilots – Blurryface». Renowned for Sound. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Tear In My Heart – Single». iTunes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Twenty One Pilots' Tyler Joseph Got Married!». Radio 104.5. 2015 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  5. «ARIA CHART WATCH #391». auspOp. 2016 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Twenty One Pilots Album & Song Chart History Canadian Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է October 14, 2016.
  7. Twenty One Pilots Album & Song Chart History Japan Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է July 14, 2015.
  8. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է April 16, 2015.
  9. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Twenty One Pilots. Ստուգվել է September 9, 2015.
  10. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Alternative Songs for Twenty One Pilots. Ստուգվել է July 25, 2015.
  11. «Hot Rock Songs : Dec 31, 2015 | Billboard Chart Archive». Billboard. billboard.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  12. «Alternative Songs : Dec 31, 2015 | Billboard Chart Archive». Billboard. billboard.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.