TV Girl, ամերիկական ինդի փոփ խումբ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքից։ Խմբի անդամներն են՝ Բրեդ Փիթերինգը, Ջեյսոն Վայմանը և Ույատա Հարմոնան[1][2]։ Ներկա պահին խումը իր երաժշտական գործունեությունը ծավալում է Լոս Անջելեսում։

Խումբը թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը 2010 թվականին, իսկ միքսթեյփը 2012 թվականին։ Դրան հաջորդեց French Exit ստուդիային ը 2014 թվականին։ Երկրորդ ալբոմը՝ Who Really Cares, թողարկվեց 2016 թվականին։ Խումբը իր համբավը ստացավ մոտավորապես 2021 թվականին, շնորհիվ առաջին երկու ստուդիային ալբոմներին։ 2018 և 2023 թվականներին հաջորդեցին այլ ալբոմներ, ինչպես նաև համագործակցություններ և մինի ալբոմներ։

Պատմություն խմբագրել

Խմբի գոյության առաջին տարիներին, Թրունգ Նգոն խմբի սոլիստներից մեկն էր։ 2010 խումբը թողարկեց իր դեբյուտային, միաժամանակ մինի ալբոմը, որտեղ տեղ գտավ «If You Want It» երգը, որտեղ նրանք նմուշառել են Թոդ Ռանդգրենի «Hello It's Me» երգի սոլո տարբերակից[3][4]։ 2011 թվականին Rhino Entertainment–ի պահանջով՝ ով լիարժեք իրավունքներ ուներ օրիգինալ երգի նկատմամբ, երգը ջնջվեց խմբի Bandcamp ծրագրի էջից[5]։

Նույն թվականին խումը թողարկեց ևս մեկ մինի ալբոմ՝ Benny and the Jetts–ը, որտեղ ներառվեցին «Benny and the Jetts» և «Your Own Religion» երգերը։ 2012 թվականի մայիսին թողարկվեց նրանց ամբողջական դեբյուտային միքսթեյփը The Wild, The Innocent, The TV Shuffle: Միքսթեյփը պետք է լիներ նրանց դեբյուտային ստուդիային ալբոմը, բայց Փետրինգը և Նգոն կարծում էին, որ ավելի նպատակահարմար է այն թողնել որպես միքսթեյփ[1]։ Միևնույն ժամանակ թողարկվեցին «Girls Like Me», «Diet–Coke» և «Average Guy (Blame)» սինգլները։

Նրանց երկրորդ հավաքածուն՝ Our First 2 EPs, իրենից ներկայացնում է առաջին երկու մինի ալբոմների վերաթողարկումը, ներառյալ դեբյուտային մինի ալբոմից հեռացված երգը։ Հավաքածուի թողարկումից հետո՝ 2013 թվականին թողարկվեց խմբի երրորդ մինի ալբոմը՝ Lonely Women: Մինի ալբոմը թողարկվել է նաև սթրիմինգ հարթակներում, սակայն այդքան էլ ուշադրություն չգրավեց մինչև 2014 թվականը։ Թրունգ Նգոի հեռանալուց հոտո խմբի գլխավոր սոլիստը դարձավ Բրեդ Փիթերինգը[6]։

2014 թվականին թողարկվեց դեբյուտային ստուդիային French Exit–ը, որով խմբի համար սկսվեց նոր էրա։ Ալբոմը պարունակում է «12 երգ կորցրած կիրքի, չափից շատ սիրո և ոչ բավարար քանակի մասին»։ Նա դրական արձագանքներ ստացավ, Bandwagon թերթը նրան անվանեց «զարմանալիորեն ամուր»[7], իսկ The Daily Targum թերթը «ամենավառ ինդի փոփ ալբոմներից մեկը [2010–ականների]»[8]։ Ալբոմը հայտնի դարձավ մի քանի տարի անց, ինչպես և նրանց վերջին ալբոմը՝ Who Really Cares:

2015 թվականին վերաթողարկվեց խմբի առաջին երեք ընդլայնված ալբոմները՝ Our First 3 EPs, որտեղ ներառվեց «Girls Like Me» սինգլը և երեք դեմո ձայնագրությունները։ Դա նրանց վերջին ալբոմների հավաքածուն էր, որը իր մեջ ներառում էր անցյալի նախագծերը։ 2015 թվականին խումբը թողարկեց «Natalie Wood» սինգլը։

2018 թվականին TV Girl–ը Մեդիսոն Էյսիդի հետ միասին թողարկեց Maddie Acid's Purple Hearts Club Band ալբոմը։ Նույն թվականի մայիսի 8–ին թողարկվեց երրորդ ստուդիային ալբոմը՝ Death of a Party Girl , որտեղ ներառեցին «Blue Hair» և «Cynical One» երգերը։

2020 թվականի մաիսի 1–ին խումբը թողարկեց իր չորրորդ ընդլայնված հավաքածուն՝ The Night in Question: French Exit Outtakes, որտեղ ներառվեցին այն երգերը, որոնք ձայնագրվել են French Exit–ի վրա աշխատելու ժամանակ։ 2020 թվականի մայիսի 1–ին թողարկվեց Aestheticadelica ալբոմը, որը Bloodbath64–ի և TV Girl–ի համատեղ ալբոմն է։

2021 թվականի հոկտեմբերի 13–ին խումբը հայտարարեց ամերիկյան երգչուհի Ջորդանայի հետ համատեղ մինի ալբոմի մասին, Summer's Over անվանման տակ։

2023 թվականի մայիսի 16–ին խումբը հայտարարեց նոր ալբոմի թողարկման մասին։ Ալբոմը թողարկվեց 2023 թվականի հունիսի 30–ին, Grapes Upon the Vine անվանման տակ[9]։

Արտիստիզմ խմբագրել

TV Girl–ը հաճախ իր երաժշտության մեջ օգտագործում է նմուշներ 1960–ական թվականների երգերից և լրատվամիջոցներից։ Դրա վառ օրինակը ներկայացված է «Lovers Rock» երգում, որտեղ բեքթրեքը ստեղծվել է The Shirelles–ի «The Dance is Over» սինգլի ներածական նմուշից, որը թողարկվել է 1960 թվականին։ Reddit–ում հրապարակման մեջ Փեթերինգը գրում է՝ «...երբեք չի հոգնում հին ու քիչ հայտնի երաժշտություն փնտրելուց։ Ես շատ երաժշտություն եմ լսում և այս կերպ գտնում եմ ինձ անհրաժեշտ մեղեդիներն ու հնչյունները..․»[10]

Երաժշտական ոճ և երգարվեստ խմբագրել

Խմբի երաժշտական ժանրը դժվար սահմանելի է. նրա աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է ֆյուժն, պլանդերֆոնիկ, ինդի փոփ, lo–fi և էլեկտրոնային երաժշտությամբ (դա նկատելի է French Exit, Who Really Cares, Death of a Party Girl և Summer's Over ալբոմներում)։ Միևնուն ժամանակ, այլ աշխատանքներում խումբն օգտագործում է տրիփ հոփի տարրեր (հատկապես Who Really Cares և Maddie Acid's Purple Hearts Club Band ալբոմներում), իսկ որոշ դեպքերում ավելի մեծ ազդեցություններ կապված գոսպելի, գարաժ հաուսի, ֆանկի և նույնիսկ ջազի հետ (մասնավորապես Grapes Upon the Vine ալբոմում)։

Ընդհանուր առմամբ, խումբը ներկայանում է որպես «հիպնոսացնող փոփ խումբ»՝ շնորհիվ նմուշների ստեղնաշարերի և ռեվերբ էֆեկտների օգտագործման։

Լիրիկական տեսանկյունից TV Girl–ի սկավառակագրության մեծ մասը պտտվում է սիրո և ռոմանտիկ հարաբերությունների շուրջ։ Օրինակներից մեկը «Lovers Rock» երգն է՝ սիրային բալլադ, որն անվանվել է ռեգգի ենթաժանրի պատվին։ Նրանց երաժշտության թեման նոստալգիկ և տխուր է, բայց միաժամանակ նաև լի է սարկազմով և հումորով[1]։ Երգերի մոտիվներից են վիշտը, ցինիզմը, հիշողությունները, ծխախոտը, վարսերը, սեքսը, կանանց անունները և միայնությունը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիային ալբոմներ խմբագրել

  • French Exit (2014)
  • Who Really Cares (2016)
  • Death of a Party Girl (2018)
  • Grapes Upon the Vine (2023)

Համատեղ ալբոմներ խմբագրել

  • Maddie Acid's Purple Hearts Club Band (2018) (Մեդիսոն էյսիդիի հետ միասին)
  • Aestheticadelica (2020) (Bloodbath64–ի հետ միասին)
  • Summer's Over (2021) (Jordana–ի հետ միասին)
  • Ace of Tre (2023) (Varial Hee–ի հետ միասինl)

Միքսթեյփեր խմբագրել

  • The Wild, The Innocent, The TV Shuffle (2012)

Մինի ալբոմնոր խմբագրել

  • TV Girl (2010)
  • Benny and the Jetts (2011)
  • Lonely Women (2013)
  • The Night in Question: French Exit Outtakes (2020)

Սինգլեր խմբագրել

  • «Girls Like Me» (2011)
  • «Diet–Coke» (2012)
  • «She Smokes in Bed» (2013)
  • «Natalie Wood» (2015)
  • «Average Guy (Blame)» (2013) (վերաթողարկվել է 2023 թվականին)

Դեմո խմբագրել

  • Blurry Girls (դեմո և չթողարկված երգեր) (2012)[11]

Արտադրված ալբոմներ խմբագրել

  • Հետմահու թողարկում (2013) (Coma Cinema)[12]
  • Ace Of Tre (2023) (Varial Heel)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Taylor, John (2012 թ․ օգոստոսի 9). «Discovery: TV Girl». Interview Magazine. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Abrams, Jonny. «Interview: TV Girl». Rocksucker. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «If You Want It». Pitchfork. 2010 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  4. «TV Girl EP | TV Girl via Bandcamp (архивировано Wayback Machine от 2 ноября 2010 года)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  5. «TV Girl EP | TV Girl via Bandcamp (архивировано Wayback Machine от 26 июля 2011 года)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 20-ին.
  6. «TV Girl wiki. Trung Ngo». TV Girl wiki.
  7. «Album Review: Tv Girl – French Exit». 2014 թ․ սեպտեմբերի 12.
  8. «TV Girl's album 'French Exit' bears test of time, inspiring modern DIY artists». The Daily Targum. 2021 թ․ մարտի 23.
  9. «Alright little kiddies. "Grapes Upon the Vine" the CONTROVERSIAL new album by beloved Indie Rock combo "TV Girl" is available to listen to on your preferred device. Do you DARE listen to the record that shook the unflappable "stan army" to its very core????». Instagram.
  10. Petering, Brad. «Brad from Hit Band TV Girl, ask me anything». Reddit. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  11. «Blurry Girls (Demos, Unreleased Songs, and Other Ephemera) by TV Girl».
  12. «Posthumous Release, by Coma Cinema». Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.