Surface Duo, երկու էկրանով սմարթֆոնը, որը մշակվել է Microsoft ընկերության կողմից և աշխատում է Android օպերացիոն համակարգով։ Surface Duo-ն ցուցադրվել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին անց կացված միջոցառման ընթացքում, և պաշտոնապես թողարկվել է 2020 թվականի սեպտմբերի 10-ին[1]։ Սմարթֆոնը պատկանում է Microsoft Surface սենսորային էկրանով սարքերին և համարվում է առաջին սարքը, որը չի աշխատում Windows օպերացիոն համակարգով։ Այն նաև համարվում է առաջին սմարթֆոնը, որը թողարկվել է Microsoft Mobile և Windows Phone-ի անկումից հետո։

Surface Duo-ն արժանացել է քննադատների տարատեսակ քննադատությունների և ակնարկների, որոնք բարձր են գնահատել սարքի դիզայնը և մարտկոցի աշխատանքը, սակայն նշվել է նաև, որ սմարթֆոնի համար օգտագործվող սարքավորումները արդեն հնացել են և չունեն սմարթֆոնի դասին համապատասխան հզորություն։

Սմարթֆոնի հաջորդող՝ Surface Duo 2-ը ցուցադրվել է 2021 թվականի սեպտեմբերին։

Բնութագիր խմբագրել

Տեխնիկական բնութագիր խմբագրել

Surface Duo-ն ծալվող սմարթֆոն է, որն օժտված է երկու 5․6 դյույմ անկյունագծով OLED էկրաններով։ Բացված վիճակում նրանք կազմում է մեկ ընդհանուր 8․1 դյույմ անկյունագծով և 2700×1800 կետայնությամբ էկրան[2]։ Սմարթֆոնի ծալվող ծխնին թույն է տալիս օգտագործել մի քանի հավելվածներ մի անգամից։ Ամբողջական բացված վիճակում վիրտուալ ստեղնաշարը զբաղեցնում է սմարթֆոնի ամբողջ ներքին հատվածը[3]։ Սմարթֆոնն ունի Surface Pen ստիլիուսի աջակցում[4]։

Surface Duo-ն աշխատում է Qualcomm Snapdragon 855 պրոցեսսրով և 6 Գբ օպերատիվ հիշողությամբ։ Microsoft-ը նշում է, որ համագործակցել է Qualcomm-ի հետ՝ սմարթֆոնի բազմածրագրային աշխատանքն ապահովելու համար։ Սարքն ունի երկու մարտկոց, որոնց ընդհանուր տարողությունը 3577 մԱժ է։ Surface Duo-ն թողարկվում է 128 և 256 Գբ ներքին հիշողությամբ, որը հնարավոր չէ ընդլայնել[3][5]։

Surface Duo-ն ունի 11 Մպ կետայնությամբ տեսախցիկ, որը սովորական ժամանակ ծառայում է որպես դիմանկարների համար, սակայն այն կարելի է օգտագործել նաև որպես հիմնական տեսախցիկ՝ ծալելով սմարթֆոնը[3][6]։

Սմարթֆոնի ներկայացման ժամանակ Microsoft ընկերությունը խուսափեց անվանել Surface Duo-ն հեռախոս։ Գլխոավոր տնօրեն՝ Փանոս Պանայը, այն անվանեց՝ «Surface սարք»[7][8]։

Ծրագրային ապահովում խմբագրել

Surface Duo սմարթֆոնը թողարկվել է Android 10 օպերացիոն համակարգով և Google Mobile Services-ով, ինչպես նաև սմարթֆոնում տեղադրված են ինչպես Google-ի կողմից մշակված հավելվածներ, այնպես էլ Microsoft-ի։ Երկու էկրանները նախատեսված են մի քանի հավելվածների հետ միանգմաից աշխատելու համար, ինչպես անհատական հավելվածների դեպքում։ Որոշ հավելվածներ հնարավոր է ցուցադրել ամբողջական էկրանով, մի էկրանի վրա բացված հավելվածի արտաքին հղումները հնարավոր է բացել երկրորդ էկրանի վրա, ինչպես նաև որոշ հավելվածներ կարող են ունենալ տարբեր տեսք տարբեր էկրանների համար։ Microsoft ընկերությունը հայտարարեց, որ կմշակվի հատուկ API, որը թույլ կտա հասանելի դարձնել այս ֆունկցիան նաև այլ երկէկրան սարքերի համար։

Microsoft ընկերույթունը հաստատեց, որ մինչև 2021 թվականի ավարտը սմարթֆոնը կթարմացվի մինչև Android 11[9]։ Թարմացումը թողարկվեց 2022 թվականի փետրվարին[10]։ Android 12 L-ը թողարկվեց 2022 թվականի հոկտեմբերի, ցուցադրումից 7 ամիս անց։ Microsoft-ը հայտարարեց, որը թարմացված տարբերակը կունենա Windows 11-ի վիզուալ էլեմենտներ, համեմված Fluent Design System-ով[11][12]։

Surface Duo-ն ոչ պաշտոնական տարբերակով, կարող է աշխատել Windows 10 և Windows 11 օպերացիոն համակարգով՝ WOA (Windows on Arm) նախագծի միջոցով[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Warren, Tom (2020 թ․ օգոստոսի 12). «Microsoft's Surface Duo arrives on September 10th for $1,399». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. Gartenberg, Chaim (2019 թ․ հոկտեմբերի 2). «Microsoft surprises with new foldable Surface Duo phone running Android». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Bohn, Dieter (2020 թ․ սեպտեմբերի 10). «Microsoft Surface Duo review: double troubles». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Foley, Mary Jo. «Surface Duo review: Why I'm still confused about Microsoft's dual-screen device». ZDNet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. Vasani, Sheena (2021 թ․ սեպտեմբերի 22). «How to preorder the Surface Duo 2». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Itay, Meir Ben (2020 թ․ հոկտեմբերի 29). «Working with the camera on Microsoft Surface Duo». Surface Duo Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Tibken, Shara. «Yes, the Microsoft phone is really happening: Introducing the Surface Duo». CNET (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. Dolcourt, Jessica. «Why Microsoft doesn't want to call the Duo a phone». CNET (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Warren, Tom (2021 թ․ սեպտեմբերի 23). «Microsoft says the original Surface Duo will get Android 11 before the end of the year». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Rubino, Daniel (2022 թ․ փետրվարի 1). «Original Microsoft Surface Duo is finally getting its Android 11 [Update]». Windows Central (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. Amadeo, Ron (2022 թ․ հոկտեմբերի 26). «Surface Duo continues its worst-in-class update record, ships Android 12L». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «Microsoft brings Windows styling to Surface Duo and Duo 2 with Android 12L update». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. Sean Endicott (2022 թ․ դեկտեմբերի 5). «Windows 11 on Surface Duo now supports charging, pedometer, light sensor, and more». Windows Central (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
  14. «WOA Project». GitHub (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.