Surface Duo 2, երկու էկրանով սմարթֆոն, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով և մշակվում ու թողարկվում է Microsoft ընկերության կողմից։ Սարքը ցուցադրվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին և համարվում է Surface Duo մոդելի հաջորդողը[1]։

Surface Duo 2 - 1.jpg
Surface Duo 2 - 1

Տեխնիկական բնութագիր խմբագրել

Սարքային ապահովում խմբագրել

Surface Duo 2-ն ունի ծալվող գրքի կառուցվածք, ինչպես այն եղել է նախկին մոդելի պարագայում, սակայն սմարթֆոնն ավելի հաստ է, որն արված է ավելի մեծ մարտկոց ունենալու համար, ինչպես նաև այն հասանելի է նոր սպիտակ գույնով[2]։ Սարքն օժտված է երկու 5․8 դյույմ անկյունագծով OLED էկրաններով, որոնք ունեն 90 Հց թարմացումների հաճախականություն, իսկ էկրանի ներքին եզրերը կորցված են դեպի սարքի կետրոնական հատվածը։ Սա օգտագործվում է, որպես նոր ֆունկցիայի՝ Glance Bar մաս։ Ինչպես և Surface Duo-ն, այն նույնպես աջակցում է գործողություններ Surface Pen գրիչը[3][4]։

Սարքն օժտված է Qualcomm Snapdragon 888 5G միջուկով, որը սարքին ավելացնում 5G աջակցում և NFC համակարգ, որը չկար օրիգինալ Surface Duo մոդելում։ Ինչպես նաև, այս մոդելում բարելավել է օպերատիվ հիշողությունը դառալով 8 Գբ, այս մոդելն ունի երկու բարձրախոս և մատնահետքի սկաներ[3]։

Ծրագրային ապահովում խմբագրել

Surface Duo 2 թողարկվել է Android 11 օպերացիոն համակարգով[5]։ Android 12L օպերացիոն համակարգով աշխատող թարմացված տարբերակը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերին, որում ավելացվել է դիզայներական լուծումներ Windows 11-ի մոտվիներով[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Microsoft Surface event: Surface Pro 8, Surface Laptop Studio and more announced today». CNET (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 22.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Seifert, Dan (2021 թ․ հոկտեմբերի 21). «Microsoft Surface Duo 2 review: Duo-over or strike two?». The Verge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Amadeo, Ron (2021 թ․ սեպտեմբերի 22). «Microsoft's Surface Duo 2 gets better specs, an even bigger $1,499 price tag». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. Seifert, Dan (2021 թ․ սեպտեմբերի 22). «Microsoft's new Surface Duo 2 has all the features that were missing the first time around». The Verge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Warren, Tom (2021 թ․ սեպտեմբերի 23). «Microsoft says the original Surface Duo will get Android 11 before the end of the year». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Amadeo, Ron (2022 թ․ հոկտեմբերի 26). «Surface Duo continues its worst-in-class update record, ships Android 12L». Ars Technica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «Microsoft brings Windows styling to Surface Duo and Duo 2 with Android 12L update». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.