Sucker (ալբոմ)
«Sucker», անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի երրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին Asylum Records, Atlantic Records և Neon Gold Records լեյբլների կողմից։
Sucker | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Չարլի ԷքսՍիԷքսի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Դեկտեմբերի 15, 2014 | |||
Ձայնագրված | 2014 | |||
Ժանր | Փոփ փանկ, փաուեր փոփ, փանկ ռոք | |||
Տևողություն | 40:19 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Asylum Records, Atlantic Records, Neon Gold Records | |||
Պրոդյուսեր | Rostam Batmanglij?, Բենջամին Լևին, Cashmere Cat?, Naughty Boy, Գրեգ Քերսթին, Steve Mac?, Ariel Rechtshaid? և Stargate | |||
Չարլի ԷքսՍիԷքսի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Sucker ալբոմից | ||||
|
Ալբոմը բարձր գնահատականների է արժանացել երաժշտական քննադատների կողմից։ «Rolling Stone» ամսագիրը այն անվանել է տարվա լավագույն փոփ ալբոմ[1], իսկ «Billboard» ամսագրի տարվա լավագույն փոփ ալբոմների վարկանշային աղյուսակում այն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[2]։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի ազգային հիթ շքերթում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[3], իսկ ամերիկյան Billboard 200 ալբոմների հիթ շքերթում 28-րդ հորիզոնականն է զբաղեցրել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rolling Stone (2014 թ․ դեկտեմբերի 19). «20 Best Pop Albums of 2014». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Lipshutz, Jason (2014 թ․ դեկտեմբերի 18). «The 14 Best Pop Albums of 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «UK Albums Chart - week 22 February 2015». BBC Radio 1. 2015 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Charli XCX’s “Sucker” Debuts with 29K First-Week Sales