Sublime Text
Sublime Text-ը Python ծրագրային լեզվի կիրառական ծրագրավորման միջերես ունեցող ելակետային կոդի միջհարթակային խմբագրիչ է։ Այն ի սկզբանե օժանդակում է ծրագրավորման և նշարկման բազմաթիվ լեզուներ։ Lրացուցիչ ֆունկցիաները կարող են ավելացնել խրվակների օգնությամբ։
Տեսակ | տեքստային խմբագրիչ, ծրագիր և ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Ջոն Սկիներ և Sublime HQ? |
Գրված է՝ | C++[1][2][3] և Python[1] |
ՕՀ | Լինուքս, մաքՕՍ և Windows |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | հունվարի 28, 2011 |
Պլատֆորմ | x86_64, Apple Silicon? և A64 |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | Sublime Text Workspace?, Sublime Text Project?, Sublime Text Mouse settings? և Sublime Text Snippets? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Sublime Text Workspace?, Sublime Text Project?, Sublime Text Snippets? և Sublime Text Mouse settings? |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր[4] |
Կայք | sublimetext.com(անգլ.) |
Sublime Text Վիքիպահեստում |
Խմբագրիչի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս անվճար և անսահմանափակ ժամանակով լիարժեք օգտվել ծրագրից՝ ծանոթանալու նպատակով, սակայն գործնական, շահութաբեր գործունեություն ծավալելիս այն օգտագործելու համար անհրաժեշտ է թույլատրագիր գնել։
Տարբերակների պատմությունը
խմբագրելԱմսաթիվ | Տարբերակը | |
---|---|---|
հունվարի 28, 2011 | Ալֆա-տարբերակ Sublime Text 2 | |
հուլիսի 1, 2011 | Բետա-տարբերակ | [5] |
հունիսի 26, 2012 | Sublime Text 2-ի վերջնական տարբերակ | [6] |
հուլիսի 14, 2012 | Sublime Text 2.0.1 | [7] |
հունվարի 29, 2013 | Sublime Text 3.0 Բետա-տարբերակ | [8] |
մարտի 12, 2013 | Sublime Text 3.0.3019 | [9] |
մայիսի 10, 2013 | Sublime Text 3.0.3033 | [10] |
հունիսի 28, 2013 | Sublime Text 3.0.3049 | [11] |
հուլիսի 8, 2013 | Sublime Text 2.0.2 | [12] |
դեկտեմբերի 17, 2013 | Sublime Text 3.0.3059 | [13] |
օգոստոսի 29, 2014 | Sublime Text 3.0.3065 | |
մարտի 26, 2015 | Sublime Text 3.0.3083 | [14] |
... | ... | |
սեպտեմբերի 13, 2017 | Sublime Text 3.0.3143 | [15] |
Sublime Text 1
խմբագրելԾրագրի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Windows օպերացիոն համակարգի համար։ Հնարավորությունները.[16]
- Ավոտմատ պահպանում,
- Ֆայլերի գլխագրեր,
- Մինիքարտեզ՝ ընթացիկ կոդի ամբողջական դիտում,
- Կոդի մի քանի բաժինների ընտրելու հնարավորություն,
- Փոփոխություն կատարել մի քանի պանելներում;
- Ծրագրավորման 27 լեզուների ներկառուցված առաջկցություն,
- Փնտրում և փոխարինում,
- Համապատասխան փակագծեր, ավտոլրացում,
- Աջակցում Python ծրագրային լեզվի հավելվածներին;
- Օգտագործողի թեժ ստեղներ։
Sublime Text 2
խմբագրել2-րդ տարբերակից սկսած Sublime Text-ը հասանելի դարձավ մյուս օպերացիոն համակարգերի համար։ Թողարկվեցին տարբերակներ Mac OS X և Լինուքս համակարգերի համար[17]։
Նորարարություններ
խմբագրել- Go ծրագրավորման լեզվի կոդի լուսավորում,
- Արագ անցումը կոդի հատվածներին,
- Ազատ ամբողջական էկրանի վիճակ,
- Հրամանների պնակ,
- Աջակցում OS X Lion համակարգին։
Լեզուների աջակցում
խմբագրելSublime Text-ն աջակցում է ծրագրավորման բազմաթիվ լեզուների[18] և հնարավորություն ունի լուսավորել հետևյալ լեզուների կոդերը. C, C++, C#, CSS, D, Dylan, Erlang, HTML, Groovy, Haskell, Java, JavaScript, LaTeX, Lisp, Lua, Markdown, MATLAB, OCaml, Perl, PHP, Python, R, Ruby, SQL, TCL և XML։ Ծրագրային այն լեզուներից բացի, որոնց աջակցումն ապահովված է ծրագրային փաթեթում, օգտագործողը հնարավորություն ունի այլ լեզուների աջակցման համար բեռնել հավելվածներ։
Թեմաներ
խմբագրելSublime Text ծրագրային փաթեթում ներառված են 22 տարբեր թեմաներ։ Օգտագործողը հնարավորություն ունի հավելվածների միջոցով ավելացնել նոր թեմաներ։
Մինիքարտեզ
խմբագրելՕգտագործողն էկրանի աջ հատվածում տեսնում է ծրագրի ընթացիկ կոդը, որի միջոցով հնարավորություն ունի արագ անցում կատարել կոդի տարբեր հատվածներ։
Ավտոլրացում
խմբագրելSublime Text-ով աշխատանքի ժամանակ ծրագիրը՝ կախված ծրագրավորման լեզվից, առաջարկում է գրառումն ավարտելու տարբերակներ, որը մեծացնում է կատարվող աշխատանքի արագությունը։
Կոդի լուսավորում
խմբագրելSublime Text-ի մուգ ֆոնը նախատեսված է կոդն ավելի ակնառու դարձնելու համար։ Կոդի տարբեր հատվածներ ունեն տարբեր լուսավորում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ զանազանել կոդի հատվածները։
Sublime Text 3
խմբագրելSublime Text 3-ի բետա-տարբերակը թողարկվել է 2013 թվականի հունվարի 29-ին։ Սկզբում այն հասանելի էր միայն գրանցված օգտագործողների համար, որոնք արդեն գնել էին Sublime Text 2-ի լիցենզիան։ Սակայն հետո այն հասանելի դարձավ բոլորի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://forum.sublimetext.com/t/sublime-text-2-scrolling-in-os-x/1205/4#p7238
- ↑ https://news.ycombinator.com/item?id=2822114
- ↑ https://www.sublimetext.com/blog/articles/2013/01
- ↑ End User License Agreement
- ↑ Skinner, Jon. «Sublime Text 2». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Skinner, Jon. «Sublime Text 2.0». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Skinner, Jon. «Sublime Text 2.0.1». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Sublime Text 3». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sublime Text 2». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sublime Text 3.0». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Sublime Text 3 Public Beta 3083».
- ↑ «sublimetext.com».
- ↑ «Sublime Text: Features». Sublime HQ Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Sublime text 2 public alpha». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Features». 1stwebdesigner. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Sublime Text-ի պաշտոնական կայք (անգլ.)
- Sublime Text Power User Book (անգլ.)