Subaru (ճապ.՝ スバル), «Subaru Corporation» ընկերությանը պատկանող մեքենաշինական բրենդ։ 2011 թվականին արտադրության ծավալը կազմել է 528 234 թեթև մարդատար և 57 027 առևտրային ավտոմեքենա[2]։

Изображение логотипа
Ապրանքի տեսակավտոմեքենա արտադրող և ձառնարկության բաժին
Տնտեսության ճյուղավտոմոբիլային արդյունաբերություն
Օգտագոտծման սկիզբհուլիսի 15, 1953[1]
Շուկաներworldwide?
ՍեփականատերSubaru Corporation?
ԱրտադրողSubaru Corporation?
Երկիր Ճապոնիա
Ծագման երկիր Ճապոնիա
ՆախորդNakajima?
Կայքsubaru-global.com(անգլ.)

Անվան պատմություն խմբագրել

«Fuji Heavy Industries» ընկերության հիմնադիր և առաջին նախագահ Քենձի Քիթը ավտոմոբիլաշինության սիրահար էր և 1954 թվականին անձամբ մասնակցեց P-1 ուղևորատար ավտոմեքենայի առաջին նախատիպի ստեղծմանը։

Երբ P-1-ը ստեղծվեց, Քիթը, կարծելով, թե ճապոնական մեքենան պետք է կրի ճապոնական անուն, մրցույթ հայտարարեց P-1-ի լավագույն անվան համար։ Սակայն մրցութային անվանումներից ոչ մեկը չգոհացրեց նրան։ Արդյունքում Քիթն անձամբ անուն մտածեց[3]։

Քենձի Քիթը ֆրանսիական «Renault» ավտոընկերությունից ձեռք բերեց գծագրեր և արտոնագրեր, որոնց հիման վրա էլ ստեղծվեցին առաջին «Subaru» ավտոմեքենաները։

«Subaru» անվանումը Ցուլի համաստեղության Բազմունք աստղակույտի ճապոնական անվանումն է։ Դրա աստղերից շուրջ տասը գիշերային երկնքում կարելի է տեսնել անզեն աչքով, իսկ աստղադիտակի միջոցով՝ շուրջ 250-ը։ Բրենդի անունը գրառելու համար ընկերությունը կանձի չի օգտագործում և սահմանափակվում է լատիներենով և կատականայով։ Բրենդը և նրա ապրանքանիշը վերագրում են նաև Բազումքի մեկ այլ ճապոնական հնագույն անվանը՝ միցուրաբոսի ճապոնական Պլեյադեր անվանը (ճապ.՝ 六連星, «վեց աստղ»)՝ նկատի ունենալով այն վեց ընկերությունները, որոնց միավորման արդյունքում ձևավորվեց «Fuji Heavy Industries» ընկերությունը[4]։

Թողարկվող մոդելներ խմբագրել

 
Ընկերության ամենահայտնի մոդելը՝ «Impreza WRX STI»
 
Subaru Forester
  • Subaru 360 (1958-1971)
  • Subaru Alcyone (1985-1991)
  • Subaru Alcyone SVX (1991-1997)
  • Subaru Baja (2003-2006)
  • Subaru BRAT (1978-1993)
  • Subaru BRZ (2011 թվականից)
  • Subaru Domingo (1983-1998), 1994 թվականի հունիսից՝ նոր թափքով, ձախ ղեկով տարբերակ՝ Libero
  • Subaru FF-1 Star (1970-1973)
  • Subaru FF-1 G (1971-1973)
  • Subaru Exiga (2008 թվականից) - արտադրվում է ճապոնական շուկայի համար
  • Subaru Forester (1997 թվականից)
  • Subaru G3X Justy (2003 թվականից)
  • Subaru Impreza (1992 թվականից)
    • Subaru Impreza WRX
    • Subaru Impreza WRX STI
    • Subaru Impreza XV (2010-2011)
  • Subaru Justy (1984 թվականից)
  • Subaru Legacy (1989 թվականից)
    • Subaru Outback (1995 թվականից)
    • Subaru Legacy (1998 թվականից)
  • Subaru Leone (1971-1994)
  • Subaru Levorg (2014 թվականից)
  • Subaru Pleo (1998 թվականից) - արտադրվում է ճապոնական շուկայի համար, արտահանվել է ԱՄՆ ձախակողմյան ղեկով
  • Subaru R1 (2005-2010) - արտադրվել է ճապոնական շուկայի համար
  • Subaru R2 (2003-2010) - արտադրվել է ճապոնական շուկայի համար
  • Subaru Rex (1972-1992)
  • Subaru Sambar (1990 թվականից) - արտադրվում է ճապոնական շուկայի համար
  • Subaru Stella (2006 թվականից) - արտադրվում է ճապոնական շուկայի համար
  • Traviq (2001-2004) - փաստացի «Opel Zafira» ճապոնական շուկայի համար
  • Subaru Tribeca (2005-2014)
  • Subaru Vivio (1992-1998)
  • Subaru XV (2011 թվականից)

Արտադրվող ավտոմեքենաների մեծ մասը ունի ամբողջական շարժակ և օպպոզիտային շարժիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20230331160925/https://www.subaru.co.jp/en/outline/profile.html
  2. World Motor Vehicle Production(անգլ.)
  3. Субару. Արխիվացված 2008-04-15 Wayback Machine
  4. «Origins of Subaru name». Subaru-global.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուբարու» հոդվածին։