Stone Cold (հայերեն՝ Շատ սառը), ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոյի «Confident» 5-րդ ստուդիական ալբոմից երգ (2015)։ Հեղինակներն են Լովատոն և երգչուհի Լալեն, որը նաև պրոդյուսերն է։ Թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ալբոմի դուրս գալուց 1 շաբաթ առաջ, որպես ալբոմի միակ պրոմո-սինգլ[1]։ 2016 թվականի մարտի 21-ին ուղարկվել է ռադիոկայան՝ որպես երրորդ սինգլ[2]։

«Stone Cold»
«Stone Cold» սինգլի շապիկը (Դեմի Լովատո, 2016)
Դեմի Լովատոյի սինգլը
«Confident» ալբոմից
Ֆորմատթվային
ՁայնագրվածMXM Studios (Լոս Անջելես)
Ժանրսոուլ, փոփ
Տևողություն3:11
ԼեյբլHollywood
Island
Republic
Safehouse
ՊրոդյուսերԼալե
Դեմի Լովատոյի սինգլների ժամանակագրություն
««Irresistible»»
(2015)
«Stone Cold»
(2016)
««Without A Fight»»
(2016)

Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, այն համեմատել են Լովատոյի վաղ հիթ «Skyscraper»-ի հետ (2011) և բրիտանացի երգչուհի Ադելի կատարած աշխատանքի հետ[3]։

Ստեղծագործություն խմբագրել

«Stone Cold»-ը փոփ-գերզգայուն բալլադ է՝ ոգեշնչված սոուլով։ Երգի խոսքերը մեզ տալիս են տեսնելու ցավի պատկերը, երբ նախկին ընկերը բաժանումից հետո հեռացել է ուրիշի մոտ՝ կրկին փորձելով գտնել իր երջանկությունը[4]։ Լովատոն գովաբանվել է իր «խոնավ» մատուցման, հաջող տեքստի համար և դրական համեմատություններ է կատարել իր վաղ օրհներգ «Skyscraper»-ի և երգչուհի Ադելի հետ։

Ռայան Սիքրեթսի հետ հարցազրույցի ժամանակ Դեմին նշել է.

  Այս երգը Ձեր կոտրված սրտի երգն է։ Ես ցանկանում էի, որպեսզի ունենամ այնպիսի երգ, որը մարդիկ կարող են լսել ինչ-որ բանի միջով անցնելիս, կամ մտածում են իրենց կոտրված ժամանակի մասին։  

Նա հավելեց, որ «Stone Cold»-ը «երգի տեսակ է, որը մարդիկ կարող են զգալ իրենց սրտով»[5]։

Քննադատների արձագանք խմբագրել

«Bustle» ինտերնետ-ամսագրից Մեգգի Մալաչը գրել է դրական արձագանք և Լովատոյին մեկնաբանել՝ իր «տաղանդի փոխարեն արտադրանքի արժեքին հենվելու համար»[4]։ «MTV»-ից Քրիստինա Գարիբալդին գովել է Դեմիի վոկալը՝ նշելով, որ նա «հասավ նոր բարձրության»[6]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Ստուդիայի ձայնագրությունը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 7-ին՝ որպես պրոմո[7]։ Տեսահոլովակի ամբողջական տարբերակը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 23-ին[8]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Շքերթ (2015-16) Բարձրագույն
դիրք
  Canadian Hot 100[9] 79
US Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[10] 2
  Pop Songs (Billboard)[11] 36

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Demi Lovato — Stone Cold
  2. .@ddlovato’s «Stone Cold» goes to mainstream & adult top 40 radio Monday (March 21) …
  3. Demi Lovato’s «Stone Cold» Is Her Best Emotional Ballad Since «Skyscraper» — Watch the Live Studio Session!
  4. 4,0 4,1 Demi Lovato «Stone Cold» Lyrics Will Give You Chills For All The Right Reasons — VIDEO
  5. «Demi Lovato Explains Emotional 'Stone Cold' Lyrics, Talks Interactive 'Future Now' Tour». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Demi Lovato’s Vocals Have Reached New Heights On Her Emotional ‘Stone Cold’ Track
  7. Demi Lovato — Stone Cold (Live In Studio
  8. Demi Lovato — Stone Cold (Official Video)
  9. Demi Lovato Album & Song Chart History Canadian Hot 100 for Demi Lovato. Ստուգվել է March 19, 2016.
  10. «Bubbling Under Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Demi Lovato Album & Song Chart History Billboard Pop Songs for Demi Lovato. Ստուգվել է April 16, 2016.