«Still D.R.E.», ամերիկացի պրոդյուսեր և ռեփեր Dr. Dre-ի ստեղծագործությունը, որը թողարկվել է որպես նրա երկրորդ՝ «2001» կոչվող բազմապլատինե ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի սկզբնամասում, կրկներգում և վերջնամասում ձայնագրվել է Սնուփ Դոգը[1]։

«Still D.R.E.»
Սնուփ Դոգի սինգլը
«2001» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 15 1999 (Aiplay), մայիսի 9 2000 (Maxi)
Ֆորմատերաժշտական սթրիմինգ
Ձայնագրված1999
ԺանրԳենգստա ռեփ
ԼեյբլAftermath/Interscope
ՊրոդյուսերDr. Dre

Կազմ խմբագրել

Երգը հնչում է րոպեում 93,4 զարկ տեմպով։ Երեք համարներից յուրաքանչյուրն ունի ամուր տասնվեց «ձող» և ութ տակտ։ Դաշնամուրի հատվածը հնչում է Լա մինորի ստեղնով՝ բարձրացված ձայնով, հետևաբար, երգը չի կարող ճիշտ հնչել ճիշտ լարված գործիքով[2][3]։

Տեղեկանք խմբագրել

Սինգլը լայն ժողովրդայնություն է վայելել, ինչի շնորհիվ ալբոմը հասել է բազմապլատինային կարգավիճակի՝ ազդարարելով Դրեի հաղթական վերադարձը հիփ հոփի ասպարեզ։ Դեբյուտային շաբաթում «Still D.R.E.»-ն հայտնվել է «Billboard Hot 100»-ի 93-րդ հորիզոնականում։ Այն առավել լավ դրսևորվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[4]։

Տեսահոլովակ խմբագրել

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հայփ Ուիլյամսի կողմից։ Հիմնականում ներկայացված են Սնուփ Դոգը, Dr. Dre-ն և The D.O.C.-ն, ովքեր վարում են ցածր մեքենա (հղում դեպի «Nuthin' But a «G» Thang» երգի տեսահոլովակին առաջին՝ «The Chronic» ալբոմից)։ Տեսահոլովակում երևում է Էմինեմը՝ ծովափում կանանց հետապնդելիս[5][6], Xzibit-ը՝ ցածր մեքենա վարելիս, և այլն։

Տեսահոլովակում նկարահանվել է նաև բասկետբոլիստ Շաքիլ Օ'Նիլը։

Հորիզոնականներ հիթ շքերթներում խմբագրել

Անվանում (2000) Բարձրագույն հորիզոնական
Hot R&B/Hip-Hop Singles & Tracks 32
Hot Rap Singles 11
Rhythmic Top 40 29
US Billboard Hot 100 93
UK Singles Chart 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Amazon.co.uk». www.amazon.co.uk. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  2. Reeves, Mosi; Reeves, Mosi (2017 թ․ հունիսի 29). «25 Greatest Songs Produced by Dr. Dre and Jimmy lovine». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Snoop Dogg confirms Jay-Z wrote Dr Dre's 'Still D.R.E.' in full». NME (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հուլիսի 31. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  4. Dr. Dre Featuring Snoop Dogg - Still D.R.E. (անգլերեն), Վերցված է 2022-04-16-ին
  5. «lescharts.com - Dr. Dre feat. Snoop Dogg - Still D.R.E.». lescharts.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Dr. Dre». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել