Stardust (երգ, Լենա Մայեր-Լանդրութ)

«Starust» (հայերեն` Աստղային փոշի), գերմանացի երգչուհի Լենա Մայեր-Լանդրութի երգն է, որը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 21-ին «USFO» և «Universal Music Germany» լեյբլների կողմից։

«Stardust»
Լենա Մայեր-Լանդրութի սինգլը
«Stardust» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 21, 2012
ՖորմատCD սինգլ, Digital Download
Ձայնագրված2012
ԺանրՓոփ
Տևողություն3:31
ԼեյբլUSFO, Universal Music Germany
ՊրոդյուսերՍվեն Մեյեր

Երգի հեղինակներն են՝ Ռոսի Գոլանը և Թիմ Մայերսը։ Երգը ընդգրկվել է Լենա Մայերի «Starust» համանուն ալբոմում։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Բոդե Բրոդմյուլերի կողմից 2012 թվականի օգոստոսին իսպանական կիսաանապատներից մեկում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հաջորդ ամիս՝ սեպտեմբերի 7-ին։

2013 թվականի մարտի 21-ին երգը ստացավ լավագույն տեսահոլովակը մրցանականը «German ECHO» մրցանակաբաշխությունում։

Երգացանկ խմբագրել

  1. «Stardust» - 3։31
  2. «Time» - 4։21

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Թվական Լեյբլ
Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա 2012, Սեպտեմբերի 21[1] USFO, Universal Music Germany

Չարթ խմբագրել

Չարթ (2012) Տեղ
  Ավստրիա (Ö3 Austria Top 40) 14
  Գերմանիա (Media Control AG) 2
  Լյուքսեմբուրգ (Billboard) 9
  Շվեյցարիա (Schweizer Hitparade) 74

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lena - 'Stardust' - Single». Amazon.com (DE). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել