«Someone Else» (հայերեն՝ Ուրիշ մեկը), նիդերլանդացի երգիչ Դունկան Լոուրենսի երգը։ Թվային ներբեռնմամբ թողարկվել է 2020 թվականի մայիսի 13-ին Spark լեյբլի կողմից։ Այն Small Town Boy դեբյուտային ստուդիական ալբոմի երրորդ սինգլն է։ Այս երգը նույնպես ընդգրկված է Worlds on Fire դեբյուտային մինի ալբոմում։ Երգը գրել են Բրեթ ՄաքԼաֆլինը, Բրեմ Ինսքորը, Ջոնի Փրայսը, Դունկան Լոուրենսը և PJ Harding-ը։

«Someone Else»
Դունկան Լոուրենսի սինգլը
«Small Town Boy, Worlds on Fire» ալբոմից
Թողարկված2020 թվականի մայիսի 13
ԵրգահանԴունկան Լոուրենս, Leland? և Bram Inscore?
Տևողություն3:04
ԼեյբլSpark
Պրոդյուսեր
  • Բրեթ ՄաքԼաֆլին
  • Բրեմ Ինսքոր
Դունկան Լոուրենսի սինգլների ժամանակագրություն
«Love Don't Hate It»
(2019)
«Someone Else»
(2020)
«Last Night»
(2020)

Նախադրյալներ խմբագրել

Խոսելով երգի մասին՝ Լոուրենսն ասել է․ «Երգն այն զգացումի մասին է, որը մարդ կարող է ստանալ, երբ բոլորովին միայնակ է, և նրա գլուխը սկսում է պտտվել ու վերարտադրել նախորդ հարաբերությունների հիշողությունները։ [...] Այն օրերին, երբ մարդ ամենօրյա կյանքում սովորաբար զգում է հարմարավետություն և ուշադրության շեղում, անձը գրեթե ամեն րոպե բախվում է այդ մտքերի հետ»[1]։

Համերգային կատարումներ խմբագրել

2020 թվականի մայիսի 16-ին Լոուրենսը կատարել է երգը Eurovision: Europe Shine a Light-ի ուղիղ հեռարձակման ժամանակ։ Այն փոխարինել է Եվրատեսիլ 2020-ին, որը նախատեսված էր կայանալու Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում, բայց չեղարկվել է COVID-19 համավարակի պատճառով։ Շոուն ուղիղ եթերով հեռարձակվել է Նիդերլանդների Հիլվերսում քաղաքում[2][3]։

Անձնակազմ խմբագրել

  • Բրեմ Ինսքոր՝ պրոդյուսեր, կոմպոզիտոր, խոսքերի հեղինակ, համատեղ կատարող, բաս կիթառ, թմբուկի ծրագրավորում, կիթառ, ստեղնաշարային, դաշնամուր, վուրլիտցեր երգեհոն[4]
  • Բրեթ ՄաքԼաֆլին՝ պրոդյուսեր, կոմպոզիտոր, խոսքերի հեղինակ, համատեղ կատարող, բեք վոկալիստ, ինժեներ, ստուդիայի անձ
  • Դունկան Լոուրենս՝ կոմպոզիտոր, խոսքերի հեղինակ, համատեղ կատարող, բեք վոկալիստ, վոկալ
  • Ջոնի Փրայս՝ կոմպոզիտոր, խոսքերի հեղինակ
  • PJ Harding՝ կոմպոզիտոր, խոսքերի հեղինակ
  • Քենզո Թաունշենդ՝ միքսեր, ստուդիայի անձ

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2020) Բարձրագույն
դիրք
  Ultratip Flanders[5] 36
  Ultratip Wallonia[6] 43
  Dutch Top 40[7] 18
  Mega Single Top 100[8] 72

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2020) Դիրք
Netherlands (Dutch Top 40)[9] 88

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Duncan Laurence releases debut EP 'Worlds On Fire'». Wiwibloggs. 2020 թ․ մայիսի 14. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  2. «Duncan Laurence - Someone Else - Eurovision: Europe Shine A Light». YouTube. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  3. «Eurovision: Europe Shine A Light: 10 Standout Moments». Billboard. 2020 թ․ մայիսի 16. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  4. «Credits / Worlds On Fire / Duncan Laurence՝ TIDAL». Tidal. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Ultratop.be — Duncan Laurence — Someone Else (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 12 June 2020.
  6. Ultratop.be — Duncan Laurence — Someone Else (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 19 June 2020.
  7. Nederlandse Top 40 - week 24, 2020 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 12 June 2020.
  8. Dutchcharts.nl — Duncan Laurence — Someone Else (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 5 June 2020.
  9. «Top 100-Jaaroverzicht van 2020» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.