Smash Hit, համակարգչային խաղ՝ թողարկված 2014 թվականին։ Մշակվել է Mediocre AB ընկերության կողմից։

Smash Hit
ՄշակողՇվեդիա Mediocre AB
ԴիստրիբյուտորMicrosoft Store, Google Play, App Store և Oculus Quest Store?
ԿոմպոզիտորԴուգլաս Հոլմկվիսթ
Թողարկման թվական2014 թվականի փետրվարի 25
ՊլատֆորմներAndroid, iOS, Samsung VR
Ժանրինդի-խաղ
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐mediocre.se

Խաղային գործընթաց խմբագրել

Smash Hit խաղը ստեղծված է ճարտարապետական մտածողության հիման վրա։ Խաղի գլխավոր նյութերը ապակին և մետաղն են։

Խաղի նշանաբանը՝ «aim to hit», «smash everything» անգլերենից թարգմանաբար՝ «նշան բռնիր, որ չվրիպես», «կոտրիր ամեն ինչ»։

Smash Hit-ն իր մեջ ներառում է անշեղորեն շարժվող տեսախցիկ, որն անցում է դեկորատիվ, գունավոր անցումներով։ Խաղի սկզբում խաղացողի մոտ կան 25 երկաթյա գնդեր։ Գնդի նետման համար պետք է դիպչել էկրանին։ Արգելքների բախման դեպքում խաղացողը կորցնում է 10 գունդ։ Արգելքների մեծ մասը ապակուց են և կարող են կոտրվել (այստեղից էլ եկել է անվանումը՝ Smash Hit)։

Խաղում կան փոքր կապույտ բազմանիստեր՝ ցրված ամբողջ քարտեզով։ Գնդով հարվածելով բուրգին՝ խաղացողը ստանում է 3 գունդ, հարվածելով ութանիստին՝ 5 գունդ, իսկ եռաչափ աստղին` 10 գունդ։ Եթե Խաղացողը 10 անգամ դիպչում է կաղապարներին, որոնք տալիս են գնդեր՝ խաղացողը կրկնապատկում է գնդերը, բայց նետման ժամանակ հաշվից պակասելու է միայն մեկ գունդ (10-ը կրկնապատկում է, 20-ը եռապատկում է, 30-ը քառապատկում է, 40-ը հնգապատկում է)։ Խաղում չկա «հաղթանակ», խաղացողը կարող է միայն «պարտվել»՝ մնալ առանց գնդերի։ Խաղի իմաստը այն է, թե խաղացողը որքան ժամանակում կպարտվի, այլ ոչ թե կհաղթի։

Ռեժիմներ խմբագրել

Խաղում կա 4 ռեժիմ միայնակ խաղի համար, 2 ռեժիմ՝ լոկալ-բազմանդամանոց խաղի և մեկ ռեժիմ՝ մակարդակների թեստավորման, որոնց մի մասը խաղացողներին հասանելի են խաղի «պրեմիում տեսակը» գնելու դեպքում (դասական տեսակը հասանելի է միանգամից)։ Ռեժիմն ընտրելուն պես փոխվում է մենյուի երաժշտությունը։

Միայնակ ռեժիմ խմբագրել

  • Ձեն՝ անվերջ մեդիտացիա - խաղացողի մոտ կան անվերջ քանակությամբ գնդեր։ Այս ռեժիմում արգելքներ կան, և նրանք կոտրվում են, սակայն, եթե նրանց կոտրես, ոչինչ տեղի չի ունենա (բացառությամբ եթե խաղացողը կոտրի կաղապարներ, որոնք տալիս են գնդեր, խաղացողը դրանք կկրկնապատկի)։
  • Դասական՝ բարդության սովորական աստիճան։
  • Մարզում՝ պարզեցված բարդության աստիճան։
  • Դժոխք՝ մարտ զեկավարի հետ։ Խաղում ամենաբարդ ռեժիմն է։ Դասականից տարբերվում է նրանով, որ մեկ մակարդակից մյուսն անցնելու համար խաղացողը պետք է «սպանի» ղեկավարին, որը ստեղծված է ապակուց։ Ղեկավարը նույնպես խորանարդներ է նետում խաղացողի վրա, որպեսզի նա կորցնի բոլոր գնդերը։

Լոկալ-բազմանդամանոց ռեժիմներ խմբագրել

  • Ընդդեմ՝ խաղացողը, ում մոտ վերջանում է բոլոր գնդերը, պարտվում է։
  • Համագործակցություն՝ խաղացողները աշխատում են միասին։ Էկրանին սեղմելիս երկու խաղացողներն էլ կորցնում են գնդերը։ Եռանկյունուն դիպչելիս (կամ կաղապարներին, որոնք գնդեր են տալիս), երկու խաղացողներն էլ միաժամանակ ստանում են գնդեր։

Թեստավորման ռեժիմ խմբագրել

  • Մնացել է խաղի խորը ալֆա-վերսիայից, երբ չկար միջերես և վերահսկիչ կետեր, որի հետևանքով վերջիններս ճշգրտորեն չեն աշխատում (հայտնվում և անհետանում են պատահական գնդերի քանակով, և խաղում նրանց կրկնապատկումներով), իսկ ետնամասը տարբեր տարբերակներում ունենում է տարբեր գույներ (այսպես 1․4․0․ տարբերակը ունի մառախուղի նման մուգ ոսկեգույն և սև գույներ)։
  • Չունի ինտերակտիվ օբյեկտներ, այսինքն դռները, շարժական օբյեկտները, սևեռակնեը և բյուրեղներով ամբողջ ապակիները բացակայում են (նույնիսկ «Հեղինակներ» և «Այլ խաղեր» ներդիրներոմ)։
  • Երաժշտությունը մենյուում բացակայում է (օգտագործում է մեղեդի՝ դասական ռեժիմից)։
  • Այնտեղ հայտնվել հնարավոր է միայն կոտրելով խաղը, փոխելով նույնացուցչի փոփոխականը -1 ռեժիմի։
  • Այս ռեժիմում ռեժիմի ընտրության կոճակը չի գործում:

Զատկի ձվեր խմբագրել

*Բացակայում է Զատկի տոներից հետո

  • Խաղը բեռնելիս, մետաղյա գնդին ուշադիր նայելիս, կարելի է տեսնել երկրորդ մակարդակի առաջին գոտին։
  • Խաղն օգտագործում է տառատեսակ, որը նույնպես կոչվում է «smash hit»[1]։
  • Եթե հիմնական մենյուում ընտրել «ավելի շատ» տարբերակը, իսկ հետո՝ «ավելի շատ խաղեր», խաղացողը կգնա սենյակ, որտեղ ներկայացված են Mediocre AB-ի երկու ուրիշ խաղեր՝ Granny Smith և Sprinkle Islands։
  • Եթե հիմնական մենյուում ընտրել «ավելի շատ» տարբերակը, իսկ հետո՝ «հեղինակներ», խաղացողը կգնա սենյակ, որտեղ ապակիների վրա ներկայացված են ստեղծողների անունները։ Եթե կոտրել բոլոր խոչընդոտները, այդ թվում եռանկյունաձև ապակիները ևս, այդ ժամանակ խաղացողը կարող է խաղալ բոուլինգ, որտեղ խաղացողի գնդերը ծանրանում են, դառնալով գնդեր՝ նախատեսված բոուլինգի համար։ Խաղացողը վերադառնում է գլխավոր մենյու, երբ երաժշտությունը ավարտվում է։ Առավելագույն միավորը 10 է, որից հետո խաղում ավարտվում է «կեգելները»։

Քննադատություն խմբագրել

Smash Hit-ը ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Apple'N'Apps-ը 5 միավորից տվել է 4.5-ը, գովաբանելով որպես «iOS»-ի լավագույն խաղերից մեկը, որն ունի «ծայրահեղ իրատեսական ֆիզիկա» և «հուզիչ անսահման գեյմփլեյ»[2]։ «Шпиль!» ամսագիրը Smash-ն անվանեց տպավորիչ և հրաշալի տիր՝ այն գնահատելով 9,5 միավոր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Smash Hit Font | dafont.com». www.dafont.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. «Smash Hit Review - Living Up To Its Name, Smashingly - AppleNApps». AppleNApps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  3. «Рецензия на Smash Hit - Журнал Шпиль!». Журнал Шпиль! (ռուսերեն). 2015 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել