Simmer
«Simmer», ամերիկացի երգչուհի, Paramore ռոք խմբի վոկալիստ Հեյլի Ուիլյամսի նորամուտային սոլո սինգլը[4][5] նրա Petals for Armor առաջին ալբոմից, որի թողարկվելու է 2020 թվականի մայիսի 8-ին[6]։ Սինգլը թողարկվել է 2020 թվականի հունվարի 22-ին Atlantic Records լեյբլում[7]։
«Simmer» | ||||
---|---|---|---|---|
Հեյլի Ուիլյամսի սինգլը | ||||
«Petals for Armor» ալբոմից | ||||
Թողարկված | 22 հունվարի, 2020 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում | |||
Ժանր | ինդի փոփ[1], дарк-поп[2], ալտերնատիվ ռոք[3] | |||
Տևողություն | 4:26 | |||
Լեյբլ | Atlantic | |||
Պրոդյուսեր | Թեյլոր Յորք | |||
Հեյլի Ուիլյամսի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
Երգի մասին
խմբագրել2020 թվականի դեկտեմբերին՝ իր ծննդյան օրը, Հեյլի Ուիլյամսը հայտարարել է այն մասին, որ թողարկելու է «փորձի համար» նոր սոլո աշխատանք 2020 թվականի հունվարին։ Մռայլ երանգներով և անտառով վազող մարդ պատկերող մի քանի թիզերներից հետո՝ հունվարի 20-ին, երգչուհին հրապարակել է երգի վերնագիրը[8]։
Երգի տեսահոլովակը թողարկվել է սինգլի հետ միասին հունվարի 22-ին։ Ռեժիսորը եղել է Ուորեն Ֆուն[9]։ Տեսահոլովակում մերկ Հեյլին անտառում փախչում է խորհրդավոր մի կերպարից, որը, ինչպես վերջում պարզվում է, հենց Հեյլին է։ Vulture կայքի արձագանքում «Simmer» երգը բնութագրվել է որպես «մինի սարսափ ֆիլմ» «Հյուղը անտառում» ֆիլմի ոճով[10]։
Քննադատություն
խմբագրելPitchfork կայքի արձագանքում նշվել է «աղավաղված դղրդացող կիթառների» բացակայությունը, որոնց փոխարեն շեշտը դրվել է տավիղների ու վոկալային հարմոնիայի վրա. «ինչպես Paramore-ի «Decode» առաջին երգը՝ «Simmer»-ն ստեղծում է տրամադրություն և տալիս մի քանի աղոտ հռետորական հարցեր, բայց չափազանց հաճախ թվում է, թե այս պատմությունը կարելի է վերագրել ցանկացած մեկի»[11]։
Հիթ-շքերթներ
խմբագրելՀիթ-շքերթ (2020) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Scottish Singles Top 40[12] | 54 |
UK Download Chart[13] | 47 |
Hot Rock Songs (Billboard)[14] | 7 |
Rock Airplay (Billboard)[15] | 36 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
ԱՄՆ | Հունվարի 22, 2020 |
|
|
[16] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Payne, Helen. «Hayley Williams Announces Debut Solo Album 'Petals For Armor', Shares First Single Simmer - Stereoboard». Stereoboard.com.
- ↑ «Hayley Williams - 'Simmer' track review: solo debut from Paramore singer is a dark, twisted pop curveball». 2020 թ․ հունվարի 22.
- ↑ «Hayley Williams single 'Simmer' from solo debut LP 'Petals for Armor' is out, video sees singer face her demon». meaww.com.
- ↑ "Simmer" (single liner notes). Hayley Williams. Atlantic Records. 2020. Back cover.
{{cite AV media notes}}
: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ «Credits – Simmer – Hayley Williams». Tidal. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Strauss, Matthew (2020 թ․ հունվարի 22). «Paramore's Hayley Williams Announces Debut Solo Album, Shares New Song: Listen». Pitchfork. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Iasimone, Ashley (2020 թ․ հունվարի 20). «Hayley Williams Announces Solo Song 'Simmer'». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Campbell, Rachel (2020 թ․ հունվարի 20). «Hayley Williams reveals Petals For Armor song title with latest teaser». Alternative Press. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ @yelyahwilliams (January 21, 2020). «"SIMMER" written by Hayley Williams, Taylor York, & Joey Howard. produced by Taylor York. video directed by Warren Fu. story by Warren Fu, Hayley Williams, & Lindsey Byrnes with creative direction by Lindsey Byrnes» (Թվիթ). Վերցված է January 23, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Crucchiola, Jordan (2020 թ․ հունվարի 22). «Paramore's Hayley Williams Drops Her Debut Solo Single, 'Simmer'». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Zhang, Cat (2020 թ․ հունվարի 22). «"Simmer" by Hayley Williams Review». Pitchfork. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է February 1, 2020.
- ↑ Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է February 1, 2020.
- ↑ Hayley Williams Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Hayley Williams. Ստուգվել է February 4, 2020.
- ↑ Hayley Williams Album & Song Chart History Billboard Rock Airplay for Hayley Williams. Ստուգվել է February 4, 2020.
- ↑ «Simmer - Single by Hayley Williams». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին – via music.apple.com.