Samsung Galaxy S8 (SM — G950F / SM — G955F), սմարթֆոն ութերորդ սերնդի Galaxy S[1], թողարկել է Samsung Electronics ընկերությունը 2017 թվականի մարտի 29-ին Նյու Յորքում, Galaxy Unpacked 2017-ում։

Samsung Galaxy S8/S8+
ԱրտադրողSamsung Electronics
Էկրան5.8" / 6.2" Quad HD+ sAMOLED (2960x1440)+ սերտիֆիկատ Mobile HDR Premium
Տեսախցիկ12 MP Dual Pixel,(F1.7)
Օպերացիոն
համակարգ
Անդրոիդ
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Հիշողության
քարտ
հիշող քարտի աջակցություն microSD մինչև 256 ԳԲ
Մշտական
հիշողություն
64 ԳԲ
Մարտկոց3000/3500 միլիամպեր
ՉափսSamsung Galaxy S8+ - 159,5 х 73,4 х 8,1 մմ
Samsung Galaxy S8 - 148,9 х 68,1 х 8 մմ
Քաշ152 / 173 գրամ
ՍերիաGalaxy S
ՆախորդSamsung Galaxy S7

Մոդելը տարբերվում է էկրանի չափսերով, հետ վերադարձի կոճակի բացակայությամբ, որը փոխարինել են ինչպես ընկերությունն է անվանում «անտեսանելի կաճակով» (այն գտնվում է ապակու տակ և փոխանցում է թրթռոցի զգացողություն, ինչպես iPhone 7) աչքերի սկաներով, դեմքի հայտնաբերիչ տեխնոլոգիայով, մատնահետքերի սկաներով, որը գտնվում է սմարթֆոնի հետևի մասում, տեսախցիկի կողքին նաև փոշուց և խոնավությունից պաշտպանվելու հատկությամբ, IP68 տեխնոլոգիայով, փորձնականորեն սմարթֆոնը կարող է 30 րոպե գտնվել 1.5 մետր խորությունում։ Ինչպես նաև ունի անլար լիցքավորման հնարավորություն։ Պրոֆեսիոնալ հայելային տեսախցիկներով Dual Pixel 12 մեգապիքսել OIS (F1.7) + 8 մեգապիքսել (F1.7) և 3D — ապակիով, որը կորացված է երկու կողմից (առջևից և հետևից)։ Այն նաև հագեցած է նոր ձայնային խելացի օգնականով Bixby։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Սարքավորման դրույթը խմբագրել

Սմարթֆոնը ունի 64-բիթանոց ութ միջուկանի Exynos 8895V (եվրոպական տարբերակը)։ Հյուսիսային Ամերիկայի համար նախատեսված տարբերակում օգտագործվում է Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով։ Որպես գրաֆիկական պրոցեսոր տեղադրված է Mali-G71 MP20 (եվրոպական տարբերակում) և Adreno 540 (Հյուսիսային Ամերիկայի համար նախատեսված տարբերակում)։ Օպերատիվ հիշողությունը կազմում է 4 ԳԲ (LPDDR4), ներքին հիշողությունը՝ 64 ԳԲ (UFS 2.1)։ Կա նաև microSD-քարտի աջակցություն մինչև 256 ԳԲ։ Ինչպես նաև ունի ունիվերսալ դաշտ նախատեսված SIM+SIM կամ SIM+microSD (ինչպես նախորդ մոդելում էր)։ Անլար կապ. 802.11 a/b/g/n/ac 2.4G+5 GHz, VHT80 MU-MIMO,Bluetooth®v5.0 (LE մինչև 2Mbps),ANT+,USB Type C,NFC, GPS,GLONASS,Beidou։ Մարտկոցի հզորությունը Galaxy S8 կազմում է 3000 միլիամպեր, Galaxy S8+ — 3500 միլիամպեր։ Երկու մոդելներն էլ ունեն անլար լիցքավորման հնարավորություն։ Հետևի տեսախցիկը 12 մեգապիքսելանոց է ֆազային ավտոֆոկուսով Dual Pixel տեխնոլոգիայով և օպտիկական կայունացմամբ։ Առջևի տեսախցիկը 8 մեգապիքսելանոց է։ Սմարթֆոնի չափսերն են 148,9 х 68,1 х 8 մմ-Galaxy S8, 159,5 х 73,4 х 8,1 մմ-Galaxy S8 Plus։ Քաշը 152 գ - Galaxy S8, 173 գ- Galaxy S8 Plus։

Սմարթֆոնի էկրանում օգտագործվում է Super AMOLED տեխնոլոգիան, 1440x2960 մեգապիքսելանոց բանաձևով, հարաբերական առումով 18,5։

Ծրագրային դրույթը խմբագրել

Օպերացիոն համակարգը Android 7.0 Nougat, Grade UX ինտերֆեյսով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. rozetka.com.ua (2017 թ․ մարտի 29). «Флагманы Samsung Galaxy S8 и S8 Plus представлены официально». Rozetka. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Samsung Galaxy S8/S8+» հոդվածին։