Right Here Waiting
«Right Here Waiting» («Հավերժական սպասում»), Ամերիկացի կատարող Ռիչարդ Մարքսի երաժշտական բալլադը, նրա երկրորդ «Repeat Offender» ալբոմից։ Ստեղծագործությունը զբաղեցրել է առաջին հորիզոնական Billboard Hot 100 և երկրորդ տեղ UK Singles Chart հիթ-շարքերում։ Երգը հաճախ վերագրվում է Բրայն Ադամսին, չնայած նա երբեք չի կատարել այն։
«Right Here Waiting» | |
---|---|
![]() | |
Ռիչարդ Մարքսի սինգլը | |
«Repeat Offender» ալբոմից | |
«Բ» կողմ | "Wait for the Sunrise" |
Թողարկված | 5 հուլիսի 1989 թվական |
Ֆորմատ | CD, 7" սկավառակ, Ձայներիզ |
Ձայնագրված | 11 դեկտեմբերի, 1988 թվական (Magic Record Studios, Salt Lake City) |
Ժանր | Սոֆթ ռոք |
Տևողություն | 4:24 |
Լեյբլ | EMI Records |
Պրոդյուսեր | Ռիչարդ Մարքս, Դևիդ Քոուլ |
Պատմություն Խմբագրել
«Right Here Waiting» եղել է երկրորդ սինգլը «Repeat Offender» ալբոմում «Satisfied» սինգլից հետո։ Ռիչարդ Մարքսը գրել է այս երգը որպես սիրային հաղորդագրություն իր կնոջը՝ Սինթի Ռոդեսին, որը ֆիլմի նկարահանումների պատճառով գտնվում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս երգը դարձել է Ռիչարդ Մարքսի ամենահայտնի երգը։
Հիթ-շարքերի հաջողություններ Խմբագրել
«Right Here Waiting» սկսել է 44-րդ հորիզոնականից Billboard Hot 100 հիթ-շարքում 1989 թվականի հուլիսի 8-ին, բայց արդեն օգոստոսի 12-ին դարձել է առաջինը։ Երրորդ շաբաթում գտնվելով առաջին հորիզոնականում, օգոստոսի 21-ին, "Right Here Waiting" սինգլը ստացել է ոսկե սկավառակ։ Երգը գտնվել է առաջին հորիզոնականում երեք շաբաթ, որից հետո սեպտեմբերի 2-ին առաջին է դարձել Պոլա Աբդուլի «Cold Hearted» ստեղծագործությունը։ "Right Here Waiting" դարձել է Ռիչարդ Մարքսի առաջին երգը, որը գլխավորել է Hot Adult Contemporary Tracks Chart հիթ-շարքը։ 1989 թվականի հոկտեմբերի 16-ին ստացել է պլատինե սկավառակ։ "Right Here Waiting" սինգլը դարձել է Ռիչարդ Մարքսի ամենաշատ վաճառվող սինգլը։ Մեծ Բրիտանիայում թողարկվել է 1989 թվականի սեպտեմբերին և հասել է երկրորդ հորիզոնականին։
Երաժշտական տեսահոլովակ Խմբագրել
Երգի համար նկարահանվել են երեք երաժշտական տեսահոլովակնել, որոնցից երկուսը համարվում էին ավելի «գրավիչ», և արգելվել են մինչ, "Right Here Waiting" սինգլի թողարկումը։
Քննադատություններից հետո Մարքսի երաժշտական պրոդյուսերները մերժել են նրան ցանկացած ստեղծագործական ծրագրում և հրամայել են նրան, որպեսզի Մարքսը նկարի երեք րոպե տևողությամբ հոլովակ, որտեղ նա նվագում է դաշնամուր, և այդ հոլովակնել դարձել է "Right Here Waiting" սինգլի երաժշտական հոլովակը։
Թողարկման ձևաչափ Խմբագրել
|
|
Հիթ-շարքեր Խմբագրել
Բարձր հորիզոնականներ Խմբագրել
Հիթ-շարք (1989) | Բարձր հորիզոնական |
---|---|
Australian ARIA Singles Chart[1] | 1 |
Austrian Singles Chart[1] | 19 |
Canadian Singles Chart | 1 |
Dutch Mega Top 100[1] | 4 |
German Singles Chart[2] | 12 |
Irish Singles Chart[3] | 1 |
New Zealand RIANZ Singles Chart[1] | 1 |
Norwegian Singles Chart[1] | 4 |
Swedish Singles Chart[1] | 7 |
Swiss Singles Chart[1] | 6 |
UK Singles Chart[4] | 2 |
U.S. Billboard Hot 100[5] | 1 |
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks[5] | 1 |
Հիթ-շարք (1990) | Բարձր հորիզոնական |
French SNEP Singles Chart[1] | 19 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 "Right Here Waiting", various singles charts Lescharts.com (Retrieved February 15, 2008)
- ↑ German Singles Chart Charts-surfer.de Archived 2007-07-02 at the Wayback Machine. (Retrieved September 3, 2008)
- ↑ Irish Single Chart Irishcharts.ie (Retrieved February 15, 2008)
- ↑ "Right Here Waiting", UK Singles Chart Chartstats.com (Retrieved September 8, 2008)
- ↑ 5,0 5,1 Billboard Allmusic.com (Retrieved September 8, 2008)