Պոլա Ջուլի Աբդուլ (անգլ.՝ Paula Julie Abdul, հունիսի 19, 1962(1962-06-19)[1][2], San Fernando, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր, պարուհի, պարուսույց, դերասանուհի և հաղորդավարուհի։

Պոլա Աբդուլ
Բնօրինակ անունանգլ.՝ Paula Abdul
Ի ծնե անունանգլ.՝ Paula Julie Abdul
Ծնվել էհունիսի 19, 1962(1962-06-19)[1][2] (61 տարեկան)
San Fernando, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, սոուլ և ժամանակակից R&B
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, բալետի պարող, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, պարուսույց, պարուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական լրագրող, լրագրող, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլVirgin Records, Concord Records և Մերկուրի Ռեքորդս
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Վան Նույսի ավագ դպրոց
ԱմուսինԷմիլիո Էստևես
Պարգևներ
Կայքpaulaabdul.com
 Paula Abdul Վիքիպահեստում

1980-ական թվականներին Աբդուլը անցել է «Լոս Անջելես Լեյքերս»-ի չիրառաջնորդից մինչև MTV-ի կուռքերի պարուսույցի ճանապարհ, որից հետո, 1980-ականների վերջին, զբաղվում է մենակատարային կարիերայով։ Վեց անգամ գլխավորել է ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքերթը՝ Billboard Hot 100, Աբդուլը մեկն է այն հինգ երգչուհիներից, որոնց ամենաշատ անգամն է հաջողվել անել այդ։ Նա արժանացել է «Գրեմի»-ի՝ «Լավագույն տեսահոլովակ» դասակարգում, «Opposites Attract»-ի համար, ինչպես նաև Primetime Emmy Award, պարարվեստում ականավոր հաջողությունների համար։ Աբդուլի ալբոմները վաճառվել են ավելի քան 30 միլիոն տպաքանակով ամբողջ աշխարհում։

Խլացուցիչ հաջողությունից հետո Աբդուլի կարիերան և անձնական կյանքը անկում ապրեցին, սակայն 2000-ական թվականներին նա վերադառնում է փառքին, ութ տարվա ընթացքում հանդիսանալով American Idol հեռուստաշոուի հանձնաժողովի անդամներից մեկը։ Այժմ Աբդուլը աշխատում է իր նոր ալբոմի վրա։

Կենսագրություն խմբագրել

Պոլա Աբդուլը ծնվել է կալիֆորնիական Սան Ֆերնանդո հովտում, անասնավաճառ, այնուհետև ավազի և խճի վաճառքով զբողվող ընկերության տնօրեն Հարրի Աբդուլի և դաշնակահարուհի Լորեյն Ռայկիսի, որը ասիստենտ էր աշխատում ամերիկյան հայտնի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի մոտ, ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է սեֆարդացի հրեաների ընտանիքում, Հալեպ (Սիրիա) քաղաքում, որոնք վերաբնակվել են սկզբում Բրազիլիա, իսկ այնուհետև ԱՄՆ[3]։ Մայրը ծնվել է ռուսական արմատներով աշկենազյան հրեաների ընտանիքում, ֆրանկո-կանադացիներով բնակեցված Սեն Բոնիֆաս (Մանիտոբա, Կանադա) քաղաքում։ Պոլա Աբդուլի պապը՝ մայրական գծով, Մանիտոբայում հանրախանութի տեր Ուիյլամ Ռայկիսը, ծնունդով վոլինյան Կատերբուրգ բնակավայրից էր (այժմ Կատերինովկա, Կրեմենեցկի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա)[4]։ Տատիկը՝ Սալլի Ռայսբերգը, Ռուսաստանից գաղթականների դուստր էր[5]։ Պոլա Աբդուլի ծնողները բաժանվել են 1969 թվականին և նա դաստիարակվել է մոր մոտ։

Կարիերա խմբագրել

Պարարվեստ խմբագրել

Անձամբ Պոլա խոսքերից, նրա պարուսույցային շնորհը ի հայտ է եկել յոթ տարեկանում, երբ նրան խնդրեցին բեմադրել պար դպրոցական երեկույթի համար[6]։ Աբդուլի տաղանդը բացահայտվել է Ջեքսոն եղբայրների կողմից, այն բանից հետո երբ նրանցից ոմանք տեսնում են նրա ելույթը «Լոս Անջելես Լեյքերսի» խաղի ժամանակ։ Նա դառնում է նրանց «Torture» հոլովակի պարուսույցը։ «Իմ իմակ խնդիրը հանդիսանում էր այն, թե ինչպես սովորեցնել նրանց պարել։ Պատկերացրեք, ինչպես էի ես ասում նրանց, ինչ վարժություններ պետք է անել։ Ես երիտասարդ էի, ես վախեցած էի։ Չեմ հասկանում, ինչպես ես, ընդհանրապես, գլուխ հանեցի դրանից»։ Հոլովակում պարերի հաջողությունը էականորեն օգնում է Աբդուլի կարիերային՝ որպես տեսահոլովակների պարուսույցի։ Հետագայում Աբդուլը դառնում է Ջեքսոնների «Victory» համերգային շրջագայության պարուսույցը։

Աբդուլը եղել է 1980-ական թվականների որոշ հոլովակների պարուսույց, այդ թվում Ջանեթ Ջեքսոնի հոլովակների մեծամասնության՝ Control ալբոմի դարաշրջանում։ 1995 թվականին նա թողարկում է «Վեր կաց և պարիր» («Get Up and Dance!») վիդեոն (վերահրատարկված DVD-ի վրա 2003 թվականին)։ 1998 թվականին նա թողարկում է երկրորդ վիդեոն՝ «Cardio Dance» (վերաթողարկված DVD-ով 2000 թվականին)։ 2005 թվականի դեկտեմբերի 5-ին Աբդուլը թողարկում է DVD «Cardio Cheer», կողմնորոշված երեխաների և դեռահասների վրա, որոնք հանդիսանում էին երկրպագուհիների թիմում։

Կինեմատոգրաֆում Աբդուլը բեմադրել է պարեր Թոմ Հենքսի հերոսի համար՝ «Մեծը» ֆիլմում, ինչպես նաև «Ուղևորություն Ամերիկա», ««Շարժիչ» մականունով Ջեքսոնը», «Ջերրի Մագուայեր», «Վազող մարդը», «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Սերը հնարավոր չէ գնել» և Օլիվեր Սթոունի «Դորզ» ֆիլմերում։ Նաև Աբդուլը պրուսույց է եղել «Թրեյսի Ուլմանի Շոուում», American Music Awards-ում, «Օսկար» մրցանակաբաշխությունում և որոշ գովազդային հոլովակներում։

Երաժշտություն խմբագրել

«Ընդմիշտ քո աղջիկ» (Forever Your Girl) (1987—1990) խմբագրել

 
Պոլա Աբդուլը 1990 թվականին

1987 թվականին Աբդուլը ձայնագրում է դեմո ալբոմ իր սեփական խնայողություններով։ Չնայած նրա ձայնը թույլ էր, նրա պարային ունակությունները մեծ պլյուս հանդիսացան շոու բիզնեսի համար։ Նա շատ է աշխատում և ուսուցիչ է վարձում վոկալի գծով։

1988 թվականին Աբդուլը թողարկում է իր դեբյուտային «Ընդմիշտ քո աղջիկ» («Forever Your Girl») ալբոմը, որին անհրաժեշտ եղավ ռեկորդային 62 շաբաթ այն բանի համար, որ գլխավորի ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքերթը՝ Billboard 200։ Ալբոմից հինգ երգ հայտնվեցին Billboard Hot 100-ի առաջին եռյակում, որոնցից չորսը՝ Straight Up, Forever Your Girl, Cold Hearted и Opposites Attract, տարբեր ժամանակներում գլխավորել են հիթ-շքերթը։ Դա օգնում է ալբոմին 1989 թվականի ամռանը դառնալու մուլտի-պլատինե։ Ռեմիքսների ալբոմ «Shut Up and Dance»-ը յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Billboard 200-ում, դառնալով այսօրվա դրությամբ ամենահաջողակ ռեմիքս ալբոմներից մեկը։ «Opposites Attract» երգի տեսահոլովակը հաղթում է «Գրեմի»-ի համապատասխան դասակարգում։ Ալբոմի աջակցման համար Աբդուլը ուղևորվում է Club MTV շրջագայության։

1990-ական թվականների սկզբին Իվետ Մարինը, «Forever Your Girl» ալբոմի բեկ-վոկալիստուհին, հայտարարում է, որ նա երգել է երգերի մեծամասնությունը և Աբդուլի և Virgin Records-ի վրա դատական հայց է ներկայացնում։ Մեկ ամսյա դատական հետաքննությունից հետո Աբդուլը և Virgin Records-ը շահում են դատը։

Spellbound (1991—1994) խմբագրել

Աբդուլի երկրորդ «Spellbound» ալբոմը թողարկվում է 1991 թվականին և ամբողջ աշխարհով մեկ վաճառվում է 7 միլիոն տպաքանակով։ Ալբոմի առաջին սինգլ «Rush Rush»-ը, որի տեսահոլովակը հիմնված է «Խռովարարն առանց պատճառի» ֆիլմի վրա, հինգ շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Promise of a New Day-ը, երկրորդ սինգլը, նույնպես զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ երրորդ սինգլը՝ Blowing Kisses in the Wind, մտնում է թոփ-10-ի մեջ։ Նաև թողարկվում են Vibeology և Will You Marry Me? սինգլները, որոնքտեղ են գրավում առաջին քսանյակում։ «U» տրեկը գրվել է Պրինսի կողմից։

Ալբոմի աջակցման համար Աբդուլը ուղևորվում է Under My Spell շրջագայության, որին անվանում տալիս են երկրպագուները, որոնք հաղթել էին MTV մրցույթում։ Շրջագայությունը փորձերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով քիչ էր մնում հետաձգվեր։ Շրջագայությունը տևում է 1991 թվականի հոկտեմբերից մինչև 1992 թվականի ամառը։

Head Over Heels (1995—1996) խմբագրել

 
Պոլա Աբդուլի Աստղը Հոլլիվուդի «Փառքի ծառուղի»-ում

1995 թվականին Աբդուլը հաղթահարում է հոգեկան բուլեմիան և երաժշտական արդյունաբերություն է վերադառնում իր նոր ալբոմով՝ «Head Over Heels»։ Առաջին սինգլը, «My Love Is for Real», իր մեջ զուգակցում է R&B-ի տարրեր և ավանդական արևելյան երաժշտություն։ Երգչուհի Օֆրա Հազան նույնպես մասնակցություն է ունենում երգերում։ «Լոուրենս Արաբացի» ոճով տեսահոլովակը ցուցադրվում է կինոթատրոններում «Անհասկացողը» ֆիլմից առաջ։ Երգը դառնում է ակումբային հիթ, զբաղեցնելով առաջին հորիզոնականը Billboard Hot Dance Music/Club Play և քսանութերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթներում։

Երկրորդ սինգլը՝ Crazy Cool, տասներեքերորդ հորիզոնականն է զբաղեցնում պարային հիթ-շքերթներում։ Ain’t Never Gonna Give You Up-ը դառնում է ալբոմի երրորդ սինգլը։ Ընթացիկ ժամանակահատվածում վաճառվել է ալբոմի 3 միլիոն կրկնօրինակ։

Շոու բիզնես վերադառնալու փորձ խմբագրել

Զբաղվելով անձնական խնդիներով, Աբդուլը թողնում է կարիերան։ 2000 թվականին «Virgin Records»-ը թողարկում է «Greatest Hits» հավաքածուների ալբոմը (չնայած Աբդուլը այլևս չէր աշխատում նրանց հետ)։ Սկավառակում տեղ են գտնում նրա բոլոր հիթերը, ինչպես նաև որոշ այլ երգեր։ Bend Time Back 'Round երգը նախկինում եղել է 1992 թվականի «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալի սաունդտրեկը։

1997 թվականին Աբդուլը պայմանագիր է ստորագրում «Mercury Records»-ի հետ և գրում է «Spinning Around» երգը, Կառա Դիոգարդի հետ միասին։ Պարային տրեկը նախատեսված էր Աբդուլի նոր ալբոմի առաջին սինգլ։ Ալբոմը չի թողարկվում, իսկ «Spinning Around»-ը հանձնվում է Քայլի Մինոուգին։ Երգը դառնում է մեծ հիթ, առաջին հորիզոնականը զբաղեցնելով բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում և Մինոուգին վերադարձնում է հաջողություն, այնպես, ինչպես նախատեսված էր Աբդուլի համար։

Անձնական կյանք խմբագրել

Աբդուլը ամունացած է եղել Էմիլիո Էստևեսի հետ, 1992 թվականից մինչև 1994 թվականը։ 1994 թվականին նա ամուսնանում է «Beckerman» հագուստների դիզայներ Բրեդի հետ, Բրիստոլ քաղաքում, Կոնեկտիկուտ։ Նրանք բաժանվում են 1998 թվականին՝ հղվելով անհաշտ տարաձայնությունների։

2007 թվականի հուլիսի կեսերին Աբդուլը հայտարարում է, որ հանդիպում է JT Torregiani-ի հետ, ռեստորանի տեր և փոքր է Աբդուլից 12 տարով։ Աբդուլը և Torregiani-ն բաժանվում են 2008 թվականի հունիսին, որպես պատճառ նշելով Աբդուլի լարված աշխատանքային գրաֆիկը։

Կրոն խմբագրել

Աբդուլը հավատարիմ է հրեական կրոնին և հպարտանում է նրա ժառանգությամբ։ Նա մի անգամ հայտարարել է, որ. «Իմ հայրը Սիրիայի հրեաներից է, որի ընտանիքը գաղթել է Բրազիլիա։ Իմ մայրը կանադուհի է հրեական արմատներով։ Իմ երազանքն է գնալ Իսրայել՝ լիակատար հանգստի համար»։ 2006 թվականի նոյեմբերին Իսրայելի տուրիզմի հարցերով նախարար Իցհակ Գերցոգը նրան հրավիրում է Իսրայել, Աբդուլը պատասխանում նշում է, որ «ես կգամ։ Դուք հնարավորություն եք տալիս իրականացնելու իմ երազանքը»։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1978 Երիտասարդական ավագ դպրոց Junior High School Շերի
1986 Ամանորյա Ծխե լեռները A Smoky Mountain Christmas պարուսույց
1987 Սերը հնարավոր չէ գնել Can't Buy Me Love պարուհի
1997 Սատանայի հպումը Touched by Evil Էլեն Կոլյե
1999 Վայանս եղբայրներ The Wayans Bros Սաշա
1999 Հավի ապուր հոգու համար Chicken Soup for the Soul կին
1999 Պարոն Ռոքն Ռոլլ։ Ալան Ֆրիդի պատմությունը Mr. Rock 'n' Roll: The Alan Freed Story Դենիզ Ուոլտոն
2001 Սպասման ռազմավարություն The Waiting Game Էմի Ֆուենտես
2004 Դա այնքան կողոպտիչ է That's So Raven վարող
2005 Քիչ կատարյալ Less Than Perfect Կետլին
2005 Ռոբոտներ Robots Ժամացույց
2009-2010 Մահու չափ գեղեցիկ Drop Dead Diva դատավոր Պոլա Աբդուլ

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • 1988 թվական - Forever Your Girl
  • 1991 թվական - Spellbound
  • 1995 թվական - Head Over Heels

DVD խմբագրել

  • 1995 թվական - Get Up and Dance!
  • 1998 թվական - Cardio Dance
  • 2005 թվական - Cardio Cheer

Հավաքածուներ խմբագրել

  • 1990 թվական - Shut Up and Dance
  • 2000 թվական - Greatest Hits
  • 2007 թվական - Greatest Hits: Straight Up!

Հյուրախաղային շրջագայություններ խմբագրել

  • 1989 թվական - Club MTV Tour
  • 1991 թվական - Under My Spell Tour

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Itamar Eichner (2006 թ․ նոյեմբերի 17). «Israeli minister, American Idol». YNetNews.com. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Генеалогия семейства Райкис միավոր Манитобы(չաշխատող հղում)
  5. Family Tree Maker’s Genealogy Site: User Home Page Book: Zhivotovsky, Zivot, Rykiss, Malamed Family Book: Register Report of Unknown Rykiss(չաշխատող հղում)
  6. «Паола Абдул: Моя карьера ждала меня за углом соседнего дома» — Газета «„МузОБОЗ“» № 28 от 15.09.1995

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլա Աբդուլ» հոդվածին։