Respect (հայերեն՝ հարգանք), ռիթմ էնդ բլյուզ ժանրի երգ՝ գրված 1965 թվականին Օթիս Ռեդինգի կողմից և հրապարակված ԱՄՆ-ում՝ որպես սինգլ։ Երկու տարի անց, Արետա Ֆրանկլինի կատարմամբ, երգը դառնում է սուպերհիթ և այդ ժամանակից «սոուլի թագուհու» այցեքարտը։

«Respect»
սինգլը
Ժանրսոուլ
ԼեյբլStax Records և Atco Records
ՊրոդյուսերJerry Wexler?

Ռեդինգի երգի սկզբնական տարբերակում տղամարդը խնդրում է կնոջը հարգել իրեն, երբ վերադառնում է աշխատանքից, իսկ դրա փոխարեն խոստանում է աչք փակել կնոջ թերությունների վրա։ Արետա Ֆրանկլինը փոխել է երգի բառերը և այն վերածել ուժեղ կնոջ մենախոսության, որը հարգանք է պահանջում։ Այս տարբերակում մեծ է երգչախմբի և կրկներգի դերը, որը կազմված է R-E-S-P-E-C-T բառի տառ առ տառ արտասանումից։

Արետա Ֆրանկլինի ձայնագրությունը, որի պրոդյուսերը Ջերի Վեքսլերն էր, արժանացել է երկու «Գրեմի» մրցանակի և երկու շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը։ Երգը դարձավ Ֆրանկլինի առաջին միջազգային հիթը՝ հայտնվելով բրիտանական շքերթների առաջին տասնյակում։ Ժամանակի ընթացքում երգը դառնում է սեռերի հավասարության հիմնը[1] և հնչում տասնյակ գեղարվեստական ֆիլմերում[2]։ Այն հաճախ են կատարում ֆեմինիստական միջոցառումնների ժամանակ։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deborah Norville. The Power of Respect. Thomas Nelson Inc, 2009. Page 18.
  2. Kembrew McLeod. Creative License: The Law and Culture of Digital Sampling. Duke University Press, 2001. Page 228.

Գրականություն խմբագրել

  • Soeder, John. «The inside story behind Aretha Franklin's chart topping anthem». Sun News. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  • The Very Best of Otis Redding. Rhino/Atlantic Recording Corporation, 1992. Los Angeles, CA.
  • I Never Loved a Man the Way I Love You. Atlantic Recording Corporation, 1967. New York, NY.
  • Guralnick, Peter (1999). Sweet Soul Music: Rhythm and Blues and the Southern Dream of Freedom. Back Bay Books. ISBN 978-0-316-33273-6. OCLC 41950519. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել