Pure (ալբոմ, Լառա Ֆաբիան)
Pure (անգլերենից թարգմանած՝ «Մաքուր»), Լառա Ֆաբիանի 3-րդ ալբոմը։ Թողարկվել է 1998 թվականին։
Pure | |||||
---|---|---|---|---|---|
* Լառա Ֆաբիանի
| |||||
Թողարկված | 1998 | ||||
Ժանր | շանսոն | ||||
Լեզու | ֆրանսերեն | ||||
Լեյբլ | PolyGram | ||||
Պրոդյուսեր | Rick Allison? և Լառա Ֆաբիան | ||||
|
Ալբոմի մասին խմբագրել
Այս ալբոմով Լառա Ֆաբիանը ներկայացավ որպես ուժեղ ձայն և տեխնիկա ունեցող երգչուհի, երգերի հեղինակ։ Երգերը հիմնականում դանդաղ և ռոմանտիկ բալլադներ են՝Tout (Բոլորը), Je t’aime (Ես սիրում եմ քեզ), Ici (Այստեղ) և հին իտալական հիթի քավեր-տարբերակը Massimo Renneri - Perdere l’amore, նաև ալբոմից նոր երգի գործիքավորումը «Carpe diem» - Si tu m’aimes։ Ալբոմի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր La difference (Տարբերություն) երգով, որի խոսքերը վերաբերում են հոմոֆոբիայի դեմ պայքարին։ Ֆրանսիայում ալբոմի շրջանառությունը կազմում է ավելի քան 2000.000 օրինակ և 2 շաբաթ չանցած ստանում է պլատինե կոչումը։
Je t’aime (Ես քեզ սիրում եմ) խմբագրել
Երգի բառերը Լառա Ֆաբիանը նվիրել է իր պրոդյուսերին և ընկերոջը Րիկ Ալլիսոնին, ում հետ երկար ժամանակ գտնվել է սիրային կապի մեջ։ Երգը սիրո և էգոիզմի մասին է չնայած բաժանմանը։ Je t’aime երգը Լառան կատարել է World Music Awards միջազգային երաժշտական արարողությանը 1999 թվականին։ Երգը դառնում է ճանաչված և բազմիցս կատարվում է տարբեր երաժշտական մրցույթների ընթացքում[1]։
Երգերի ցանկ խմբագրել
# | Անվանում | Երաժշտություն | Բառեր | Տևողություն |
---|---|---|---|---|
1 | «Tout» | Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 04։16 |
2 | «Si tu m’aimes» | Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 03։30 |
3 | «J’ai zappé» | Vincent Thoma | Dominique Owen | 05։06 |
4 | «La différence» | Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 04։12 |
5 | «Humana» | Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 05։39 |
6 | «Urgent désir» | Daniel Lavoie, Mario Proulx | Daniel Lavoie | 03։57 |
7 | «Les amoureux de l’an deux mille» | Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 04։54 |
8 | «Ici» | Daniel Seff | Լառա Ֆաբիան | 03։26 |
9 | «Alléluia» | Daniel Seff, Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 04։08 |
10 | «Je t’aime» | Րիկ Ալլիսոն | Լառա Ֆաբիան | 04։21 |
11 | «Je t’appartiens» | Janey Clewer | Լառա Ֆաբիան | 03։23 |
12 | «Perdere l’amore» | Marcello Marrocchi | Giampiero Artegiani | 05։04 |