«Prisoner», կանադացի երգիչ The Weeknd-ի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը։ Այն գրվել է The Weeknd-ի, Լանա Դել Ռեյի և Illangelo-ի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել են Illangelo-ն և The Weeknd-ը։ Երգը ընդգրկվել է The Weeknd-ի «Beauty Behind the Madness» (2015) անվանումը կրող երկրորդ ալբոմում։

«Prisoner»
The Weeknd-ի և Լանա Դել Ռեյի երգը «Beauty Behind the Madness» ալբոմից
Թողարկված2015
Տևողություն3:34
ԼեյբլXO, Republic Records
ՀեղինակThe Weeknd, Լանա Դել Ռեյ, Illangelo
ՊրոդյուսերIllangelo, The Weeknd
Beauty Behind the Madness ալբոմի երգացանկ
«Dark Times»
(12)
«Prisoner»
(13)
«Angel»
(14)

Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Դել Ռեյի մասնակցությունը երգում։

Նախապատմություն խմբագրել

 
Երգում իր մասնակցությունն ունի երգչուհի Լանա Դել Ռեյը։

2015 թվականի հուլիսի 9-ին հայտնի է դառնում, որ The Weeknd-ի նոր ալբոմը կրելու է «Beauty Behind the Madness» անվանումը և թողարկվելու է հաջորդ ամիս[1]։ Օգոստոսի 4-ին հրապարակվում է ալբոմի երգացանկը, որի 13-րդ ստեղծագործությունը կոչվում է «Prisoner» և այն համագործակցություն է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի հետ[2]։ Խոսելով Դել Ռեյի հետ համագործակցության մասին, The Weeknd-ը «Pitchfork Media» հրատարակչությանը տված հարցազրույցում ասել է․ «Ես ու Լանան ընկերներ ենք եղել երկար ժամանակ։ Ես ոգեշնչել եմ նրան, նա էլ` ինձ։ Ես զգում եմ՝ կարծես մենք միշտ իրար հետ խոսել ենք մեր երաժշտության միջոցով։ Նա իմ երաժշտության աղջիկն է, իսկ ես՝ նրա երաժշտության տղան»[3]։ Նա նաև նշել է, որ Դել Ռեյը միանշանակ առաջին արտիստն է եղել ում հետ ցանկացել է աշխատել նոր ալբոմի համար[3]։ Օգոստոսի 22-ին նա առաջին անգամ կատարում է երգը Billboard Hot 100 ֆառատոնի ժամանակ[4], իսկ ստուդիայում ձայնագրված տարբերակը ալբոմի հետ միասին թողարկվում է օգոստոսի 28-ին[5]։

Քննադատական արձագանքներ խմբագրել

Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «The Verge» կայքի լրագրող Լիզի Փլազեկը գրել է, որ Դել Ռեյի հատվածը լսելուց հետո, կմտածեք թե ինչու մինչև այս երգը The Weeknd-ը չէր համագործակցել նրա հետ[6]։ Ըստ «TheBoomBox» կայքի լրագրող Քրիս Գիբոնսի՝ Դել Ռեյին երգում ընդգրկելը «միանգամայն կատարյալ ընտրություն էր», քանի որ շատ քչերը կկարողանան նրա պես փոխանցել այդ սառնությունը երգին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Weeknd Announces New Album Beauty Behind the Madness». Pitchfork Media. 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «The Weeknd's Beauty Behind the Madness tracklist revealed». Fact. 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «The Dark Knight Returns: A Conversation With the Weeknd». Pitchfork Media. 2015 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «The Weeknd Previews Lana Del Rey Collaboration "Prisoner" at Billboard Hot 100 Festival». Pitchfork Media. 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Beauty Behind the Madness by The Weeknd». iTunes. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «On Beauty Behind the Madness, The Weeknd goes from enigma to pop star». The Verge. 2015 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «The Weeknd, 'Beauty Behind the Madness' [ALBUM REVIEW]». TheBoomBox. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել