Pokémon Crystal Version (ճապ.՝ ポケットモンスター クリスタル Պոկետո Մոնսուտա։ Կուրիսուտարու, «Պոկեմոն։ Բյուրեղային վերսիա»), ճապոնական համակարգչային խաղ, որը մշակել է Game Freak ստուդիան և հրատարակել է Nintendo հրատարակչությունը Game Boy Color կրիչի համար։ Խաղը համարվում է անցած Pokémon Gold և Silver խաղերի շարունակությունը։ Crystal խաղը Ճապոնիայում վաճառքի է հանվել 2000 թվականի դեկտեմբերի 14-ին, Հարավային Ամերիկայում 2001 թվականի հուլիսի 29-ին և Եվրոպայում 2001 թվականի հոկտեմբերի 1-ին[1][2]։

Pokémon Crystal
Pokémon Crystal.png
ՄշակողGame Freak
ՀրատարակիչNintendo
ԴիստրիբյուտորNintendo eShop
Միջերեսի լեզուճապոներեն
Բնօրինակ լեզուճապոներեն
ՆկարիչԿեն Սուգեմորի
ԿոմպոզիտորՄասուդա Ձյունիտի
ՂեկավարներՍատոսի Տաձիրի
ԾրագրավորողՄասուդա Ձյունիտի
Սերիայի մասՊոկեմոն
ՎայրJohto? և Կանտո
Թողարկման թվականՃապոնիայում վաճառքի է հանվել 2000 թվականի դեկտեմբերի 14-ին, Հարավային Ամերիկայում 2001 թվականի հուլիսի 29-ին և Եվրոպայում 2001 թվականի հոկտեմբերի 1-ին[1][2]։
ՊլատֆորմներGame Boy (SGB-ի օգնությամբ)
ԺանրՃապոնական համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 3
ESRBբոլորի համար
Կրիչխաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում
Պաշտոնական կայքnintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html
Commons-logo.svg Pokémon Crystal Վիքիպահեստում

ԳեյմպլեյԽմբագրել

Pokémon Red, Blue, Yellow, Gold և Silver խաղերի նման, այդ խաղում նույնպես խաղացողը ճանապարհորդում է հորինված աշխարհում, որը նկարված է էկրանի վերևում։ Խաղի սյուժեն անցնելով խաղացողի համար բացվում են նոր տարածքներ ամբողջ աշխարհն շրջելու համար։ Տարբեր տարածքներում՝ անտառներում, ճայռերում, հովիտներում, ջրում և այլ տարածքներում ապրում են տարբեր տեսակի պոկեմոններ։ Երբ խաղացողը ճանապարհորդում է այդպիսի տարածքներում, նրա վրա կարող է հարձակվել գիշատիչ պոկեմոն, և այդ ժամանակ մենամարտ կսկսվի։ Խաղացողին կարող է մարտահրավեր նետել նաև ուրիշ պոկեմոնների մարզիչ։ Ճակատամարտը ընթանում է առաջնձին, խաղային էկրանի վրա։ Երբ սկսվում է ճակատամարտը, խաղացողի պոկեմոնը մենամարտում է հակառակորդի պոկեմոնի հետ։ Ճակատամարտի ժամանակ խաղացողը կարող է իրականացնել 4 գործողություն՝ մենամարտի ժամանակ օգտագործել պոկեմոնի հնարքները, օգտագործել ինչ-որ իր, որտ գտնվում է խաղացողի պայուսակում, փոխարինել մենամարտող պոկեմոնին ուրիշ պոկեմոնով, կամ մենամարտից փոխչել (ճակատամարտի ժամանակ խաղացողը չի կարող փոխչել, եթե նրան մարտահրավեր է նետել ուրիշ պոկեմոնների մարզիչ)։ Յուրաքանչյուր պոկեմոնի մոտ կան կյանքի միավորներ, եթե նրանք վերջանում են, ապա պոկեմոնը չի կարողանում մենամարտել, մինչև նրան չբուժի պոկեմոնի մարզիչը։ Հաղթելով հակառակորդի պոկեմոնին, խաղացողի պոկեմոնը փորձ է ստանում։ Ստանալով փորձի նշված քանակը, պոկեմոնը բարձրանում է նոր աստիճանի։ Հասնելով խաղացողի նոր աստիճանի, լավանում է պոկեմոնի հնարքները, և պոկեմոնը կարողանում է նոր հնարքներ սովորել։ Կատարելով տրված հանձնարարությունները, պոկեմոնները կարող են կերպարանափոխվել (անգլ.՝ Evolve), որից հետո պոկեմոնը նոր ձև է ստանում։

Խաղային ընթացքի կարևոր մաս է կազմում պոկեմոնների բռնելը[3] Also, using the Transfer Pak for the Nintendo 64, data such as Pokémon and items from Pokémon Red and Blue can be used in the Nintendo 64 games Pokémon Stadium[4]: Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, խաղացողը կարող է նրա վրա նետել պոկեբոլ (անգլ.՝ Poké Ball): Պոկեբոլը գրպանային իր է գնդակի տեսքով, որի միջոցով խաղացողը կարող է տեղափոխել տարբեր չափսերի պոկեմոններ։ Եթե գիշատիչ պոկեմոնը դուրս չի գալիս պոկեբոլից, ապա այդ պոկեմոնը դառնում է խաղացողինը։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի որակի է պոկեբոլը, կամ ինչպիսի ուժի է տիրապետում այդ գիշատիչ պոկեմոնը[5]։ Խաղի վերջում խաղացողը պետք է վերջացնի Պոկեդեկսը, որը պոկեմոնների մասին էլեկտրոնային տեղեկություն է։ Եթե խաղացողը բռնում է նոր տեսակի պոկեմոն, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ։ Կերպարանափոխված պոկեմոնների ձևերը նաև համարվում են որպես առանձին պոկեմոն։ Պոկեդեկսում գոյություն ունի 151 տեսակի պոկեմոն[6]։

ՓոփոխություններԽմբագրել

Crystal-ում առաջացել են շատ փթփոխություններ, ի տարբերություն Gold և Silver խաղերի։ Առաջին անգամ սերիայում խաղացողները հնարավորություններ ստացան խաղալ աղջկա կողմից, և ոչ միայն տղայի կողմից, իսկ խաղի անցած վերսիաներում այդպիսի հնարավորություն չկար։ Մի քիչ փոխվել են կերպարների և պոկեմոնների դիզայնը։ Ավելացվել է նոր սյուժեային գիծ, որը կապված է Սույկուն (անգլ.՝ Suicune) լեգենդար պոկեմոնի հետ[7]։ Ամենամեծ փոփոխությունը Մենամարտերի աշտարակն է (անգլ.՝ Battle Tower): Դա տարածք է, որտեղ իրականացվում են պոկեմոնների դժվար մենամարտեր։

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 «Pokemon Crystal Info»։ GameFAQs։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 5 июля 2007 года 
  2. 2,0 2,1 Harris Craig (30 июля 2001 года)։ «Pokemon Crystal Version Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 5 июля 2007 года 
  3. «Pokemon Gold and Silver Strategy Guide: Trading»։ IGN։ Վերցված է 2008-06-27 
  4. Gerstmann Jeff (2000-02-29)։ «Pokemon Stadium for Nintendo 64 Review»։ GameSpot։ Վերցված է 2008-09-16 
  5. Game Freak (1998-09-30)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 21 
  6. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 7 
  7. Povo Frank (30 июля 2001 года)։ «Pokemon Crystal for Game Boy Color Review»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 5 июля 2008 года