Pixel 5, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնը, մշակված Google ընկերության կողմից, որպես Google Pixel շարքի ապրանքանիշ։ Նա փոխարինեց Pixel 4 սմարթփոնին։ Pixel 5-ի մասին պաշտոնապես հայտարարվեց 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Launch Night In միջոցառման ժամանակ՝ Pixel 4a 5G-ի հետ միասին և թողարկվեց հոկտեմբերի 29-ին[1]։ Սա Pixel շարքի առաջին սմարթֆոնն է, որը չունի XL տարբերակ[2]։ 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նրան փոխարինելու եկան Pixel 6 և Pixel 6 Pro սմարթֆոնները։

Լոգոտիպ

Բնութագիր խմբագրել

Pixel 5 սմարթֆոնը պատրասված է այլումինից և Gorilla Glass 6 էկրանից։ Սմարթֆոնը հասանելի է 2 գույներով՝ Just Black և Sorta Sage։ Այն պատված է կենսաօրգանական խեժով։ Սմարթֆոնի ներքին հատվածում տեղակայված է USB-C միակցիչ, որը օգտագործվում է լիցքավորման և ձայնի փոխանցման համար։ Նրանում տեղարված է ստերիո բարձրախոսներ, որոնցից մեկը տեղադրված է էկրանի տակ, իսկ մյուսը տեղակայված է USB-C-ի աջ կողմում։ Հետեևի հատվածում տեղակայված է մատնահետքի սկաները, որը բացակայում էր Pixel 4 սմարթֆոնում[3]։

Pixel 5-ում օգտագործվում է Qualcomm Snapdragon 765G պրոցեսսոր, օժտված է 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ։ Սմարթֆոնը ապահովում է 5G միացում[4]։

Pixel 5-ում տեղադրված է 4080 մԱԺ տարողությամբ մարտոց, որը 1800 մԱԺ-ով ավել է նախորդ տարբերակներից[4]։ Այն ապահովում է արագ լիցքավորման համակարգ մինչև 18 Վատ, ինչպես նաև անլար լիցքավորում։ Սմարթֆոնը օժտված է IP68 ջրակայուն համակարգով։ Motion Sense և դեմքի ճանաչման ֆունկցիան սմարթֆոնում չի օգտագործվում, ինչպես նաև Active Edge և Pixel Neural Core ֆունկցիաները[5]։

Pixel 5 սմարթֆոնը օժտված է 6 դյույմանոց OLED էկրանով, որը աշխատում է 90 Հց թարմացման հաճախականությամբ։ Էկրանի կողմերի հարաբերակցությունը՝ 19,5:9 և ունի էսթետիկ դիզայն, բարակ կողային շրջանակներ և շրջանաձև կտրվածք վերևի ձախ հատվածում՝ դիմային տեսախցիկի համար[6]։

Pixel 5-ը ունի երկու հիմնական տեսախցիկ, որոնք տեղակայված են քառանկյուն մոդուլում։ Դիմային տեսակխցիկը՝ 8 Մպ է։ Pixel 4a (5G)-ն Pixel շարքի առաջին սմարթֆոնն է, որ ունակ է նկարել 4K 60 կադր/վ արագությամբ, մինչ այս բոլոր սմարթֆոները սահմանափակվում էին 30 կադր վայրկյանում։ Չնայած Pixel Neural Core ֆունցիայի բացակայությանը, Pixel Visual Core-ը վերամշակվել է Live HDR+ և Dual Exposure ֆունկցիաների աջակցման համար։ Ծրագրային ապահովման բարելավումները ներառում են՝ դիմանկարի նոր ռեժիմ, դիմանկարի ռեժիմ գիշերային տեսանելության համար և այլն[7]։

Pixel 5-ը աշխատում է Android 11 օպերացիոն համակարգով և Google Camera-ի 8․0 տարբերակով։ Pixel 4a (5G)-ի հետ միասին հայտնվեց նոր Extreme Battery Saver ֆունկցիա, որը կասեցնում է ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածները և թույլ տալիս օգտագործել միայն հիմնական հավելվածները։ Այն հասանելի կլինի նաև ավելի հին մոդելների վրամ որպես ծրագրային ապահովման մաս։

Հայտնի խնդիրներ խմբագրել

  • Որոշ սմարթֆոններ ունեն ոչ մեծ չափի բաց հատված էկրանի և շրջանակի միջև[8][9][10]։ Google ընկերությունը հայտարարեց, որ հեռախոսը մշակվել է այդ բացի հաշվարկով[11]։
  • Սմարթֆոնը տաքանում է 4K/60 կադր վայրկյան վիդեոների ձայնարկման ժամանակ[12]։
  • Որոշ օգտատերերի մոտ չի գործում Google Pay համակարգը[13]։
  • Մարտկոցի ցուցիչը հաճախ կանգ է առնում ինչ որ թվի վրա։ Google աշխատում է խնդիրը լուծելու վրա[14][15][16]։
  • Որոշ ցանցերի համրա չի գործում 5G[17][18]։
  • Որոշ օգտատերերը նշում են, որ մարկոցը արագ է սպառվում սպասման ռեժիմում[19][20]։

Խնդիրների վերացում խմբագրել

  • Pixel 5 սմարթֆոնները ունեին խնդիր կապված ձային աստիճանի հետ։ Այս խնդիրը լուծվեց 2021 թվականի հունվարին[21][22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The US and Canada are getting the Pixel 5 after everywhere else». Android Police. 2020 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. Lumb, David (2020 թ․ սեպտեմբերի 30). «Why the Google Pixel 5 XL doesn't exist but really should». TechRadar. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Amadeo, Ron (2020 թ․ նոյեմբերի 9). «Pixel 5 review: Google spends its bill-of-materials budget unwisely». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 Phelan, David (2020 թ․ հոկտեմբերի 2). «Exactly How Google Pixel 5's Aluminum Design Works With Wireless Charging». Forbes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Bohn, Dieter (2020 թ․ հոկտեմբերի 14). «Google Pixel 5 review: new phone, old tricks». The Verge. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Nieva, Richard (2020 թ․ սեպտեմբերի 30). «Pixel 5 unveiled: Google officially joins the 5G game with new flagship phone». CNET. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Gartenberg, Chaim (2020 թ․ սեպտեմբերի 30). «Google announces the Pixel 5 for $699». The Verge. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «Some early Pixel 5 buyers are seeing a small gap between the display and frame». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «The Pixel 5 was just released and it's already falling apart». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «Google Is Investigating The Pixel 5 Display Issue». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «Pixel 5 users rage about a design flaw». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Pixel 5 Allegedly Overheats When Recording 4K, 60fps Videos». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. «Google Pay isn't working for some Pixel 5 users». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. «Google Working On Fix For Pixel 5 Battery Indicator Issues». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. «Pixel 5: Battery display bug confirmed». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. «Google will fix Pixel 5 bug that leaves battery indicator stuck». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. «Some Google Pixel 5 users unable to connect to 5G network on multiple carriers/regions; OTA update may soon fix the issue». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  18. «Google Pixel 5 5G network not connecting: A 5G phone with no 5G». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. «Google Pixel 5 excessive battery drain issue when in idle mode (overnight) gets a workaround, official fix expected too». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  20. «Fix for Google Pixel 5 battery drain issue when sitting idle». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. «Google Pixel 5 Users Report System Volume Issue, Makes Notification Tones Too Loud». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. «Some Pixel 5 units appear to have volume level issues». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.