Pidgin (նախկինում՝ Gaim)՝ libpurple գրադարանի վրա հիմնված նամակների վայրկենական փոխանակման մոդուլային կլիենտ։ Աջակցում է հայտնի պրոտոկոլների մեծամասնությունը։ Տարածվում է GNU General Public License-ի պայմաններով։ Թույլատրում է պահպանել կոնտակտների ցուցակի օգտատերերի մեկնաբանությունները։ Կարող է մեկ մետակոնտակտի մեջ մի քանի կոնտակտներ համատեղել։

Pidgin
Изображение логотипа
Տեսակմեսենջեր
ՀեղինակՄարկ Սպենսեր
Նախագծումը՝Mark Spencer? և Sean Egan?
Գրված է՝C[1]
ԻնտեսֆեյսGTK
ՕՀGNU/Linux[2], BSD[2] և Windows[2]
Առկա էբազմալեզու[3]
Լույս տեսավ՝դեկտեմբերի 31, 1998
Զարգացման կարգավիճակակտիվ
ԱրտոնագիրGNU GPL 2+[4]
Անվանված էփիջին[5]
Կայքpidgin.im(անգլ.)
Ելակոդkeep.imfreedom.org/pidgin/pidgin/
 Pidgin (instant messaging client) Վիքիպահեստում

Pidgin-ը բազմապլատֆորմ ծրագրային ապահովում է, որը օգտագործում է GTK+ գրադարանը։

2005 թվականի սեպտեմբերին Google-ը պրոյեկտի գլխավոր մշակողին՝ Շոն Իգանին, վարձեց և ներառեց Google Talk-ի թիմը։

404.city Jabber-սերվերի[6] վիճակագրությամբ, 2017 թվականի ամառվա վրա Pidgin-ը XMPP-ի համար ամենահայտնի մեսենջերն է։

Անվանման պատմություն խմբագրել

Ծրագիրը գրված է եղել 1999 թվականին Մարկ Սպենսերի կողմից՝ որպես Լինուքսի համար GTK+-ի գործիքակազմի օգտագործմամբ AOL Instant Messenger ծրագրի էմուլատոր։ Այն անվանված է եղել «GTK+ AOL Instant Messenger»։ Երբ America Online ընկերությունը պահանջել է ծրագրի անվանումից հանել «AOL» հապավումը, այն փոխարինվել է «Gaim» կրճատմամբ։ Սակայն հետո «AIM» ապրանքանիշը նույնպես գրանցվել է AOL ընկերության կողմից, ինչը հանգեցրեց նոր պահանջների առաջացման։

AOL/Time Warner-ի կողմից հնարավոր վտանգների և համառամիտ նախազագուշացումների անալիզից հետո, Gaim մշակողների խումբը որոշել է լիովին հրաժարվել «Gaim» անվանման օգտագործումից։ Ծրագիրը անվանափոխվել է Pidgin[7], libgaim գրադարանը՝ libpurple, իսկ կոնսոլային կլիենտ gaim-text-ը՝ Finch:

Հերթական անվանափոխումից հետո ձգձգված բետա-տարբերակների շարանը ավարտվեց՝ 2007 թվականի մայիսի 3-ին թողարկվեց Pidgin 2.0.0 տարբերակը։

Հնարավորություններ խմբագրել

  • Մետակոնտակտներ
  • Իրադարձությունների պրոտոկոլի գրառում
  • Զրույցի պատուհանում հաշիվների բացման աջակցում
  • Միաժամանակ մի քանի հաշվեհամարի միացում
  • Մոդուլային կառուցվածք
  • Օգտագերերի գործողությունների կարգավորվող ազդանշաններ
  • GNOME-ի հետ ինտեգրացում
  • Ֆայլերի փոխանակում
  • Բազմապլատֆորմություն
  • 2.3.0 տարբերակում ավելացվել է փակ պատուհանի դեպքում բաց չաթի պահումը

Աջակցվող պրոտոկոլներ խմբագրել

 
GNOME 2.20.1 միջավայրում Pidgin 2.3.0-ի չաթի պատուհան
աջակցվում են 1.5.0 և ավելի բարձր տարբերակների կողմից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The pidgin Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. 2,0 2,1 2,2 Free Software Directory
  3. Pidgin ծրագրի մասին
  4. չարորաբան — 2006.
  5. https://web.archive.org/web/20070408150853/http://www.pidgin.im/index.php?id=177
  6. Most popular jabber client https://404.city
  7. «Gaim Has Been Renamed Pidgin» (անգլերեն). OSNews. 8 апреля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 27 июля 2009-ին.
  8. «skype4pidgin/skypeweb at master · EionRobb/skype4pidgin · GitHub» (անգլերեն). github.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  9. olegoandreev (9 сентября 2014). «Purple VK Plugin». olegoandreev. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «majn/telegram-purple». GitHub. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ակնարկներ