ICQ, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման կենտրոցված ծառայություն համացանցում, որը առաջին անգամ մշակել է իսրայելական Mirabilis ընկերությունը։ Այժմ ICQ-ն պատկանում է ռուսական Digital Sky Technologies ներդրումային ֆոնդին(այն գնել է 2010 թ.-ի ապրիլ ամսին ամերիկյան AOL կոորպորացիայից՝ 187.5 միլիոն ամերիկյան դոլարով)։ 1996 թվականի նոյեմբերին առաջին անգամ դուրս է եկել ICQ-ի լիակատար տարբերակը և այդ օրվանից դարձել է համացանցի հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման առաջին ծրագրերից մեկը։ Այժմ ICQ-ում գրանցված է մոտ 400 միլիոն մասնակցային հաշիվ և մոտ 15 միլիոն ակտիվ մասնակիցներ ունի։

ICQ
ICQNewlogo.svg
Տեսակմեսենջեր, սոցիալական ցանց և ապրանք
Նախագծումը՝Mirabilis[1], AOL և Digital Sky Technologies
Գրված է՝C++
ՕՀՎինդոուզ, ՕԷս Տաս, Լինուքս, iOS, Անդրոիդ, Windows Phone և Սիմբիան
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝նոյեմբերի 15, 1996
Արտոնագիրadware և ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքicq.com
Աղբյուր կոդgithub.com/mail-ru-im/im-desktop[2]
ICQ Վիքիպահեստում

ICQ-ն տարածում են 2005 թվականից Rambler Media-ն, իսկ 2009 թվականից Յանդեքսը։ 2010 թվականի ավարտին նրանց կմիանա Mail.Ru պորտալը։

16.08.2010Խմբագրել

2010 թվականի օգոստոսի 16-ին կեսօրի մոտերքում վիրուսային համաճարակ սկսվեց ICQ բաժանորդների մոտ, երբ նրանք միացնում էին ICQ ծրագիրը ցանցի միջոցով համակարգիչ մուտք էր գործում Snatch վիրուսային ծրագիրը։ Այդ ծրագիրը կազմված էր համանուն .exe ֆայլից։ Այդ իսկ պատճառով այս վիրուսային ծրագիրը վտանգավոր է միայն Windows օպերացիոն համակարգից օգտվողների համար։ Օգոստոսի 16-ի դրությամբ հակավիրուսային ծրագրերի մեծ մասը այս վիրուսը չէին ճանաչում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել