Pegatron Corporation
Pegatron Corporation, թայվանական համակաչգիչների սարքավորումների ODM արտադրող։ Համարվում է թայվանական ամենախոշոր ընկերություներից մեկը, որը զբաղվում է, ինչպես համակարգչային սարքերի, այնպես էլ պատրաստի համակարգիչների արտադրությամբ։
Pegatron Corporation | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Թայբեյ, Թայվան |
Երկիր | Թայվան |
Արդյունաբերություն | electronics manufacturing? և OEM? |
Մայր ընկերություն | Ասուս |
Դուստր ընկերություններ | ASRock |
Սեփականատեր | Ասուս |
Կայք | pegatroncorp.com(անգլ.)(չին.) |
Բորսա | 4938[1] |
Pegatron Corporation Վիքիպահեստում |
Pegatron անվանումը առաջացել է Pegasus բառից, որից էլ լույս աշխարհ են եկել երկու հզոր համակարգչային արտադրողների՝ Pegatron Corporation և ASUSTeK Computer[2]։
Պատմություն
խմբագրելԸնկերությունը հիմնադրվել է 2008 թվականի հունվարի 1-ին, ASUSTeK Computer-ի վերակազմավորման արդյունքում։ Վերկազմավորումից հետո ASUSTeK ընկերությունը սկսեց արտադրել սարքեր միայն սեփական բրենդի՝ ASUS-ի ներքո, իսկ ողջ պայմանագրային արտադրություններով սկսեց զբաղվել դուստր ընկերությունները՝ Pegatron Technology և Unihan Technology[3]։
2009 թվականին Pegatron Technology և Unihan Technology միավորվեցին, և Unihan Technology-ին դարձավ Pegatron Technology-ի դուստր ընկերությունը[4]։
2010 թվականին մայր ընկերությունը՝ ASUSTeK, հայտարարեց, որը կրճատում է Pegatron-ի համար նախատեսված ներդրումների քանակը[5]։
Կառավարում
խմբագրելՄինչև 2010 թվականի հուլիսի 1-ը Pegatron-ը 100 տոկոսով պատկանում էր ASUSTeK Computer-ին։
Pegatron Corporation-ի գլխավոր տնորենն է՝ Տուն Ցզիսյանը (Tung Tsu Hsien, 童子贤)[6]։
Գործունեություն
խմբագրելPegatron ընկերությունը զբաղվում է՝ անհատական համակարգիչների, նոթբուքերի, սմարթբուքերի, պլանշետների, համակարգիչների շրջանակների, մայլ սալիկների, խաղային համակարգերի, անլար համակարգերի, ցանցային սարքերի, АТС, հեռուստացույցների և այլ էլեկտրոնային սարքերի արտադրությամբ։
Pegatron ընկերությունը արտադրում է սարքեր ինչպես մայր ընկերության համար, այնպես էլ սեփական բրենդի ներքով ՝ Pegatron և ASRock։
Pegatron Corporation-ի արտադրողական հզորությունը օգտագործվում է պատրաստելու համար այնպիսի դետալներ տարբեր ընկերությունների համար ինչպիսիք են՝ Sony (PlayStation 2), Apple Inc. (iPod, iPod Shuffle, MacBook), Alienware, Falcon Northwest, Palm, Inc., HP և շատ այլ ընկերությունների համար։
2010 թվականին պարզ դարձավ, որը Pegatron Technology պատվերներ է ընդունել Acer ընկերության կողմից թողարկվող նոթբուքների համար[7]։
2014 թվականի մարտին Pegatron ստացավ պատվեր և սկսեց պատրաստվել նոր սերնդի սմարթֆոնների՝ Apple iPhone 6 արտադրությանը[8]։
Ընկերության արտադրանքներ
խմբագրել- Անհատական համակարգիչներ
- Սմարթբուքեր
- Pegatron Neo[14]
- Մայր սալիկներ
- Pegatron IPP7A-CP
- Պլանշետներ
- Pegatron Lucid Tablet
- Pegatron Chagall
- Սմարթֆոններ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ Origin of the name «ASUS» Արխիվացված 2009-09-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ ASUS размножается делением на три Արխիվացված 2009-02-17 Wayback Machine.
- ↑ Финансовый корпоративный отчет Pegatron Corporation Արխիվացված 2010-04-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ ASUS отпустит дочернюю компанию к июню(չաշխատող հղում).
- ↑ «К чему приведет конфликт в ASUStek?». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Pegatron обменял заказы Asustek на сотрудничество с Acer(չաշխատող հղում).
- ↑ Тайваньская Pegatron готовится к началу выпуска iPhone 6 Արխիվացված 2014-03-18 Wayback Machine.
- ↑ Pegatron WALL-E — основа для домашнего мультимедийного центра Արխիվացված 2009-11-24 Wayback Machine.
- ↑ Pegatron Ultra Slim Atom NetTop — пол-литровый неттоп на логике SiS Արխիվացված 2009-12-16 Wayback Machine.
- ↑ «Журнал «КомпьютерПресс» | Неттоп Pegatron AMIS L6 D525 PV BLACK». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Компактная платформа Pegatron Jupiter». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Обзор мини-ПК Pegatron Jupiter». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Прототип смартбука Asus Pegatron Neo на Nvidia Tegra2 и Android Արխիվացված 2010-07-08 Wayback Machine.
- ↑ «СМИ узнали о планах Apple сократить производство новых iPhone на 30%». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.