H-Pem հայկական մշակութային առցանց հարթակ, որի հիմնական լեզուն անգլերենն է։ Հիմնադրվել է 2019 թվականի մայիսին՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Համաբեմ ընկերության կողմից[1]։  Հարթակի հիմնական նպատակն է հասնել աշխարհասփյուռ հայերին, մասնավորապես՝ հայ երիտասարդներին և ժամանակակից, ստեղծագործական և մասնակցողական միջոցներով նրանց հաղորդակից դարձնել իրենց հայրենիքին և մշակույթին[2]։

H-Pem
H-Pem
h-pem.com/en/
Տեսակարվեստ և մշակույթ
Լեզուամերիկյան անգլերեն
ՍեփականատերՀամազգային
ՀեղինակՀամաբեմ և Համազգային
Բացվածմայիսի 13, 2019

Պատմություն խմբագրել

Համազգայինի առաքելությունն արդյունավետ կերպով իրագործելու նպատակով՝ 2014 թվականին Համազգայինի 7-րդ համաժողովն ընդգծեց անհրաժեշտությունը հիմնելու ժամանակակից առցանց հարթակ՝ կապ հաստատելու համար սփյուռքահայության, հատկապես՝ երիտասարդության հետ։

Համաժողովից հետո Համազգայինի Կենտրոնական վարչությունն իր կազմում ստեղծեց ծրագրի գործունեությանը հետևող հանձնախումբ և հարթակի տնօրենի պաշտոնին նշանակվեց Լուսիկ Գիլոյան-Սրափյանը։ Նախքան հարթակի նախագծի պատրաստումը՝ Գիլոյան-Սրափյանը խորհրդակցեց Հյուսիսային Ամերիկայի եւ այլ երկիրներում ապրող անգլախոս երիտասարդների հետ՝ լսելու համար վերջիններիս կարիքները և ակնկալիքները[3]։

Առցանց ծրագիրը կոչվեց h-pem՝ միացնելով Համազգային հայ կրթական եւ մշակութային միության սկզբնատառ «Հ.»-ն եւ հայերեն «բեմ/հարթակ»-ը[4]։

Այնուհետեւ 2017 թվականին h-pem-ին միացավ Լիլի Թորոսյանը որպես հարթակի օգնական պատասխանատու եւ հոդվածագիր, հաջորդ տարի՝ Ռուբեն Ջանբազյանը, որպես բովանդակության պատասխանատու և խմբագիր, իսկ 2019 թվականին՝ Շահեն Արապողլյանը որպես տնօրենի օգնական եւ ընկերային ցանցերի քաղաքականություն մշակող պատասխանատու։

H-Pem-ը հանրությանը հասանելի դարձավ 2019 թվականի մայիսի 13-ին։

Գործունություն խմբագրել

H-Pem-ը մեծ մասամբ մատչելի է հանրությանը։ Այցելուներ նաեւ կարող են անվճար գրանցվել՝ իրենց մեկնաբանությունները, ստեղծագործությունները եւ առաջարկները տեղադրելու համար, ինչպէս նաեւ՝ իրար հետ կապ հաստատելու համար։

H-Pem-ի բովանդակությունը բաժանված է երկու մասի՝

  1. Featured content, որտեղ հրապարակվում են հարթակի աշխատակիցների գրությունները,
  2. Your stage, որտեղ լուսարձակի տակ տեղադրվում են այցելուների կողմից տրամադրված գործերը։

Featured content խմբագրել

Featured content-ը h-pem-ի առցանց թերթն է, որ կ՚ընդգրկէ լրագրական եւ գեղարուեստական գրութիւններ (Stories), հարցազրոյցներ (Interviews), քննական ակնարկներ (Analyses), արուեստի եւ մշակոյթի մէջ իրագործումներ կատարած անձերու արժեւորումներ (Profiles), ինչպէս նաեւ՝ լուսանկարներով պատմուած նիւթեր (In pictures)։

Your stage խմբագրել

Your stage-ը փորձարկումների դաշտ է, որտեղ Multimedia guide-ում ներկայացվում են լսատեսողական միջոցներով իրականացված արվեստի գործեր, իսկ Submissions-ի միջոցով նորաթուխ կամ կայացած արվեստագետներին տրամադրվում է հարթակ, որտեղ նրանք ներկայացնում են իրենց ստեղծագործական աշխատանքները։ Your stage-ի Collaborations-ում հարթակը կենտրոնացած է հատուկ նյութերի վրա և գործակցաբար ծրագրեր է իրականացնում տարբեր ոլորտներում ստեղծագործող արվեստագետների, գրականագետների, մշակութային գործիչների, ուսանողների հետ, ինչպես նաև կազմակերպությունների, հիմնարկների և տարբեր գաղութներում ապրող հայերի հետ։

Հարթակը նաեւ ունի Live streaming-ի անկյուն, որտեղ իրականացվում են աշխարհում տեղի ունեցող հայ մշակութային իրադարձությունների ուղիղ եթերներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Staff, Weekly (2019 թ․ մայիսի 23). «Hamazkayin Launches h-pem». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  2. «H-Pem: Hamazkayin's Monumental Online Project To Reach Armenian Youth Across The Globe». Toronto Hye (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. «Հարցազրոյց h-pem.com-ի Տնօրէն Լուսիկ Կիւլոյեան-Սրապեանի Եւ Յանձնախումբի Անդամ Վաչէ Փափազեանի Հետ». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (արեւմտահայերէն). 2019 թ․ հունիսի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «What's h-pem? - h-pem.com». www.h-pem.com (անգլերէն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Hamazkayin Launches the H-Pem Online Armenian Cultural Platform». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.