«Paint It Black» (հայերեն՝ Ներկիր այն սև), անգլիական ռոք խումբ The Rolling Stones-ի երգը Aftermath ալբոմից, որը թողարկվել է 1966 թվականի մայիսի 13-ին[1]։ Սկզբնական շրջանում երգի անվանումը եղել է առանց ստորակետի՝ «Paint It Black»։ Կիտ Ռիչարդսը հայտարարել է, որ ստորակետն ավելացրել է Decca Records լեյբլը[1]։

«Paint it black»
The Rolling Stonesսինգլը
«Aftermath» ալբոմից
«Բ» կողմ«Stupid Girl»
Թողարկված1966
Ժանրռոք
ԵրգահանՋագեր
Ռիչարդս
Տևողություն3 րոպե 45 վայրկյան
ԼեյբլElektra Records
ՊրոդյուսերAndrew Loog Oldham?
Հորիզոնականները չարթերում
The Rolling Stones-ի սինգլների ժամանակագրություն
«19th Nervous Breakdown»
(1966)
«Paint it black»
(1966)
«Mother's Little Helper/Lady Jane»
(1966)

Համարվում է, որ երգը գրվել է Միք Ջագերի և Կիտ Ռիչարդսի կողմից, չնայած ռիֆի գրման ընթացքին մասնակցել է նաև Բրայան Ջոնսը։

Սինգլը 1966 թվականին ԱՄՆ-ի հիթ-շքերթներում հասավ առաջին հորիզոնականի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում։ 2004 թվականին Rolling Stone ամսագիրը «Paint It Black»-ին արժանացրեց 174-րդ հորիզոնականին «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի» ցանկում[2] ։

Կան մեծ թվով քավր-տարբերակներ։

Հորիզոնականներ չարթերում խմբագրել

Չարթ (1966) Հորիզոնական
Canada RPM Chart 1
Dutch Top 40[3] 1
Irish Singles Chart[4] 2
UK Singles Chart 1
US Billboard Hot 100 1
Չարթ (1990) Հորիզոնական
Dutch Top 40[5] 1
Նախորդող՝
«Pretty Flamingo» — Manfred Mann
UK Singles Chart Մեծ Բրիտանիայի սինգլ №1
մայիսի 26 — հունիսի 1 1966[6] (Մեկ շաբաթ)
Հաջորդող՝
«Strangers in the Night»Ֆրենկ Սինատրա
Նախորդող՝
«When a Man Loves a Woman»Պերսի Սլեջ
US Billboard Hot 100 ԱՄՆ-ի սինգլ №1
հունիսի 11—24 1966[7] (երկու շաբաթ)

90px

Հաջորդող՝
«Paperback Writer»The Beatles

Օգտագործումը հանրաճանաչ մշակույթում խմբագրել

  • 80-ականների վերջում օգտագործվել է Ծառայողական գործողում սերիալում
  • Հնչում է PlayStation 2 համար նախատեսված Twisted Metal: Black խաղում
  • Հնչում է Guitar Hero III: Legends of Rock խաղում
  • Երգը կարելի է լսել նաև Conflict: Vietnam խաղում
  • Երգը հնչում է նաև Mafia III խաղում
  • «Paint It, Black»-ը հնչում է Սթենլի Կուբրիկի «Մետաղային վահանակ», Թեյլոր Հեքֆորդի «Սատանայի փաստաբանը» և «Արձագանքը» ֆիլմերի տիտրերում, նաև «Իմ անունը Էրլ է» սերիալում։ Այս երգի պատվին է անվանված նաև ամերիկյան Գերբնականը սերիալի 10-րդ եթերաշրջանի 16-րդ սերիան
  • Paint It Black-ի կոմպոզիցիան վերափոխվել և ձայնագրվել է 1998 թվականին գերմանական Rage խմբի կողմից և թողարկվել XIII ալբոմում
  • Երգը կատարվել է Nautilus Pompilius խմբի կողմից 1993 թվականի համերգների ընթացքում. իր քավր-տարբերակն է ձայնագրել նաև մոլդովական Zdob si Zdub խումբը
  • For Love of the Game ֆիլմի համար Ջոնի Լենգի կողմից ձայնագրվել է Paint It Black-ը
  • Այն հնչում է Call of Duty: Black Ops III խաղի թրեյլերում
  • Երգի քավր-տարբերակը ձայնագրել է երգչուհի Սիարի կողմից որպես «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմի սաունդթրեք
  • Երգը հնչել է «Մարմնի մասեր» սերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայում
  • Երգը կարելի է նվագել Guitar Hero Live-ում
  • «Հարավային աշխարհ» սերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայում կրկին հնչում է այս երգը՝ օրկեստրային տարբերակով

Երաժիշտներ խմբագրել

  • Միք Ջագեր - վոկալ
  • Բրայան Ջոնս - սիտար
  • Կիտ Ռիչարդս - կիթառ, բեք-վոկալ
  • Բիլ Ուայմեն - բաս-կիթառ
  • Չարլզ Ռոնբերտ Ուոթս - հարվածային
  • Ջեք Նիցշե - ստեղնաշարային

Արտասահմանյան տարբերակներ խմբագրել

  • Кам’яний Гість ուկրաինական տարբերակ (2012, ալբոմ «60/70»)
  • Մարի Լաֆորե, ֆրանսերեն տարբերակ
  • Կան նաև գերմաներեն տարբերակ՝ ձայնագրված Կաօել Գոթթի կողմից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mark Paytress, The Rolling Stones: off the record, pp 108-109. Omnibus Press, 2003, ISBN 0711988692. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  2. The RS 500 Greatest Songs of All Time (101-200). Rolling Stone. 09.12.2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «Nederlandse Top 40, week 24, 1966 (Dutch)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 Ապրիլի 2009 (2009-04-26)-ին.
  4. «irishcharts.ie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է Նոյեմբերի 16, 2008 (2008-11-16)-ին.
  5. «Nederlandse Top 40, week 21, 1990 (Dutch)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 Ապրիլի 2009 (2009-04-26)-ին.
  6. «Archive Chart. 26th May 1966» (անգլերեն). The Official Charts Company – The home of UK Charts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  7. «Hot 100. Chart Archives. Week of June 11, 1966» (անգլերեն). Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.