Orvieto (արտասանվում է Օրվիետո կամ Օրվետո), իտալական սպիտակ գինի, որն արտադրվում է Ումբրիա և Լացիո մարզերում՝ հիմնականում Օրվիետո քաղաքի շրջանում։ Արտադրվում է Գրեկետտո և Տրեբբիանո խաղողներից և պատկանում է DOC կատեգորիային։ Երբեմն արտադրվում է խաղողի կարմիր տեսակներից և այդ տեսքով հայտնի է որպես Rosso Orvietano, որը նույնպես պատկանում է DOC կատեգորիային։ Orvieto-ն արտադրվել է դեռևս միջնադարում, երբ հայտնի է եղել որպես քաղցր գինի՝ ոսկեգույն երանգով։ Հիմա Orvieto-ն համարվում է չոր գինի, չնայած գոյություն ունի նաև կիսաքաղցր տարբերակը (Orvieto Abboccato) և հազվադեպ հանդիպում է նաև քաղցր գինու տեսքով։  

Orvieto
Տեսակսպիտակ գինի
ԵնթատեսակԳինեգործությունն Իտալիայում
Ծագման երկիր Իտալիա
Սպիտակ Orvieto-ն Օրվիետո քաղաքի տաճարի ֆոնի վրա

Ներկայումս մեկ տարում վաճառվում է այս գինու մոտ 20 միլիոն շիշ։ 3000 հա գրանցված խաղողի այգիները մեկ տարում տալիս են գրեթե 150 000 հլ խաղող[1]։

Խաղող խմբագրել

Orvieto գինու արտադրության մեջ օգտագործվում է Գրեկետտո (Grechetto) սպիտակ խաղողը, որն ունի հունական ծագում և տարածված է հիմնականում Ումբրիայում։ 2003 թվականի նոր կանոնների համաձայն՝ Orvieto-ն պետք է պարունակի խաղողների հետևյալ չափաբաժինները․

  • Գրեկետտո՝ նվազագույնը՝ 40 %
  • Տրեբբիանո (կամ դրա կլոն Պրոկանիկո)՝ նվազագույնը՝ 20 %, առավելագույնը՝ 40 %
  • Այլ տեսակներ՝ 40 %-ից ոչ ավելի

Տարատեսակներ խմբագրել

Orvieto գինու տարբերակներից մեկը Orvieto Classico Campogrande-ն է․ սպիտակ չոր գինի տեղական Orvieto DOC Classico կատեգորիայից։ Այն արտադրվում է Castella della Salla ումբրիական տնտեսությունում, որը պատկանում է Անտինորիի ընտանիքին[2]։ Գինու առաջին արտադրումը եղել է 1932 թվականին, ինչպես «Orvieto DOC Classico», իսկ 1988 թվականին անվանն ավելացել է «Campogrande»։ Պրոկանիկո (Տրեբբիանո) խաղողի տեսակից արտադրությունը 60 % է, Գրեկետտոյից՝ 20 %, Վերդելոյից՝ 15 %, Դրուպեջիոյից՝ 2,5 %, Մալվազիայից՝ 2,5 %։ Թնդությունը տատանվում է 11,5 %-ից մինչև 12 %[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Orvieto». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Orvieto Classico Campogrande / 1997 | Marchesi Antinori». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. «Bloody history gives way to crisp white 2009 Campogrande Orvieto Classico | NJ.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «ABC Wine Ratings and Reviews: Campogrande Orvieto Classico 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել