Oomph!- ը (արտասանվում է Ումֆ[1][2], գերմանական հայտնի ռոք-խումբ է, որը համարվում է Neue Deutsche Härte օրիգինալ ուղղվածության հիմնադիրը Ինդաստրիալ-մետալ ոճում։ Խումբը հիմնվել է 1989 թվականին Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում։ Խմբի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում կազմի փոփոխություններ չեն եղել։

Ումֆ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Գերմանիա, Վոլֆսբուրգ
ԺանրերNeue Deutsche Härte
Industrial-metal
Electronic Body Music
Գործունեություն1989–ներկա
ԼեյբլGun Records, Columbia, Sony BMG , Virgin Schallplatten
Կայքwww.oomph.de
Անդամներ
Դերո Գոյ
Անդրեաս Քրեփ
Ռոբերտ Ֆլյուքս
 Oomph! Վիքիպահեստում

Խմբի պատմությունը խմբագրել

Oomph! խումբը հիմնադրվել է 1989 թվականին Գերանիայի Ստորին Սաքսոնիա նահանգի Վոլֆսբուրգ քաղաքում Դերո Գոյի, Ռոբերտ Ֆլյուքսի և Անդրեաս Քրեփի կողմից։ Իրենց առաջին Oomph! ալբոմը լույս տեսավ 1992 թվականին EMB ոճով և թողարկվել է Jor's Machinery լեյբլում։ Երկրորդ՝ «Sperm» ալբոմից սկսած սկսեցին ստեղծագործել Guitar-Driven Metal ուղղության մեջ։ «Sperm»-ը հանդիսանում է Ինդաստրիալ Մետալի Neue Deutsche Härte ուղղվածության առաջին ալբոմը աշխարհում[3]։

1999 թվականին խմբին զուգերգում է գերմանացի հայտնի երգչուհի, «Պանկ-Ռոքի Մայր» Նինա Հագենը, որի հետևանքն է դառնում Fieber սինգլը, նկարահանվում է նաև տեսահոլովակ։ Հետագայում խումբը խոստովանում է, որ այդպիսի հաջողության մասին նրանք չէին էլ կարող երազել։

2004 թվականին, արդեն Sony BMG-ին պատկանող Supersonic Records ձայնագրման ստուդիայից լույս է տեսնում իրենց ամենահաջողված «Augen Auf!» սինգլը, որը Գերմանիայում ճանաչվեց տարվա լավագույն հիթը և դարձավ ՖԻՖԱ 2005-ի պաշտոնական սաունդթրեքի հիմնական մասը։

2007 թվականին թողարկվում է Oomph!-ի առաջին պաշտոնական տեսաերիզը՝ «Rohstoff. Live in Berlin», ապա 2008-ին ձայնագրվեց խմբի հոբելյանական տասներորդ Monster ալբոմը, որին 2010-ին հաջորդեց «Truth or Dare» անգլերեն հավաքածուն, որում տեղ գտան խմբի վերջին տարիների լավագույն երգերը[4], որից հետո, ապրիլի 24-ից մինչ հոկտեմբերի 22-ը խումբը մեկնեց համերգային շրջագայության Եվրոպայով։ Խմբի անդամները իրենց երկրպագուներին խոստացել են նոր ալբոմ թողարկել մինչ 2011 թվականի վերջը[5]։ Քրապի խոսքերով, համեմատած վերջին ալբոմների ապագա ալբոմի երաժշտությունը շատ ավելի ծանր է լինելու։ 2011 թ. մարտի 8-ին Դերոն, խմբի պաշտոնական բլոգում, հրապարակել է նոր ալբոմի երգերի անվանումները, որոնց որոշ մասըկթողարկվի միայն սինգլներում[5] Նոր "Des Wahnsinns Fette Beute" ալբոմը կթողարկվի 2012 թ. մայիսի 18-ին, որից հետո խումբը կմեկնի համանուն համերգային շթջագայության Եվրոպայով[6]։ Նոր ալբոմի ներկայացումը տեղի ունեցավ մայիսի 24-ին Մոսկվայում[7]։

Կազմ խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

Կենդանի ելույթների ժամանակ խմբագրել

  • Հագեն (բասս-կիթառ)(2002-ից)
  • Էլ Ֆրիդե - ստեղնային(2012-ից)
  • Օկուսա - պերկուսսիա(2012-ից)
  • Սիլվեստրի - (հարվածային)(2012-ից)

Նախկինում կենդանի ելույթների մասնակիցներ խմբագրել

  • Թոբի (բաս-կիթառ) (1995 - 2001)
  • Լեո (հարվածային) (1995 - 2012)

Երգերի բառեր խմբագրել

Բոլոր երգերի խոսքերի հեղինակն է խմբի ավագ ու վոկալիստ Դերոն։ Շատ երգերի տեքստերի մեջ շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները։ Երգերում շատ են նաև աթեիստական տրամադրությունները, ուր ասվում է թե «կրոնը մարդու ամենավատ թուլությունն է»։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

 
Dero
 
Flux

Հավաքածուներ խմբագրել

Տեսաերիզներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

 
Crap
  1. Ich bin du (1991)
  2. Der neue Gott (1993)
  3. Breathtaker (1993)
  4. Sex (1994)
  5. 3+1 (1994)
  6. Ice-Coffin (1995)
  7. Gekreuzigt (1998)
  8. Unsere Rettung (1998)
  9. Das weisse Licht (1999)
  10. Fieber (1999, feat. Nina Hagen)
  11. Niemand (2001)
  12. Supernova (2001)
  13. Augen Auf! (2004)
  14. Brennende Liebe (2004, feat. L'Âme Immortelle)
  15. Sex hat keine Macht (2004)
  16. Gott ist ein Popstar (2006)
  17. Das letzte Streichholz (2006)
  18. Die Schlinge (2006, Apocalyptica–յի հետ միասին)
  19. Gekreuzigt 2006 (2006)
  20. Träumst Du (2007, feat. Marta Jandová)
  21. Wach auf! (2008)
  22. Labyrinth (2008)
  23. Sandmann (2009)
  24. Zwei Schritte Vor (2012)

Տեսահոլովակներ խմբագրել

  • 1994 - Sex
  • 1995 - Ice-Coffin
  • 1998 - Gekreuzigt
  • 1998 - Gekreuzigt Remix
  • 1999 - Das Weisse Licht
  • 1999 - Fieber (feat. Nina Hagen)
  • 2001 - Supernova
  • 2001 - Swallow
  • 2001 - Niemand
  • 2004 - Augen Auf!
  • 2004 - Brennende Liebe (feat. L'âme Immortelle)
  • 2004 - Sex hat keine Macht
  • 2006 - Gott ist ein Popstar
  • 2006 - Das letzte Streichholz
  • 2006 - Die Schlinge (feat. Apocalyptica)
  • 2006 - God is a Popstar (Gott ist ein Popstar- ի անգլերեն տարբերակը)
  • 2006 - Gekreuzigt 2006
  • 2006 - The Power Of Love
  • 2007 - Träumst Du (feat. Marta Jandová)
  • 2007 - Wach Auf! (Alien vs Predator 2 ֆիլմի սաունդթռեկ)
  • 2008 - Labyrinth
  • 2008 - Beim Ersten Mal Tut's Immer Weh
  • 2009 - Sandmann
  • 2010 - Ready or not (Augen Auf!-ի անգլերեն տարբերակը)
  • 2012 - Zwei Schritte vor

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Oomph! խումբը արգելված է Մեծ Բրիտանիայում որոշ երգերում տեղ գտած հակաեկեղեցական տեքստերի պատճարով։
  • Երգերի բոլոր տեքստերը գրում է խմբի ղեկավար ու վոկալիստ Դերո Գոյը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://dictionary.reference.com/browse/oomph
  2. «Interview: Oomph!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  3. Oomph's Biography
  4. «Oomph's Official Page». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  5. 5,0 5,1 «OOMPH!'s official forums». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Live Dates 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  7. Live Dates 2012 Oomph! «Arena Moscow», 24.05.2012

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումֆ» հոդվածին։