OnePlus
OnePlus, չինական ընկերություն։ Հանդիսանում է BBK Electronics-ի ստորաբաժանում։ Կազմակերպության հիմնական նպատակը BBK Electronics-ի սմարթֆոնների տարածումն է՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Շենժեն քաղաքում (Գուանդուն նահանգ, ՉԺՀ)[1]
OnePlus | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | դեկտեմբերի 16, 2013 |
Հիմնադիր | Pete Lau? և Carl Pei? |
Վայր | Շենժեն, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | ![]() |
Գլխավոր անձինք | Պիտ Լուի |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն |
Հասույթ | 1,9 մլրդ $ (2019) |
Աշխատողների թիվ | 2700 մարդ (2019) |
Մայր ընկերություն | Guangdong Oujia Holdings Co., Ltd.? |
Կայք | oneplus.com |
![]() |
Պատմություն
խմբագրելԸնկերությունը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին OPPO ընկերության նախկին փոխնախագահի կողմից։ OPPO-ն նույնպես զբաղվում է սմարթֆոնների և բջջային հեռախոսների արտադրությամբ։ Իր առաջին սմարթֆոնի արտադրության ժամանակ OnePlus-ը բացառիկ լիցենզային համաձայնագիր է կնքել Cyanogen Inc. կազմակերպության հետ, որն իրենից ենթադրում էր ընկերության սմարթֆոնների վրա հատուկ «CyanogenMod» ծրագրային ապահովման տեղադրում և վերջինիս ապրանքանիշը Չինաստանի սահմաններից դուրս օգտագործելու իրավունք։
OnePlus իր առաջին սմարթֆոնը ներկայացրել է 2014 թվականի ապրիլի 23-ին[2]։ 2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է Հնդկաստանի տարածքում բացառապես Amazon-ի միջոցով իր սմարթֆոնների վաճառքը սկսելու մասին[3], ինչպես նաև հայտարարել է շուրջ 25 սպասարկման պաշտոնական կենտրոնների բացման պլանների մասին։ Սակայն սմարթֆոնների վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր Micromax Mobile ընկերության կողմից դիմում ներկայացնելու պատճառով, որտեղ կազմակերպությունը պնդում էր այն մասին, որ OnePlus խախտել է Micromax Mobile-ի կողմից CyanogenMod ծրագրային ապահովում ունեցող ապրանքների տարածման բացառիկ իրավունքը Հարավային Ասիայի տարածքում[4][5]։ Այդ դեպքերից հետո OnePlus-ը ստեղծեց նոր` OxygenOS իր ֆիրմային ծրագրային ապահովումը OnePlus One սմարթֆոնի համար[6]։
Սարքեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Xiang, Tracey. «Chinese Smartphone Startup OnePlus Aims at Developed Markets». TechNode.
- ↑ «Meet the One, OnePlus' $299 Nexus killer». Engadget.
- ↑ «OnePlus One launched in India for $355 on Amazon». GSMArena.
- ↑ «OnePlus One Sales Reportedly Halted By Delhi High Court After Micromax Plea». NDTV. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «OnePlus to Delhi High Court: Micromax's Cyanogen OS Is Different». NDTV Gadgets. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «OnePlus releases OxygenOS for the OnePlus One». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «OnePlus Bullets V2: качественные наушники за $20». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «OnePlus 5». oneplus.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сергей Карасёв (23 апреля 2014). «Представлен мощный смартфон OnePlus One с прошивкой CyanogenMod 11S». 3DNews.
- «Смартфон OnePlus One с дисплеем диагональю 5,5 дюйма может получиться компактнее, чем Sony Xperia Z1». iXBT. 18 марта 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին.
- Ռուսալեզու ֆորում Արխիվացված 2016-04-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OnePlus» հոդվածին։ |