On the Road Again
«On the Road Again» («Նորից ճանապարհին»), ամերիկացի քանթրի երգիչ և երաժիշտ Վիլլի Նելսոնի երգը։ Նա այն գրել է 1980 թվականին թողարկված Honeysuckle Rose ֆիլմի համար։
«On the Road Again» | |
---|---|
Վիլլի Նելսոնի երգը | |
Ժանր | Քանթրի |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Columbia Records |
Հեղինակ | Վիլլի Նելսոն |
Կոմպոզիտոր | Վիլլի Նելսոն |
Երգը պատմում է համերգային շրջագայության ժամանակ երաժշտի կյանքի մասին։ Նելսոնն այն գրել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Honeysuckle Rose-ի խնդրանքով․ նա դիմել է երաժիշտին՝ խնդրելով երգ ստեղծել այս ֆիլմի համար[1]։
1980 թվականի նոյեմբերին «On the Road Again» երգը դարձել է Նելսոնի համար ԱՄՆ-ում նրա իններորդ քանթրի հիթը (Billboard ամսագրի քանթրի հիթ-շքերթում) և վեցերորդը որպես մենակատար։ Բացի այդ, այն զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը գլխավոր (բոլոր ժանրերում) Billboard Hot 100 հիթ-շքերթում և 7-րդ հորիզոնականին Billboard Adult Contemporary հիթ-շքերթում։ Այն դարձել է Վիլի Նելսոնի կարիերայի ամենամեծ հիթը։ Հաջորդ տարի այս երգի համար նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն երգ քանթրի ոճում» անվանակարգում[2]:
Պատմություն
խմբագրել1980 թվականին էկրան բարձրացած «Honeysuckle Rose» ֆիլմում դերը դարձել է Վիլլի Նելսոնի կարիերայի առաջին գլխավոր դերը։ Նա մարմնավորել է ծերացող ամերիկացի երաժշտի, որը ոչ մի կերպ չի կարողանում հասնել ազգային փառքի և վիճում է ընտանիքի հետ, որի հետ միասին ելույթ է ունենում բեմում՝ համերգներով շրջելով երկրով մեկ (ընտանիքի անդամները նրա երաժշտական խմբում են)։
Այն բանից հետո, երբ Նելսոնը պայմանագիր է կնքել դերի համար, ֆիլմի գործադիր պրոդյուսերը դիմել է նրան և խնդրել երգ գրել համերգային շրջագայության կյանքի մասին, որպեսզի այն օգտագործվի որպես ֆիլմի գլխավոր թեմա[3]։ Նելսոնն արագ գրել է երգը հիգիենիկ տոպրակի վրա (այդպես է կոչվում փսխման համար նախատեսված տոպրակը, որը տրվում է ինքնաթիռներում (անգլ.՝ barf bag)[4]։
Թողարկում
խմբագրելԵրգը թողարկվել է որպես սինգլ՝ Վիլլի Նելսոնի և ընկերների «Honeysuckle Rose» ալբոմի հետ միաժամանակ (ծառայելով որպես համանուն ֆիլմի սաունդթրեք)։
Ալբոմը «Բիլբորդի» քանթրի հիթ-շքերթում բարձրացել է 1-ին հորիզոնական, իսկ երգը հասել է Billboard Hot 100-ի 20-րդ հորիզոնական[5]։
Մրցանակներ և ճանաչում
խմբագրելՆելսոնն այս երգի համար «Գրեմմի» է ստացել «Լավագույն քանթրի երգ» անվանակարգում։ Բացի այդ, երգի համար նա համար առաջադրվել է Օսկարի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։
2004 թվականին Rolling Stone ամսագիրը Վիլլի Նելսոնի կատարմամբ «On the Road Again» երգը դասել է իր «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցուցակի 471-րդ տեղում[6]։
Հիթ-շքերթ
խմբագրելՀիթ-շքերթ (1980) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (Kent Music Report) | 64 |
Կանադա (RPM Country Tracks) | 2 |
Կանադա (RPM Adult Contemporary Tracks) | 3 |
Billboard Hot 100[7] | 20 |
Hot Country Songs (Billboard)[8] | 1 |
Adult Contemporary (Billboard)[9] | 7 |
ԱՄՆ (Cashbox Top 100) | 22 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «On the Road Again» Արխիվացված 2008-04-01 Wayback Machine, from the «The RS 500 Greatest Songs of All Time», Rolling Stone, November 2004.
- ↑ Կաղապար:Нп3 Top Adult Contemporary: 1961-2001. — Record Research, 2002. — С. 178.
- ↑ Rolling Stone staff, 2004
- ↑ Cartwright, 2000, էջ 276
- ↑ Jurek, 2012
- ↑ «The RS 500 Greatest Songs of All Time: Rolling Stone» (անգլերեն). 2004. Արխիվացված է օրիգինալից 2008-02-08-ին. Վերցված է 2017-04-04-ին. (page 5)
- ↑ Willie Nelson Album & Song Chart History Billboard Hot 100 for Willie Nelson.
- ↑ Willie Nelson Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Willie Nelson.
- ↑ Willie Nelson Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Willie Nelson.
Գրականություն
խմբագրել- Cartwright, Gary Turn Out the Lights: Chronicles of Texas in the 80's and 90's. — University of Texas Press, 2000. — ISBN 9780292711990
- Corcoran, Michael Joseph All Over The Map: True Heroes Of Texas Music. — University of Texas Press, 2005. — ISBN 9780292782495
- Deming, Mark (2012). «Honeysuckle Rose (1980)». Allmovie. Rovi Corporation, Inc. Վերցված է 2013-03-26-ին.
- Hilburn, Robert The Landmark Career of the Red-Headed Stranger(անգլ.) // Billboard : magazine. — Nielsen Business Media, Inc, 1986. — Т. 98. — ISSN 0006-2510.
- Jurek, Thom (2012). «Honeysuckle Rose». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2013-03-26-ին.
- Rolling Stone staff (2004). «On the Road Again». Rolling Stone. Wenner Media LLC. Արխիվացված է օրիգինալից 2008-04-01-ին. Վերցված է 2013-03-26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի տեքստը MetroLyrics կայքում
- On the Road Again(չաշխատող հղում), Rolling Stone