Oh My Girl (երաժշտական խումբ)
Oh My Girl (կորեերեն՝ 오마이걸, գրվում է նաև OH!MYGIRL կամ OMG)՝ հարավկորեական գյորլ-խումբ, որը գտնվում է WM Entertainment-ի ղեկավարության ներքո։ Աղջիկները դեբյուտ են կատարել 2005 թվականի ապրիլի 21-ին նույնանուն մինի-ալբումով։ Խումբը բաղկացած է 8 մասնակցից[1]։
Oh My Girl | |
---|---|
Oh My Girl 2015 թվականի հոկտեմբերին, (Ձաղից աջ՝ Արին, Սընհի,Յուա, Հյոջոն,Ջինհո, Բիննի,Ջինի, Միմի) | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | ապրիլի 20, 2015 |
Լեյբլ | WM Entertainment |
Կայք | ohmy-girl.com |
Անդամներ | |
Արին, Սընհի, Յուա, Հյոջոն, Ջինհո, Բիննի, Ջինի, Միմի | |
Oh My Girl Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել2015՝ «Cupid» և «Closer» առաջնելույթներ
Oh My Girl խումբը ներկայացվել է ինչպես քույրերի խումբ, B1A4 լեյբլով։ 2015 թվականի մարտի 29-ին արդեն ցուցադրվել էին բոլոր 8 մասնակիցների նկարները։ Ապրիլի 20-ին խումբը ներկայացրել է իր առաջին մինի-ալբոմը «Oh My Girl» և գլխավոր երգի տեսահոլովակը՝ «Cupid»[2]։ Այդ օրը անցկացրել են նրանց առաջնելույթային շոուքեյսը։ Oh My Girl խումբը պաշտոնական առաջնելույթ է կատարել ապրիլի 21-ին The Show канала SBS MTV երաժշտական շոուի ժամանակ[3]։
Հոկտեմբերի 7-ին խումբը ներկայացնում է երկրորդ մինի-ալբոմը՝ «Closer» և նույնանուն երգի տեսահոլովակը։
Դեկտեմբերի 11-ին խումբը մեկնել է ԱՄՆ նկարահանումների և համերգների, որը պետք է կայանար դեկտեմբերի 12-ին Լոս-Անջելեսում։ Աղջիկները չկարողացան հատել ԱՄՆ-ի սահմանը[4]։ Աղջիկներին սահմանում պահել են են 5 ժամ։ ԱՄՆ-ի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչները մերժեցին խմբի ներկայացուցչի դիմումը, բացատրելով, որ խումբը չի կարող անցնել սահմանը ելույթ ունենալու թույլատվության բացակայության պատճառով[5]։ Տեսնելով խմբի ուղեբեռը մաքսատան ներկայացուցիչները հասկացան, որ խումբը գնում է երկիր ելույթի համար, այն ժամանակ, երբ նրանք վիզա չունեին[6]։ Ինչպես նաև մաքսատունը պաշտոնապես հերքում է, որ խումբը «ուշացել է» 15 ժամ, նշելով, որ աղջիկներին ուղարկել են Կորեա առաջին իսկ հնարավոր չվերթով, նույն ավիոգործընկերության հետ[7]։
2016՝ «Pink Ocean», «Windy Day», «Listen to My Word (A-ing)», առաջին մենահամերգը Summer Fairytale, հիատուս Ջինի
Երրորդ մինի-ալբոմը Oh My Girl «Pink Ocean» ներկայացվել է 2016 թվականի մարտի 28-ին, «Liar Liar» գլխավոր երգի տեսահոլովակի հետ[8]։ Նույն օրը հայտնի էր խմբի ֆանդոմի անվանումը՝ «Miracle»։ Երաժշտական շոուի ժամանակ աղջիկները ելույթ են ունեցել «Liar Liar» և «Step by Step» երգերով։
2016 թվականի մարտի 26-ին «Pink Ocean» ալբոմի անունը սկսվել է կոչվել «Windy Day»[9]։ Ալբոմում տեղ են գտել 2 երգեր` «Windy Day» և «Stupid in Love»։ Օգոստոսի 1-ին ներկայացվել էր ամառային «Listen to My Word» ալբոմը, որում արդեն ներկայացրել են նոր երգ[10][11]։
Օգոստոսի 20-ին Oh My Girl անցկացրել են առաջին մենակատարային համերգը «Summer Fairytale» Սեուլում։ Համերգի տոմսերը վաճառվել են 3 րոպեում, որը խմբի համար ռեկորդ էր։
Օգոստոսի 25-ին WM Entertainment ընկերությունը հայտնել է, որ Ջինին ժամանակավոր թողնում է խումբը անորեկսի պատճառով։ Խումբը շարունակում էր իր աշխատանքները[12]։
2017 «Coloring Book»
Մարտի 13-ին արդեն հայտնի էր, որ նոր ալբոմը թողարկվելու է ապրիլին[13]։ Նաև հայտնի էր, որ Ջինին չի մասնակցի նոր ալբոմին, որովհետև շարունակում է բուժումը։ WM Entertainment հայտնել էր Ջինիի առողջության մասին ասելով, որ Ջինին արդեն լավ է և նա ապաքինվելու եզրին է[14]։ Հինգերորդ «Coloring Book» ալբոմը թողարկվել է ապրիլի 3–ին, նոր երգի տեսահոլովակի հետ միասին։
Մասնակիցներ
խմբագրելՀյոջոն (կորեերեն՝ 효정), իրական անունը՝ Չհվե Հյոջոն (կորեերեն՝ 최효정), ծնվել է 1994 թվականի հուլիսի 28–ին (23 տարեկան) Անյանգում, Հարավային Կորեա։ Խմբի առաջնորդ[15]։
Ջինի (կորեերեն՝ 진이), իրական անունը՝ Շին Հեջին (կորեերեն՝ 신혜진), ծնվել է 1995 թվականի հունվարի 22-ին Պհոհանում, Հարավային Կորեա[16]։ Միմի (կորեերեն՝ 미미), իրական անունը՝ Կիմ Միհյոն (կորեերեն՝ 신혜진), ծնվել է 1995 թվականի մայիսի 1-ին Չեջուում, Հարավային Կորեա։
Յուա (կորեերեն՝ 유아), իրական անունը՝ Յու Շիա (կորեերեն՝ 유시아), ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Սեուլում, Հարավային Կորեա։
Սընհի (կորեերեն՝ 승희), իրական անունը Հյոն Սընհի (կորեերեն՝ 현승희), ծնվել է 1996 թվականի հունվարի 25-ին Չունչհոնում, Հարավային Կորեա[17]։
Ջիհո (կորեերեն՝ 지호), իրական անունը՝ Կիմ Ջիհո (կորեերեն՝ 김지호), ծնվել է 1997 թվականի ապրիլի 4-ին Օկչհոնում, Հարավային Կորեա։
Բիննի (կորեերեն՝ 지호), իրական անունը՝ Բե Յուբին (կորեերեն՝ 배유빈), ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 9-ին Չունչհոնում, Հարավային Կորեա։
Արին (կորեերեն՝ 아린), իրական անունը՝ Չհվե Յևոն (կորեերեն՝ 최예원), ծնվել է 2000 թվականի Պուսանում, Հարավային Կորեա։
Սկավառակագրություն
խմբագրելՄինի-Ալբոմ
խմբագրել- Oh My Girl
- Closer
- Pink Ocean
- Listen to My Word
- Coloring Book
ՍԻնգլներ
խմբագրել- «Cupid»
- «Closer»
- «Step by Step»
(한 발짝 두 발짝) - «Liar Liar»
- «Windy Day»
- «Listen to My Word (A-ing)»
내 얘길 들어봐 - «Coloring Book»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «B1A4's sister group reveals official group name and teasers». Koreaboo. 2015 թ․ մարտի 29. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Oh My Girl shows anticipation for meeting their fans during debut showcase». Koreaboo. 2015 թ․ ապրիլի 19. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Oh My Girl lives up to expectation in dreamy and top-notch visual MV, "Closer"». Koreaboo. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Iasimone, Ashley (2015 թ․ դեկտեմբերի 12). «K-Pop Group Oh My Girl Denied Entry Into U.S., Claims to Be Mistaken for Sex Workers». Billboard. Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Kim, Victoria (2015 թ․ դեկտեմբերի 11). «K-pop group denied entry at LAX on suspicion of being sex workers, band says». Los Angeles Times. Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Pink Ocean». QQ音乐 (Simplified Chinese). Tencent. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kim, Yu-young (2016 թ․ հուլիսի 26). «Oh My Girl releases teaser image for new album». Herald Corporation. The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Duong, Thuy (2016 թ․ հուլիսի 25). «Korean Fans Buy Up Oh My Girl's Concert Tickets Within 3 Minutes». hellokpop.com. HelloKpop. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Kim, Yu-young (2016 թ․ հուլիսի 24). «Oh My Girl concert tickets sell out within minutes». Herald Corporation. The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Lee, Jin-a (2016 թ․ օգոստոսի 26). «JinE of K-pop girl band Oh My Girl has anorexia». ktimes.com. The Korea Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «오마이걸 측 "4월 컴백 목표..멤버 진이 제외 7인조 활동"(공식입장 전문)». Herald Pop (Korean). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «[피플IS] 오마이걸, 불완전체 컴백…진이 없어서 '오마이갓'?». ISPlus (Korean). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2016년 09월 Album Chart» [September 2016 Album Chart]. Gaon Music Chart. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «오마이걸, 새 음반 타이틀은 '컬러링북'..첫 티저 공개». OSEN (Korean). 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2016년 Album Chart» [September 2016 Album Chart]. Gaon Music Chart. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «2016년 Album Chart» [September 2016 Album Chart]. Gaon Music Chart. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «2017년 04월 Album Chart» [April 2017 Album Chart]. Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Twitter ի խմբեր
- Մասնակցի Twitter
- Youtube
- VLIVE(չաշխատող հղում)
- Fancafe
- W
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Oh My Girl (երաժշտական խումբ)» հոդվածին։ |