O’G3NE
O’G3NE ([əʊ ʤiːn] «Օ’Ջին», ավելի շուտ՝ Lisa, Amy & Shelley), նիդեռլանդական երաժշտական խումբ՝ բաղկացած երեք քույրերից՝ Լիզա, Էմի և Շելլի Վոլ։ Լիզան (ծնված 1994 թվականին) ավագ դուստրն է, թեև Էմին և Շելլին (ծնված 1995 թվականին) երկվորյակներ են։ Ներկայացրել են Նիդեռլանդները «Մանկական Եվրատեսիլ 2007» և «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթներում։
O’G3NE | |
---|---|
![]() | |
Ժանրեր | փոփ |
Գործունեություն | 2007 |
Լեյբլ | EMI |
Կայք | og3ne.com |
![]() |
Սկզբնական գործունեությունԽմբագրել
Երեք քույրերն էլ մեծացել են Նիդեռլանդների հարավում գտնվող Դորդրեխտ քաղաքում։ Լիզան ծնվել է 1994 թվականի հունիսի 21-ին, Էմին և Շելլին՝ 1995 թվականի հոկտեմբերի 18-ին։ Ավելի ուշ նրանք Դորդրեխտից տեղափոխվել են Ֆիջնաարթ։ 2007 թվականին նրանք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրել են Նիդեռլանդները, որը կայացել է Ռոտերդամում։ Նրանք կատարել են «Adem in, adem uit» երգը և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը՝ եզրափակչում հավաքելով 36 միավոր[1][2][3]։ 2011 թվականին նրանք թողարկել են երկու ալբոմ՝ «300 %» և «Sweet»։
Մասնակցությունը «The Voice of Holland» նախագծինԽմբագրել
2011 թվականի ալբոմների թողարկումից հետո տրիոն՝ «O’G3NE» անվամբ, մասնակցել է «Ձայնը» նախագծի նիդեռլանդական տարբերակին՝ «The Voice of Holland»։ Այդ մրցույթում նրանց հաջողվել է հաղթել՝ կիսաեզրափակչում և եզրափակչում կատարելով իրենց «Magic» երգը։ 2016 թվականին քույրերը մասնակցել են «De beste zangers van Nederland» երաժշտական շոուին։ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին նրանք թողարկել են հերթական ստուդիական ալբոմը՝ «We Got This»։ Խումբը գլխավորել է նիդեռլանդական հիթ-շքերթները[4]։
Եվրատեսիլ 2017Խմբագրել
2016 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվել է, որ O’G3NE խումբը ներկայացնելու է Նիդերլանդները «Եվրատեսիլ 2017»-ում, որը տեղի էր ունենալու Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Մարտի 3-ին թողարկվել է Եվրատեսիլի համար գրված «Lights and Shadows» երգը։ Երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով՝ խումբն անցել է եզրափակիչ։ Եզրափակիչը կայացել է մայիսի 13-ին, որտեղ նրանք ներկայացել են 6-րդ համարի ներքո։ Արդյունքում խումբը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
ԱնվանումԽմբագրել
Խմբի անվանումը՝ O’G3NE, բացատրվում է այսպես․ O’՝ քույրերի արյան խումբ[5], G3NE՝ նրանց միացնող գեներ, իսկ 3 թիվը՝ քույրերի քանակն է[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Klier Marcus (2007-09-22)։ «The results of the first Dutch semi final»։ ESCToday։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ Klier Marcus (2007-10-06)։ «Three more countries decided for Rotterdam»։ Esctoday։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ «Junior Eurovision 2007»։ EBU։ Վերցված է դեկտեմբերի 20, 2014
- ↑ Granger Anthony (հոկտեմբերի 29, 2016)։ «The Netherlands: O'G3NE to the Eurovision Song Contest 2017»։ eurovoix.com։ Eurovoix
- ↑ Այստեղ, արյան առաջին խումբ՝ O(I).
- ↑ «BiografieO’g3ne» (հոլանդերեն)։ og3ne.com։ Վերցված է 2017-03-10
Արտաքին հղումներԽմբագրել
- Տեսահոլովակների օրինակներ YouTube-ում
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Kimberly «Goed» երգով |
Նիդեռլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում 2007 |
Հաջորդող՝ Marissa 1 dag երգով |
Նախորդող՝ Յուլյա վան դե Թորն |
The Voice of Holland-ի հաղթող 5-րդ եթերաշրջան |
Հաջորդող՝ Ման դե Սթենվինկել |
Նախորդող: Դաուվ Բոբ «Slow Down» երգով |
Նիդերլանդները Եվրատեսիլ երգի մրցույթում 2017 |